ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավինյանի 7 խորհրդականները ստանում են 630 հազար դրամ, 4 օգնականները՝ 545 հազար դրամ, գործավարները՝ 360 հազար դրամ աշխատավարձ. Սամվել Հակոբյան 12/26/2023 12:32 | ԼՐԱՀՈՍ
Տիգրան Ավինյանն ունի 2 գործավար, ովքեր ստանում են 360 հազար դրամ աշխատավարձ, 4 օգնական՝ ստանում են 545 հազար դրամ աշխատավարձ, 7 խորհրդական, որոնք ստանում են 630 հազար դրամ աշխատավարձ, ի՞նչ են անում էս մարդիկ, որ սենց շատ են և ինչով է դա արդարացված։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցրեց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխության հարցին։
«Եթե այս բոլոր մարդիկ աշխատեն՝ պարոն Ավինյանը կարող է էլ գործի չգալ։ էդ մարդիկ ստանում են պատգամավորական աշխատավարձներ։ Այսինքն, մենք ապրում ենք պառլամենտական երկրում, որտեղ քաղաքապետի խորհրդականն ու օգնականը ստանում են պատգամավորի աշխատավարձ, դա իմ համար առնվազն տրամաբանական չէ։
Փոխարենը գլխավոր մասնագետները, առաջատար մասնագետները և առաջին կարգի մասնագետները, որոնք ըստ իս՝ռեալ ամենաաշատն են աշխատում, լսում քաղաքացիներին, նրանց հարցերի լուծում են տալիս, ստանում են 270 հազարից մինչև 289 հազար աշխատավարձ։
Ո՞րն է մոտիվացիան առաջին կարգի մասնագետի՝ լավ աշխատելու, որ նա դառնա առաջատար մասնագետ, հետո էլ գլխավոր մասնագետ, եթե այդ 2 պաշտոնների միջև աշխատավարձերի տարբերությունը մեկի դեպքում 9 000 դրամ է, մյուսը՝ 7 000 դրամ»,- նշեց նա։
Հակոբյանը նաև ընդգծեց, որ իրենց 15 հոգանոց խմբակցությանը տրվել է 1 սենյակ, այն դեպքում, երբ մի օգնականն ունի առանձին սենյակ։
Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ Երևանի քաղաքապետն ունի խորհրդականներ և օգնականներ, ոչ թե Տիգրան Ավինյանը։ «Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու այդ խորհրդականներին և օգնականներին։ Խորհրդականներն ու օգնականները ամեն մեկն իր ոլորտում աշխատանք են իրականացնում։ Այդ մարդիկ թաքստոցներում նստած չեն, պարոն Արեյանն է, պարոն Շահբազյանն է, գործակարգավարական նիստերին այդ մարդիկ մասնակցում են։
Ես վստահ եմ, որ հաջորդ տարվա ռեֆորմի հիմքով արդեն կքննարկենք բովանդակային թե աշխատավարձերի հարցը, թե կառուցվածքի հարցը և առհասարակ մոտիվացիայի հարցը, որովհետև ես ձեզ հետ համաձայն եմ, որ մարդիկ պետք է մոտիվացված լինեն և արդյունքի միտված»,- արձագանքեց Ավինյանը։
Հակոբյանը նաև նշեց, որ քաղաքապետարանը աշխատավարձ է դուրս գրում 630 մլն դրամի։ «Անձամբ ես իմ հարցի պատասխանը չստացա։ Կամո Արեյանի վերաբերյալ ոչ ոք ոչ մի հարց չունի, գիտենք, մնացած 14-15 հոգին ինչո՞վ են զբաղված, ինչպես են էս աղքատ երկրում այդքան աշխատավարձ ստանում ու ինչպես եք այդ երկրում, որը բազում խնդիրներ ունի՝ 630 հազար դրամ աշխատավարձ դուրս գրում»։
Ավինյանը նշեց որ քաղաքապետարանը իր ենթակառուցվածքներով 30 000 աշխատակից ունի։ «Ծավալի տեսանկյունից Երևանի քաղաքապետարանը ամենածանրաբեռնվածն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ