ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Խաչատրյան ընտանիքի դեմ իրավական տեռորի իրական նպատակը». պաշտպանական խմբի պատասխանը Դատախազությանը 12/15/2023 12:41 | ԼՐԱՀՈՍ
Երեկ, ս.թ. դեկտեմբերի 14-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որը խիստ զուգադիպությամբ հաջորդում է ուղիղ մեկ օր առաջ Ֆինանսների նախկին նախարար, ստացիոնար բժշկական խնամքի տակ գտվող 68-ամյա Գագիկ Խաչատրյանին ապօրինի կալանավորելու անհաջող փորձին: Երեկվա հաղորդագրությունից արդեն տեղեկանում ենք, որ Գագիկ Խաչատրյանի որդուն և եղբորորդուն` գործարարներ Արտյոմ և Արամ Խաչատրյաններին նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում է կայացվել և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հասկանալ համատեքստը և խնդրի էությունը
Որպեսզի մեր հանրությունը բարդ տեքստերի ու հրապարակված ինչ-որ անհասկանալի թվերի համատեքստը ըմբռնի, նախ խնդրում ենք նկատի ունենալ, որ քննչական մարմինների և դատախազության ժամանակ առ ժամանակ սրացումները Խաչատրյան ընտանիքի նկատմամբ, առերևույթ խիստ պատահական ու հանկարծակի հաղորդակցական տեռորի, գործարար համբավն արատավորելու ու գործունեությունը անուղղակի խոչընդոտելու հատկանիշներ են ունենում:
Այս պահին սահմանափակվենք միայն հիշեցնելով, որ 2020թ.-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքներ առաջադրվեցին այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվեցին երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջը բավարարել. սաբոտաժներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը իշխանության հովանու ներքո գտնվող անձի:
Ընդ որում՝ դատախազությունը լավատեղյակ է, որ կաշառք ստանալուն օժանդակելու և փողերի լվացման մեղադրանք Խաչատրյան եղբայրներին ներկայացնելն ակնհայտ ապօրինի է ոչ միայն այն պատճառով, որ այդ գումարը ստացվել էր հասարակ բիզնես հարաբերության շրջանակում, և հարցմանն ի պատասխան ամենայն թափանցիկությամբ հենց Խաչատրյան եղբայրներն էին ներկայացրել ԱԱԾ-ին տվյալները, այլ նաև այն պատճառով, որ այդ դեպքով արդեն իսկ 2016 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին։ Այդ չվերացված որոշումն ուղղակի արգելում է նույն դեպքով քրեական գործի հարուցումը և մեղադրանքի ներկայացումը։ Սակայն, այս ակնհայտ փաստը դատախազությանը չի խանգարել Խաչատրյաններին ակնհայտ անօրինական մեղադրանք ներկայացնելու հարցում։
Ինչի մեջ են մեղադրում Խաչատրյաններին
Անդրադառնալով դատախազության կողմից նոր, հապճեպ կազմած փողերի լվացման մեղադրանքին` հարկ ենք համարում նշել, որ բանկի միջոցով պարզագույն բիզնես փոխանցումների տվյալները հայտնի են եղել քննչական և դատախազական մարմիններին դեռևս 2019 թվականից։ Դրանց օրինականությունը մանրամասն ստուգման է ենթարկվել ևս 4 տարի, և որևէ հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքերով պայմանավորված, մոտ 4 տարի անց դա ձևակերպվում է որպես հանցագործություն։
Ընդ որում, Խաչատրյաններին անհիմն մեղադրանք և ուռճացված թվեր ներկայացնելու համար մեղադրանքի կողմն արհեստականորեն Խաչատրյանների հետ է կապել բանկում որպես վարորդ աշխատող անձին և նրա կողմից բանկում մուտքագրած գումարները վերագրել է նրանց։
Սակայն պնդում ենք, որ Խաչատրյանները նշված անձին չեն ճանաչել և չեն ճանաչում, նրա հետ երբևէ առնչություն չեն ունեցել, հետևաբար չեն կարող կապ ունենալ նրա կողմից բանկում կատարված գործարքների և մուտքագրած գումարների հետ։
Այդ հանգամանքները պարզելու նպատակով ծավալուն միջնորդություն ենք ներկայացրել քննիչին և դատախազին, սակայն այդ միջնորդությունը թողնվել է առանց քննության։
Որքանով են ողջամիտ մեղադրանքները
Այդուհանդերձ, հարկ է ևս մեկ անգամ շեշտել, որ խիստ արատավոր է գործարար հարաբերությունների շրջանակում կնքված փոխառություններին «կաշառք» որակում տալը, որի պարագայում իրավապահների խնդիրն է դառնում կոռուպցիոն կանխավարկածով մոտենալ գործարար միջավայրում կնքվող ցանկացած գործարքի։ Ընդ որում, այս իրավապահների որակումները էլ ավելի տարակուսելի են լինում, երբ օրինակ տեսնում ենք, որ «Այյունեթվորքս» ընկերության պարագայում պետական բյուջե վճարված հարկի գումարը դիտարկել են որպես հափշտակություն, ինչն ուղղակի անթույլատրելի է։
Մեկ այլ հարց էլ է առաջանում. եթե շուրջ 5 տարի տևած նախաքննության ընթացքում ամբողջ պետական ապարատը փորձել է պարզել, թե արդյոք այդ ընկերություններն իրենց իրական շրջանառությունները, վճարման ենթակա հարկերը թաքցրել են, թե ոչ, և նման հանգամանք չեն հայտնաբերել, ապա ինչպե՞ս է դատախազությունը հարկերից խուսափելու պնդումներ անում։ Ինչո՞ւ դատախազությունը այդ ահասարսուռ թվերին համապատասխան մեղադրանքներ չի ներկայացրել, այլ այդ թվերը պարզապես արհեստականորեն ներառել է իր հայտարարությունների մեջ՝ ծանր հանցանքի կատարման պատրանք ստեղծելու համար։
Ուստի հին տեղեկությունները նորովի հանցավոր համատեքստում մեկնաբանելը, ինչպես նաև կատարված գործարքների թվային ուռճացումները միայն հետևություն են թողնում իրավական գործընթացի այլ՝ իրական դրդապատճառների առկայության մասին։
Ամփոփելով նշենք, որ չնայած պետության կողմից իրականացվող բռնաճնշումներին` Խաչատրյանների ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը` Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, շարունակում է իրականացնել իրենց բոլոր պարտավորությունները, հարկեր վճարել երկրի բյուջե, աշխատավարձ՝ մարդկանց և իրականացնել նոր բիզնես և սոցիալական ծրագրեր: Փաստաբանական խումբը հույս է հայտնում, որ քրեական գործի հետագա քննությունը կիրականանա օրենքի և իրավականության շրջանակներում՝ խոստանալով, որ հրապարակային դատավարության ընթացքում փաստերով հանրությանը կներկայացվեն մեղադրանքները հերքող ապացույցներ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/14/2024 08:21 ՔՊ-ական արդարադատություն․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:17 Քրեական գործերի «տարափ» է սպասվում․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:15 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:12 Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:08 Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․«Հրապարակ»
- 09/14/2024 08:05 Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:01 Քննչական կոմիտեն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը