ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին միտքը, որ եկել է գլուխս՝ այն էր, որ եկել է վրեժի ժամը․ սեպտեմբերի 19-ին ծանր վիրավորված Արթուրի եղբայրը զոհվել է 44-օրյայում, ընտանիքն էլ անելանելի վիճակում է 12/29/2023 14:51 | Ցեղասպանություն՝ Արցախում
20-ամյա Արթուր Ավանեսյանը սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամաշտաբ պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել է։ Նա Մարտունու շրջանի Ավդուռ գյուղից է։ Ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների հարձակման ժամանակ, լինելով աշխարհազորում ընդգրկված, զենքն ստացել ու անմիջապես զբաղեցրել է դիրքը։ Մարտից, որը վարել են 10 հոգով՝ ադրբեջանական անհաշիվ ահաբեկիչների նկատմամբ, Արթուրը շատ բան չի հիշում․ ստացած ծանր վնասվածքների հետևանքով շուրջ մեկ ամիս կոմայի մեջ էր։
«Մենակ հիշում է այն, որ հենց իմացել է ադրբեջանցիների հարձակման մասին, ПК-ն վերցրել ու բարձրացել է դիրք՝ մտածելով, որ եկել է վրեժ լուծելու պահ․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է Արթուրի քույրը՝ Անուշը։
Ավանեսյանների ավագ եղբայրը՝ Արմանը, 44-օրյա պատերազմի ժամանակ է զոհվել։ Երկուսով 16-17 տարեկանից աշխարհազորի կազմում են եղել։
Արթուրն ու կրստեր եղբայրը՝ Արայիկը, որպես զոհվածի եղբայրներ, ժամկետից շուտ են զորացրվել։ Անուշը հիշում է՝ երբ հորդորում էին դուրս գալ աշխարհազորից՝ ասում էր․ «Որ պատերազմ լինի, ի՞նչ ենք անելու, մահճակալի տա՞կ ենք մտնելու․․․»։
Որ ամեն ինչ այսպես կվերջանար, Արթուրի մտքով չի անցել։ Նման ավարտ չի պատկերացրել նաև մայրը։ Անուշը պատմում է՝ մայրն անգամ մի նկար չի վերցրել զոհված եղբորից, քանի որ սեպտեմբերի 19-ի գիշերը որ տարհանվել են, մտածել է, թե մի քանի ժամից նորից հետ են գնալու գյուղ։
Արթուրն ու Արայիկը նույն դիրքում են եղել սեպտեմբերի 19-ին։ Արայիկը, որ տեսել է եղբայրը վիրավորվել է՝ անմիջապես վրա է հասել․․․
Դիրքի ևս մեկ տղայի հետ Արթուրին հանել են։
Քանի որ ստացած վնասվածքները բավականին ծանր են եղել, Արթուրին հոսպիտալացրել են Էրեբունի ԲԿ-ում։ Վիրահատությունների թիվը քույրն էլ է արդեն մոռացել։ Առնվազն մեկն էլ մեկուկես ամսից պետք է արվի։
Բացի գանգուղեղային, կրծքավանդակի վնասվածքներից, նաև ամպուտացվել է Արթուրի մի ոտքը, մյուսի շարժունակությունն էլ հազիվ 25-30 տոկոս է։ Ավդուռի ինքնապաշտպանությանը մասնակցած երիտասարդի ընտանիքը հիմա անելանելի վիճակում է գտնվում։
Հիվանդանոցին մոտ լինելու համար ստիպված տուն են վարձակալել Երևանում։ Տան վարձը մի կերպ են տալիս․ ընտանիքի միակ աշխատողը կրստեր եղբայրն է՝ այն էլ ոչ ամեն օր է աշխատանք ունենում։ Մյուս կողմից՝ Արթուրին անհապաղ անվասայլակ է պետք։
«Դիմել եմ Վերակագնողական անհատական ծրագրին, որ անվճար տրամադրեն, բայց այնտեղից էլ տալիս են միայն հաշմանդամության կարգ ունեցողներին։ Արթուրին կարգ տալու համար երկար թղթաբանություն է պահանջվում։ Պատճառաբանական հիմնավորում պետք է տրվի, որի հիման վրա պոլիկլինիկան տեղեկանք տա ու ըստ այդմ՝ հաշվանդամության կարգը որոշվի։ Պարզվում է, որ դրանից բացի նաև ՔԿ-ից է պետք տեղեկանք ստանալ, որ իրոք ռազմական գործողությունների հետևանքով է հայտնվել այդ վիճակում։ Այսօր եմ ՔԿ դիմում ներկայացրել, ու ասել են, որ 20 օրից նոր կտան»,-պատմում է Անուշը։
Արթուրի ընտանիքի ֆինանսական վիճակն էլ, այս ամենին զուգահեռ, ավելի ծանրանում է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը