ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան չհանդիսացող անձը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խաբեությամբ հափշտակություններ է կատարել․ՔԿ 01/05/2024 17:47 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 33–ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր.Ներսիսիյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ հիշյալ անձը չունենալով փաստաբանի կարգավիճակ, հիմնել է նաև «Օմերտա փաստաբանական գրասենյակ» անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներգրավելով հաճախորդների, կատարել է մանր և խոշոր չափերի խարդախություններ:
Մասնավորապես, 2020թ․ դեկտեմբերից 2022թ․ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, շուրջ մեկ տասնյակ անձ, նկատելով «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ գովազդային վահանակը, կարծելով, որ հանրային վայրում տեղադրված լինելու պայմաններում ողջամտորեն պետք է համապատախանի իրականությանը, ներս են մտել և ծանոթացել 33–ամյա տղամարդու հետ։ Վերջինս, ներկայանալով պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող արտոնագրված փաստաբան, նաև ընկերության տնօրեն, առաջարկել է փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով գումարի դիմաց համագործակցել և պայմանագիր կնքել իր և ընկերության հետ։ Մասնավորապես, պետական և ոչ պետական մարմիններից փաստաթղթերի հավաքագրման, հայցադիմում կազմելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելու համար վերջիններից պահանջել է մանր և խոշոր չափերի գումար։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ 33–ամյա տղամարդը վստահեցրել է, որ կլուծի նրանց իրավական խնդիրները, վերջիններս էլ վստահելով նրան՝ վճարել են պահանջված գումարները։
Խաբեությամբ գումարին տիրանալը քաղաքացիաիրավական գործարքի ներքո քողարկելու համար 33–ամյա տղամարդը կնքել է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, սակայն դրանցում նշված որևէ գործողություն չի կատարել, որևէ փաստաբանական ծառայություն չի մատուցել՝ խաբեությամբ հափշտակելով նշված գումարները։
Բացի այդ, 33–ամյա տղամարդը, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ «Օմերտա» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային տրիբունալի արբիտր, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ուրիշ անձի օգտին օգտագործելու նպատակով, 2021թ․ օգոստոսին կայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող՝ իրավունք վերապահող արբիտրաժային տրիբունալի վճիռ, որը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ։ Դրա համաձայն՝ պետք է հօգուտ քաղաքացու՝ դասընկերոջից բռնագանձվեր պարտավորության չկատարված գումար: ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է կիրառվել վերջինիս պատկանող գույքի և դրամական միջոցների վրա և որոշում է կայացվել նրան պատկանող գույքը՝ հարկադիր աճուրդով իրացնելու մասին, այդ կերպ նրա իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 33–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու (7 դրվագ), առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
- 05/08/2024 17:39 Հրդեհ ավտոմեքենայում
- 05/08/2024 16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն