ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ» 12/02/2023 08:18 | Մամուլ
![](https://www.pastinfo.am/news_images/560/1678512_1/timthumb.thumb.jpg)
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ մամուլում նորից տեղեկություն էր տարածվել, որ գործարար Նարեկ Նալբանդյանը, որն, ըստ ժամանակացույցի, մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, չի կատարել այն, սակայն դեկտեմբերի 23-ին պատրաստվում է հյուրանոցի բացմանը։ Քանի որ դեռ սեպտեմբերի սկզբին հրապարակել էինք մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունն այն մասին, որ գումարն ամբողջությամբ վճարված է, ուստի «Փաստը» կապ հաստատեց Նարեկ Նալբանդյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում, վճարվե՞լ է պարտքը, թե՞ ոչ:
«Փաստի» հետ զրույցում գործարարը վրդովված պատասխանեց. «Ամոթ է, որ խեղաթյուրում են փաստերը և փորձում մարդու հեղինակության հետ խաղալ։ Վաղուց հայտնի է, որ «Գոլդեն փելեսի» գումարը ես ամբողջությամբ վճարել եմ, այդ ընթացքում հսկայական ներդրումներ եմ արել, հյուրանոցային համալիրը շուտով մեր երկրի այցեքարտերից է դառնալու։ Տասնյակից ավելի գործարաններ եմ կառուցել, բիզնեսներ հիմնել, աշխատատեղեր ստեղծել՝ ամբողջը սեփական քրտինքով, քարը քարին դնելով, ինչը ուրախացնելու փոխարեն որոշ մարդկանց դրդում է անիմաստ ցեխ շպրտել»։ Հարցին` ձեզ անվանում են նորահայտ օլիգարխ, ի՞նչն է պատճառը, որ հյուրանոցի վճարումը որոշեցիք մաս -մաս կատարել, գործարարը պատասխանեց. «Եթե օլիգարխ լինեի կամ իմ դեմ պատվերներ տվողների նման թալանով հարստացած լինեի, գուցե հյուրանոցը փակովի ձեռք բերելու կարիք չլիներ։
Տասնյակ գործարաններ ու բիզնեսներ եմ հիմնել՝ սեփական աշխատանքով, վարկային միջոցներով, այս դեպքում՝ փակովի տարբերակով, կարևորը՝ բոլորը ժամանակի ընթացքում դարձել են կայացած բրենդներ, որակի չափանիշներ։ Որ ալան- թալանով զբաղված լինեի, գուցե ստիպված չէի լինի բիզնեսներ զարգացնելու համար վարկեր վերցնել, բայց սեփական քրտինքով վաստակող մարդկանց համար դա չափազանց օրինաչափ երևույթ է»,-նշեց Նալբանդյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրումային փաթեթների քննարկման մեջ են. «Նախատեսում ենք տասնապատիկ ավելին կառուցել, քան մինչ այժմ արել ենք»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02․ 12․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35380_1/f668804d9f1d6c_668804d9f1dac.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 07/27/2024 08:37 Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ»
- 07/27/2024 08:32 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:36 Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Հայկական ժամանակ»-ը պատկանում է վարչապետի զոքանչին. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:31 Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հրապարակ»
- 07/26/2024 08:27 Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»
- 07/26/2024 08:19 Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում. «Հրապարակ»
- 07/26/2024 08:11 Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 07/26/2024 18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան
- 07/26/2024 18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան
- 07/26/2024 15:17 Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է
- 07/26/2024 13:00 Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/26/2024 19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
- 07/26/2024 18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը
- 07/26/2024 17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ
- 07/26/2024 16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/25/2024 23:47 Երգեք լոգարանում. հայտնի են ամենօրյա պարզ սովորությունները, որոնք օգնում են խուսափել դեմենցիայից
- 07/25/2024 22:13 70-ամյա տղամարդը 5 օր գոյատևել է վայրի բնության մեջ՝ առանց սննդի և ջրի
- 07/25/2024 17:11 Տղամարդը մարգարեական երազի շնորհիվ միլիոն դոլար է շահել
- 07/25/2024 16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել
Հետաքրքիր է իմանալ
- 07/26/2024 16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
- 07/24/2024 14:01 Լուսնի հողաշերտում ջրի հետքեր են հայտնաբերվել
- 07/20/2024 19:45 Թմրանյութերը, ալկոհոլը և ծխախոտը կարող են տկարամտության պատճառ դառնալ
- 07/19/2024 16:22 Որքան մեծ է արեգակնային ակտիվության հետևանքով կատակլիզմների հավանականությունը Երկրի վրա