ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով, մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք և ստրուկ լինելու.Հովհաննես Ավետիսյան 12/19/2023 16:30 | Մեկնաբանություն
Ռսասերները տենչում են ռուսի կողմից օգտագործվել, ամերիկասերները՝ ամերիկացու, ֆրանսիասերները՝ ֆրանսիացու...Եվ այս համատարած ստրկամտության տիրույթում, ես չեմ տեսնում այն քաղաքական ուժերին որոնք հայկական շահերով առաջնորդվող պետության քարոզ են անում։ Այս մասին գրել է պետական համակարգերի ստեղծման և կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը.
«Ընդամենը ամիսներ առաջ ԱՄՆ-ը ռուս-ուկրաինական պատերազմի մասով Ուկրաինային ասում էր՝ կօգնենք ձեզ այնքան ինչքան դա տևի՝ դրա անհրաժեշտությունը լինի (բառացի՝ as long as it takes).
Հիմա, երբ ռուսները շատ արագ սովորեցին նոր անօդաչու տեխնոլոգիաներ կիրառել, արդյունավետ պաշտպանական գծեր սարքեցին, մի քանի հարյուր հազար զորք հավաքեցին ու ջարդեցին տասնյակ միլիարդների արևմտյան ռազմական տեխնիկան, ԱՄՆ-ը կարծես տրամադրվում է զիջումների: Մասնավորապես, արդեն սկսել են խոսել կօգնենք այնքան ինչքան կարողանանք (բառացի՝ as long as we can).
As long as it takes -ը սահուն դարձավ as long as we can , որովհետև ԱՄՆ-ի նպատակը Ուկրաինայի տարածքայի ամբողջականությունը պաշտպանելը կամ այդ մարդկանց ազատությունը չէ, նրանց նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, մաշացնելը և կարծես դա ստացվել է. (Դեռ պատերազմի սկզբում եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ էշություն էր ռուսների կողմից Ուկրաինայի վրա հարձակվելը):
Մասնավորապես, արևմտյան զանազան վերլուծաբաններ խոսում են նրա մասին, որ չնայած անօդաչուների կառավարման և արտադրության մեջ հաջողմանը ռուսական հետևակը 10-15 տարի հետ ընկավ, մասնավորապես, որ պատերազմի սկզբում փորձառու հարյուր հազարներ զոհվեցին, իսկ նորերին մարզելն ու բերել մարտական վիճակի, տարիների գործ է, նույնիսկ տասնյակ տարիների:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կարողացավ Եվրոպային մեծ հաշվով կտրել ռուսական վառելիքային ռեսուրսից (չհաշված ադր. միջոցով ռուսների արտահանումը դեպի եվրոպա, որը քիչ քանակ է), ու էլի օգտվեց ինքը. Օրինակ, Գերմանիան նավով հեղուկ գազ է առնում ԱՄՆ-ից:
Ինչևէ. Սա քննադատություն չէ ԱՄՆ հասցեին: Ավելին, ես ամբողջությամբ հասկանում եմ այս քաղաքականության տրամաբանությունը, քանի որ ինքս էլ որոշ չափով ամերիկյան քաղաքական մշակույթի կրող եմ: Այստեղ հարցը ուկրաինացիներն ու մենք ենք (օգտագործվողները): Իսկ ավելի կոնկրետ՝ մենք:
Մեզ թվում է, ու մեր փոխարեն գալու են կռվեն, որ պետությունը պահելու համար բավարար է ինչ-որ թղթեր ստորագրել: Եվ սա նաև հետևանք է նրա, որ շարունակաբար հայկական «քաղաքական վերլուծաբանները» կեղծ օրակարգերով կերակրում են հանրույթին (կարծում եմ իշխանությունների պատվերով) և սրանով զրկում են մեզ պաշպանունակությունից.
Քաղաքացին, տո նույնիսկ ընդդիմություն կոչվածի մի ստվար հատված կարծում է, որ արևմուտքը չի թողնի, որ ադրը մեր վրա կրկին հարձակվի: Եվ սա հետևանք է նաև այս չակերտավոր քաղաքագետների գործունեության, ի լրումն սրանց քաղաքական անգրագիտության:
Ռուսաստանից անկախանալը մեկ օրվա հարց չէ. Չես կարող 20-30 տարի տնտեսությունդ, տնտեսական ենթակառուցվածքներդ ամբողջովին դնես Ռուսաստանից կախվածության մեջ և մի տարում որոշես անկախանալ. Շարունակաբար սա ասում եմ, բայց շատերի գլուխը սա չի մտնում:
Այո, Հայաստանը անկախ չէ, անկախ լինելու համար դրան ձգտել, աշխատել ու արժեք է պետք ստեղծել, որպեսզի ունակ լինես ինքնուրույն որոշումներ կայացնելու և ինքնուրույն անվտանգային համակարգ սպասարկելու:
Ավելին, սա անելու համար պետք է որակյալ առաջնորդություն ունենանք, որոնք առաջնորդվում են ազգային շահով (նախ դա հասկանում են) ներառականության, ժողովրդավարության, գիտելիքահեն տնտեսություն կառուցելու կառավարման սկզբունքներ են հասկանում և որդեգրում: Եվ միայն այս դեպքում ենք կարողանալու ինչ-որ պահի անկախ լինելու ճանապարհին կանգնել:
Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով, մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք և ստրուկ լինելու: Եվ էական չէ, օգտագործվելու ենք ռուսի, ամերիկացու, թե թուրքի կողմից: Ռսասերները տենչում են ռուսի կողմից օգտագործվել, ամերիկասերները՝ ամերիկացու, ֆրանսիասերները՝ ֆրանսիացու...Եվ այս համատարած ստրկամտության տիրույթում, ես չեմ տեսնում այն քաղաքական ուժերին որոնք հայկական շահերով առաջնորդվող պետության քարոզ են անում: Կարծես այս օրակարգը գին չունի: Հապա էլ ինչից ենք բողոքում...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից