ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հուղարկավորել գործող աշխարհակարգը՝ ուժի կիրառումը դարձնելով խնդիրների լուծման ճանապարհ․Արա Պողոսյան 12/06/2023 19:08 | Քաղաքական
![](https://www.pastinfo.am/news_images/561/1681010_1/1.thumb.jpg)
Ադրբեջանի քաղաքական խոսույթը 2020 թվականից սկսած էապես կերպափոխվել է՝ դառնալով է՛լ ավելի ագրեսիվ ու հարձակողական։ Ըստ ադրբեջանական, հետևաբար և՝ թուրքական կողմից եկող մեսիջների՝ աշխարհում և մասնավորապես՝ տարածաշրջանում, խնդիրներն այսուհետ լուծվելու են ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի միջոցով։ Այսինքն՝ թուրքաարդբեջանական տանդեմը փորձ է անում հուղարկավորել գործող աշխարհակարգը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով Ալիևի այսօրվա հոխորտանքներին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, թե իրենք, իբր, «ցույց են տվել, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության՝ ռազմական ուժի միջոցով»։
«Նախկինում ընդունված էր, որ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել խնդիրների լուծման ճանապարհ և որ միայն միջազգային ընդունված նորմերի շրջանակում է հնարավոր խաղաղության հասնել։ Ադրբեջանի խորքային մեսիջը հակառակն է նշանակում, այսինքն՝ աշխարհում իր կամքը թելադրելու է ուժեղը, իսկ այդ նորմերը ոչ մի արժեք չունեն արդեն։ Սա ևս մարսելու է Ադրբեջանը, թե ոչ, ժամանակը միայն ցույց կտա։ Համենայնդեպս, մինչև հիմա բոլոր հայտարարություններն ընդդեմ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մարսել են և միայն վերջերս է, որ ֆրանսիական կողմը փորձում է որոշակիորեն կոշտացնել իր հռետորաբանությունը։ Եթե համարենք, որ ՀՀ-ին մատակարարվող զինատեսակները կարելի է դիտարկել որպես այդ հռետորբանության կոշտացում,ապա թերևս միայն նրա կողմից է հնարավոր տեսնել Ադրբեջանին զսպելու որոշակի գործնական քայլեր»,-նկատում է քաղաքագետը։
Պողոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին զսպելու շահագրգռվածություն ոչ ԱՄՆ-ի, ոչ ՌԴ-ի, ոչ էլ ԵՄ-ի մոտ չկա, քանի որ բոլոր կողմերին էլ ներկա դրությամբ ձեռնտու է նրա բռնած դիրքը։ Մասնավորապես Ադրբեջանի տնտեսական փոխգործակցությունը Եվրոպայի ու ՌԴ-ի հետ, փոխշահավետ տրամաբանության մեջ է։
«Ադրբեջանը շարունակում է մնալ որպես վստահելի էնեգետիկ գործընկեր, և անկախ նրանից, թե քաղաքական խոսույթում ինչ հարաբերություններ կան, այդ երկիրը ձեռնտու գործընկեր է ՌԴ-ի համար՝ նրա համար, որ իր խողովակաշարով գազը Եվրոպա է հասցնում, Եվրոպայի համար էլ հարմար է այն առումով, որ վերջնարդյունքում ստանում է հարմար գնով գազ և շարունակում «պահել» իր դեմքը»,-ասում է քաղաքագետը։
Այսքանով հանդերձ, Ալիևի ռազմական հռետորաբանության մեջ ավելի հեռուն գնացող վտանգներ էլ կան, որոնք խոշոր դերակատարներին պետք է որ անհանգստացնեն, քանի որ Ալիևի հնչեցրած մեսիջը՝ միաջզգայնորեն հաստատված նորմերի նկատմամբ ուժի գերակայությունը, հնարավոր է վտանգներ ստեղծի նաև Կիպրոսում, Մերձավոր Արևելքում, արևմյան մի շարք երկրների համար։
«Ինչ-որ իմաստով Ադրբեջանի բռնապետը ճիշտ է ասում․ պարբերաբար ասել եմ ու էլի կրկնում եմ՝ միայն ռազմական բալանսի վերականգնումը թույլ կտա հասնել խաղաղության։ Իսկ ընդհանուր առմամբ, լիահույս եմ, որ Ադրբեջանի բռնապատին մեծ հիասթափություն է սպասվում․ կա՛մ նման վարքագիծն աշխարհը նոր քաոսի կբերի, կա՛մ աշխարհաքաղաքական նոր կենտրոններ են ձևավորվելու, կա՛մ էլ եղածը վերաֆորմատավորվելու են և սկսեն հակազդել այդ միջնադարյան մտածելակերպին»,-եզրափակեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35380_1/f668804d9f1d6c_668804d9f1dac.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 07/26/2024 08:36 Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Հայկական ժամանակ»-ը պատկանում է վարչապետի զոքանչին. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:31 Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հրապարակ»
- 07/26/2024 08:27 Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»
- 07/26/2024 08:19 Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում. «Հրապարակ»
- 07/26/2024 08:11 Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից. «Հրապարակ»
- 07/26/2024 08:05 Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:01 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 07/26/2024 18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան
- 07/26/2024 18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան
- 07/26/2024 15:17 Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է
- 07/26/2024 13:00 Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/26/2024 19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
- 07/26/2024 18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը
- 07/26/2024 17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ
- 07/26/2024 16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/25/2024 23:47 Երգեք լոգարանում. հայտնի են ամենօրյա պարզ սովորությունները, որոնք օգնում են խուսափել դեմենցիայից
- 07/25/2024 22:13 70-ամյա տղամարդը 5 օր գոյատևել է վայրի բնության մեջ՝ առանց սննդի և ջրի
- 07/25/2024 17:11 Տղամարդը մարգարեական երազի շնորհիվ միլիոն դոլար է շահել
- 07/25/2024 16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել
Հետաքրքիր է իմանալ
- 07/26/2024 16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
- 07/24/2024 14:01 Լուսնի հողաշերտում ջրի հետքեր են հայտնաբերվել
- 07/20/2024 19:45 Թմրանյութերը, ալկոհոլը և ծխախոտը կարող են տկարամտության պատճառ դառնալ
- 07/19/2024 16:22 Որքան մեծ է արեգակնային ակտիվության հետևանքով կատակլիզմների հավանականությունը Երկրի վրա