ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
44- օրյա պատերազմի առնչությամբ քննվող վարույթներն ավարտական տեսք ունենք. Պարտության պատճառները պարզաբանված ու բացահայտված են. Արգիշտի Քյարամյան 01/05/2024 16:12 | ԼՐԱՀՈՍ
44- օրյա պատերազմի առնչությամբ քննվող բոլոր վարույթներն ավարտական տեսք ունեն։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա նշեց, որ ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44- օրյա պատերազմի վարույթները բաժանել են ըստ ուղղությունների. 10-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 18-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 1-ին բանակային կորպուսի ուղղություն, Շուշիի պաշտպանության ուղղություն, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի հետ կապված ուղղություն։
«Այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի 1 ուղղությունից՝ մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է, տասնյակ հազարներով են մարդիկ լսվել, եղել են դեպքեր, հանգամանքեր, որ մենք քննություն ենք իրականացրել ոչ թե գնդի, այլ ընդհուպ՝ ջոկի մակարդակով։ Քննչական գործողությունները 10-յակ հազարներով են արվել, գործերի ընդհանուր ծավալը մի քանի հազար հատորի է հասնում։
Ես կարող եմ արձանագրել, որ ընդհանուր իրավիճակը բոլոր ուղղություններով պարզ է»։
Նրա փոխանցմամբ՝ մինչ այժմ դատարան են ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, նրանցից 99-ը սպաներ են։
Հարցին, թե բացահայտվե՞լ է արդյոք թե ինչու պարտություն կրեցինք, պարզվե՞լ են այն մարդկանց շրջանակը, որոնց գործողությունների արդյունքում պարտություն ենք կրել՝ Քյարամյանն ասաց, որ այս պահի դրությամբ առնվազն 99 սպա կան, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում։ «Դատաքննություն ցույց կտա՝ այս մարդիկ մեղավոր են, թե չէ, բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, որ նաև հանրության են հետաքրքրել՝ մենք ունենք։ Այլ հարց է, որ պատերազմի քննության հանրայնացումը այս ընթացքում իրականացրել ենք ոչ ամբողջական, բայց առնվազ ինձ համար պատկերը պարզ է»։
Դիտարկմանը, թե բացահայտված են պարտության պատճառները՝ Քյարամյանն ասաց, որ պարտության պարտճառներ ասվածը ոչ միանշանակ հասկացութուն է։ «1, 2, 3 և նույիսկ 10 հանգամանքից կախված չէ պարտությունը, կան հանգամաներ, որ նպաստել են պարտությանը, կան անձինք, որոնց գործողությունները կամ անգործությունն է նպաստել պարտության հասնելուն ՝ ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր պատկերը ՔԿ-ի համար այդ մի քանի հազար հատորից բաղկացած քրեական գործի էջերից ներս իմ կարծիքով պարզաբանված ու բացահայտված է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը