Թեմաներ
Կիրակի 02 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/08/2025   22:03 Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը 02/08/2025   21:54 Երկուշաբթի լույս չի լինի այս հասցեներում 02/08/2025   21:44 Ավտոմեքենայի հայելիների գողության հերթական դեպքը՝ Երևանում. shamshyan.com 02/08/2025   21:26 Հրդեհ Մոսկվայի նախկին Էլեկտրոզավոդի շենքում. կան տուժածներ 02/08/2025   21:03 Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ն երկայացուցիչներն ներկայացվել է 8.8 մլրդ մանաթի պահանջ 02/08/2025   20:50 Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի խոսքում նաև նեյրոլինգվիստիկ ծրագրավորման տեխոլոգիաներ կան. Անուշ Սեդրակյան (տեսանյութ) 02/08/2025   20:38 Գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից. Փարաքարի համայնքապետը՝ Մերձավանի դեպքի մասին 02/08/2025   20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան 02/08/2025   19:46 «Դժվար առանք, բայց առանք». Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես է TelCell-ից տոմս գնում, հետո նստում ավտոբուս (տեսանյութ) 02/08/2025   19:36 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 02/08/2025   19:26 ԱՄՆ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երրորդ խոշոր ավիավթարն է տեղի ունեցել. զոհվել է 10 մարդ 02/08/2025   19:07 Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը 02/08/2025   18:48 Ներվայնացա՝ ուզեցի ավտոբուսի տոմս գնել,չկարողացա. թե ասա ինչի էիր խոստանում քաղաքային տրանսպորտով երթևեկել. Փաշինյան 02/08/2025   18:36 Հայ դերասարանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին 02/08/2025   18:25 «Ջանգեր» հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է 02/08/2025   17:59 Վարչապետի կինը Խալիդ Ալ-Սուլաիթի ուղեկցությամբ շրջայց է կատարել Քաթարի մշակութային գյուղակում (տեսանյութ) 02/08/2025   17:39 Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները 02/08/2025   16:41 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության գործով դատապարտյալը փոխհատուցում է պահանջել արեւի լույսի բացակայության համար 02/08/2025   16:16 Երկրաշարժերի թիվը հասել է 761-ի. Թուրքիայում անհանգստացած են՝ Էգեյան ծովում մեծ է ցունամիի վտանգը 02/08/2025   16:00 Տավուշում «Նիսանը» բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. shamshyan.com 02/08/2025   15:44 6 հոգուց բաղկացած ընտանիքին հասնում է 24 մլն դրամ՝ բնակապահովման ծրագրով, տան համար փոխանցում են 17 մլն.-ը, իսկ ուր է գնալու մնացած գումարը. Մարտակերտից բռնի տեղահանված 02/08/2025   15:37 Խամենեին հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ 02/08/2025   15:26 Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով 02/08/2025   15:00 Փաշինյանի երջանկության մեխանիկան 02/08/2025   14:44 Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը 02/08/2025   14:19 Գազայում ազատված երեք իսրայելցիներ հանձնվել են Կարմիր խաչին 02/08/2025   14:01 Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով 02/08/2025   13:46 Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս․ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան 02/08/2025   13:30 ՄԱՍԿ վարչության նախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը, փոխնախագահ՝ Հակոբ Ասլանյանը 02/08/2025   13:23 Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան 02/08/2025   13:20 Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ, ՔՊ-ն այլևս գոյություն չունի․ Հակոբ Ասլանյան 02/08/2025   13:03 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունը վիրավորանք չէ՝ ըստ դատարանի․ Սաֆարյանը դատի է տվել Խաչատուրովին ու պարտվել 02/08/2025   12:52 Ստեփանավանում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից երեքն այրվածքներով տեղափոխվում են Երևան, նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ 02/08/2025   12:44 Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա վարչապետ․ Աղազարյան 02/08/2025   12:35 Ստեփանավանում շենքի հրդեհի հետևանքով կա մեկ զոհ. 6 մարդ հոսպիտալացվել է 02/08/2025   12:31 Կոտայքի մարզում գիշերը կատարված սպանության կասկածանքով կա ձերբակալված 02/08/2025   12:15 Եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ մարդիկ լինեին, ապա դատարանում այսքան մեծ թվով գլխիկոր նստած, դատվող զինվորականներ չէին լինի. Աբրահամյան 02/08/2025   12:04 Վերին Լարս անցակետը փակ է մնում բեռնատարների համար, թեթև մարդատարների համար բացվել է. Հակոբյան 02/08/2025   11:53 Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան 02/08/2025   11:41 Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է․ հրդեհը մեկուսացված է 02/08/2025   11:37 Երևանի 31 համարի ավտոբուսի կողային ապակին կոտրելու դեպքով մեկ քաղաքացի ձերբակալվել է 02/08/2025   11:29 Մերձավանում զինված միջադեպի գործով երեք անձ կալանավորվել է, երեքը՝ տնային կալանքի տակ է 02/08/2025   11:24 Անահիտ Մանասյանն ընդունել է Լիլյա Գրետարսդոտիրին 02/08/2025   11:19 ՀՀ-ին և ժողովրդին քաղաքական խողովակներով օգտակար լինելու փափագը, մարմաջը դեռ չի սպառվել, ընդդիմություն ենք լինելու․ Հովիկ Աղազարյանի որդի 02/08/2025   11:17 Ագարակի մոտ միմյանց են բախվել «ԶԻԼ»-ն ու «Միցուբիշին». վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց 02/08/2025   11:09 Բագրատ Սրբազանը ուղերձը քաղաքացիներին. ուղիղ 02/08/2025   11:01 «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com 02/08/2025   10:54 Ալեն Սիմոնյանն արտերկրյա հանդիպումներում բարձրացրել է հայկական օրակարգի առանցքային հարցերը 02/08/2025   10:48 Քեթի գյուղում այրվել է մոտ 100 հակ անասանակեր 02/08/2025   10:46 Շրջաններում ձյուն է տեղում. կն փակ ավտոճանապարհներ
02/08/2025   15:44 6 հոգուց բաղկացած ընտանիքին հասնում է 24 մլն դրամ՝ բնակապահովման ծրագրով, տան համար փոխանցում են 17 մլն.-ը, իսկ ուր է գնալու մնացած գումարը. Մարտակերտից բռնի տեղահանված 02/07/2025   19:02 Մի դատարկ դագաղ են տվել, մեջը երկու ոսկոր էր, ասացին ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ իմ տղայի մարմնի մասերն են, ուզում եմ վերցնել՝ վերցնեմ, եթե ոչ, ավելին անել չեն կարող. Գրետա Մելքումյան 02/08/2025   11:01 «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com 02/08/2025   18:48 Ներվայնացա՝ ուզեցի ավտոբուսի տոմս գնել,չկարողացա. թե ասա ինչի էիր խոստանում քաղաքային տրանսպորտով երթևեկել. Փաշինյան 02/08/2025   21:03 Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ն երկայացուցիչներն ներկայացվել է 8.8 մլրդ մանաթի պահանջ 02/07/2025   14:28 Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները պետք է բուժզննում անցնեն. խստացումը բելառուսներին չի վերաբերում 02/07/2025   21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը 02/07/2025   17:13 Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով 02/08/2025   13:03 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունը վիրավորանք չէ՝ ըստ դատարանի․ Սաֆարյանը դատի է տվել Խաչատուրովին ու պարտվել 02/08/2025   16:41 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության գործով դատապարտյալը փոխհատուցում է պահանջել արեւի լույսի բացակայության համար 02/08/2025   08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ» 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/08/2025   17:59 Վարչապետի կինը Խալիդ Ալ-Սուլաիթի ուղեկցությամբ շրջայց է կատարել Քաթարի մշակութային գյուղակում (տեսանյութ) 02/08/2025   12:31 Կոտայքի մարզում գիշերը կատարված սպանության կասկածանքով կա ձերբակալված 02/07/2025   21:37 Միանգամայն հավանական է, որ աջակցեմ Վարդան Ղուկասյանին, մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում. Գևորգ Պետրոսյան 02/07/2025   15:38 Air F90 բիզնես ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելիս բախվել է ուղեւորատար ավտոբուսին (տեսանյութ) 02/08/2025   19:46 «Դժվար առանք, բայց առանք». Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես է TelCell-ից տոմս գնում, հետո նստում ավտոբուս (տեսանյութ) 02/07/2025   23:32 Մոսկվան կպատասխանի, եթե Փարիզը գնա էսկալացիայի. Զախարովա 02/08/2025   13:46 Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս․ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան 02/08/2025   16:16 Երկրաշարժերի թիվը հասել է 761-ի. Թուրքիայում անհանգստացած են՝ Էգեյան ծովում մեծ է ցունամիի վտանգը

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականում. «Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից 12/09/2023   14:23  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև․

‎«Արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող մեծ խաչմերուկի կարևոր մասը հանդիսացող մեր տարածաշրջանը պատմության տարբեր շրջափուլերում եղել է կամուրջ՝ միմյանց կապելով աշխարհի բազմաթիվ անկյուններ: Աշխարհագրական յուրահատուկ դիրքի՝ պարգև հանդիսացող այդ մեծ ներուժը հաճախ հնարավոր չի եղել կյանքի կոչել խաղաղության բացակայության և տևական հակամարտությունների ու բախումների պատճառով:

Գիտակցելով, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում յուրաքանչյուր փակ ճանապարհը, արգելափակված յուրաքանչյուր կապուղին, գոյություն ունեցող, բայց այդպես էլ չիրացվող ամեն մի ռեսուրսն աններելի շռայլություն է, և առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծը, որը նպատակ ունի ոչ միայն ապահովել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարեկեցությունն ու շարունակական զարգացումը, այլև ստեղծել պայմաններ, որտեղ թշնամանքն ու պատերազմը, հակամարտությունն ու այլատյացությունը չեն ունենա գոյության համար անհրաժեշտ կենսապայմաններ, որտեղ խաղաղությունն ավելի շահեկան ու շահութաբեր է, քան անկայունությունը: Այս նախագիծը միտված է նաև կյանքի կոչել տարածաշրջանային տարաբնույթ նախագծեր, որոնք կնպաստեն նոր իրականության հաստատմանը Հարավային Կովկասում՝ բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով, բոլոր հարցերը երկխոսությամբ ու փոխհամաձայնությամբ լուծելու փորձով ու ավանդույթով:

«Խաղաղության խաչմերուկի» հիմնաքարային իմաստը հաղորդակցային նոր կապուղիների ստեղծումն է, դրանց վերագործարկումն ու զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, կրկին գործարկելու միջոցով, որոնք անցնում են մեր տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջով:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: Այդ ուղղությամբ, ի դեպ, այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ:

«Խաղաղության խաչմերուկի» գործարկումը հնարավորություններ կստեղծի կյանքի կոչել տնտեսական մեծ ներուժ ունեցող Պարսից ծոցը և Օմանի ծոցը Սև ծովին կապող միջազգային տարանցիկ ուղիները և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը: Դրան զուգահեռ նոր պայմաններ կստեղծվեն Մեղրիի երկաթուղին վերականգնելու համար, որը ևս մեկ լրացուցիչ կապ կդառնա Հայաստանի և Իրանի միջև: Վերականգնվող այդ երկաթգիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև որակապես նոր հաղորդակցություն կապահովի Հայաստանի հարավային և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Չպետք է թերագնահատել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը, որը առևտրատնտեսական բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար:

Կարևոր եմ համարում, որ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կընձեռի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով ամրապնդել հաղորդակցային կապը մեկ այլ կարևոր գործընկերոջ՝ Հնդկաստանի Հանրապետության և մասնավորապես հանգուցային համարվող Չաբահար նավահանգստի հետ: Փաստացիորեն, «Խաղաղության խաչմերուկը» փոխկապակցելու է ոչ միայն տարածաշրջանային երկրները, այլև արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին, Պարսից ծոցը՝ Սև ծովին, Միջերկրական ծովը՝ Կասպից ծովին:

«Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար մենք առաջարկում ենք ստորև թվարկված չորս պարզ սկզբունքները, որոնք կերաշխավորեն հավակնոտ այդ նախագծի կենսունակությունը.

Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:
Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» երթևեկելու են ոչ միայն մարդիկ և ծառայությունները, ապրանքներն ու բեռները, այլև այդ խաչմերուկում են հատվելու տարբեր քաղաքակրթությունները, կրոնները, խայտաբղետ ավանդույթներն ու մշակույթները, որոնք տնտեսական շահույթներից բացի ապահովելու են նաև մարդկային և հոգևոր հարստություն:

«Խաղաղության խաչմերուկը» բովանդակային առումով չափազանց հարազատ է հայ և իրանցի ժողովուրդներին, որոնց առևտրական համբավն ու հաջողությունները պատմության տարբեր խաչմերուկներում պատմվել են հարյուրամյակներ շարունակ: Ահա այս է նաև պատճառը, որ Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:20 09/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
22:13 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը․ Գեղամ Մանուկյանը ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին
20:52 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում
16:34 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը
13:49 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ժամկետում հավանական ենք համարում. Խանդանյան
23:02 06/12/2023  |  Միջազգային լրահոսG7-ի երկրները Իրանին կոչ են արել դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը
18:48 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍ«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է Հարավային Կովկասում Հնդկաստանի տեսլականի հետ․ փորձագետ
12:37 05/12/2023  |  Արտակարգ պատահարներԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը
18:52 04/12/2023  |  ԼՐԱՀՈՍԽստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու նպատակ ունեցող գործողությունները. ԱԳՆ
18:38 04/12/2023  |  Միջազգային լրահոսԻրանի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Բաքու

Արխիվ

[]