Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Տիգրան Արզաքանցյանից և քաղաքացիներից գումար են շորթել, այդ թվում՝ նախկին սիրեկանից, երեխային վերադարձնել ցանկացող մորից․ նոր մանրամասներ՝ Վանոյի Արտակի գործից 12/01/2023   17:17  |  Քրեական խրոնիկոն

Քննչական կոմիտեի քննության տվյալներով՝ «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը Վարդան Ղուկասյանի՝ «Դոգ»-ի, և նրանց հանցակիցների հետ քաղաքացիներից շորթմամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի գումար, ապա՝ ստացված գումարի ծագումը խեղաթյուրել ՝ «փողեր լվացել»։ Արտակ Գալստյանի և մյուսների գործողություններից տուժածների շրջանակը միայն Տիգրան Արզաքանցյանով չի սահմանափակվում։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ «Հանրային Ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանի՝ «Վանոյի Արտակի», գործով նախաքննությունն ավարտվել է, այն արդեն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 2023թ. ապրիլի 17-ին՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով։ Նախաքննական մարմինը պաշտոնապես հայտնեց, որ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 110.000 ԱՄՆ դոլար գումար՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակվել են նման տեղեկություններ։ Քրեական վարույթով պարզվել է նաև Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքացիներից սպառնալիքով գումար շորթելու ևս շուրջ 46 դրվագ։
Ընդ որում, մնացած դեպքերում եւս մեծամասամբ մասնակից է եղել Արտակ Գալստյանը։ Մասնավորապես՝ Կարեն Առուստամյանի և Հայկ Խաչատրյանի նկատմամբ 34.000 ԱՄՆ դոլար վճարելու պարտավորությունն ստանձնելուն Արսեն Հարությունյանին հարկադրելու դիտավորությամբ որպես հանցավոր գործողությունների պատվերի կատարման համար 8.000.000 ՀՀ դրամ վճարելու դիմաց, պլանավորել են համացանցում հանրայնացնել, որ Արսեն Հարությունյանը չի վերադարձնում Հրազդան քաղաքում պիցցերիա հիմնելու համար Կարեն Առուստամյանի ներդրած 34.000 ԱՄՆ դոլլար գումարը, նրա և նրա մերձավորների մասին արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով հարկադրել Արսեն Հարությունյանին Կարեն Առուստամյանին և Հայկ Խաչատրյանին վերադարձնել գումարը:

Այնուհետև, Կարեն Առուստամյանն այդ մասին տեղեկացրել է իր մտերիմ Շահեն Ադյանին ու վերջինիս ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ: Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի, Վարդան Ղուկասյանի, Կարեն Առուստամյանի հետ, շարունակելով հանցավոր կազմակերպության առջև դրված մտադրությունների իրականացումը, 2022 թվականի հունիսի 23-ին Հ.Խաչատրյանը Շ.Ադյանի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ երկու ամսից վերադարձնելու մասին փոխառության պայմանագիր՝ հետագայում հիշյալ գումարի ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով: Հաջորդ օրը՝ 2022 թվականի հունիսի 24-ին Հայկ Խաչատրյանը Շահեն Ադյանից առձեռն ստանալով 8.000.000 ՀՀ դրամը, Կարեն Առուստամյանի հետ գնացել են «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ, որտեղ Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հանցավոր ճանապարհով ստացված 8.000.000 ՀՀ դրամ գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, հանձնել է գրասենյակում փաստաբանական գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպության մասնակից Սուսաննա Սարգսյանին, իսկ մյուս մասը պահել իր մոտ: Նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, հանցավոր կազմակերպության մասնակից Ս.Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 13122120 քրեական վարույթով մեղադրյալ, հանցավոր կազմակերպության մասնակից Հայկ Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով 2022թ.հունիսի 23-ին վերջինիս հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր՝ այդպիսով թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը և ծագման աղբյուրը:

Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանը 2022 թվականի օգոստոսի 18-ին և 19-ին իր համացանցային ելույթներում անդրադարձել է ներդրողների կողմից Արսեն Հարությունյանի պիցցերիայում 34.000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու և վերջինիս կողմից պիցցերիան ներդրողների ձեռքից վերցնելու առերևույթ դեպքին։


Մյուս դրվագը վերաբերում է փաստաբանի միջոցով երեխային ՌԴ վերադարձնելու հարցով՝ ամուսնուց բաժանված կնոջից խարդախությամբ 2.693.120 ՀՀ դրամ հափշտակելուն։ Մասնավորապես, կինը դիմել էր Վարդան Ղուկասյանին՝ խնդրելով վստահելի փաստաբան գտնելու հարցում օգնություն և «ընկել ծուղակը», Ղուկասյանը առաջարկել է դիմել Արտակ Գալստյանին, վերջինս էլ՝ կնոջ ծնողներին փոխանցել է Սուսաննա Սարգսյանի տվյալները, որն, ըստ քրեական գործի՝ հանցավոր կազմակերպության մաս է։ Կինը հարցումների միջոցով պարզել էր, որ դուստրը տեղափոխվել է Վրաստան, ապա՝ ԱՄԷ Շարժա, այնտեղից Դուբայ քաղաք, ինչի մասին տեղեկացրել է Սուսաննա Սարգսյանին:

Վերջինս էլ կնոջն ասել է, թե իբրև կան մարդիկ, ովքեր շեյխերի մակարդակով կարող են գտնել երեխային և կարգավորել վերջինիս վերադարձի խնդիրը, ինչի համար Էլիզա Բայրամյանից պահանջել է 2.000.000 ՀՀ դրամ՝ վստահեցնելով, թե ինքը գումարի չափը հնարավորինս նվազեցրել է՝ հաշվի առնելով երեխայի առողջական վիճակը և նրա ֆինանսական դրությունը, իսկ որոշ ժամանակ անց Էլիզա Բայրամյանին տեղեկացրել է, թե պետք է գնան Դուբայ քաղաք, սակայն Դուբայի իրենց գործընկերները նպատակահարմար են գտնում այնտեղ մեկնել տոներից հետո՝ 2023 թվականի հունվարին, իսկ մինչ այդ 2.000.000 ՀՀ դրամը պետք է փոխանցվի իրենց գործընկերներին: Իբր Դուբայի գործընկերների հետ կապի մեջ գտնվելու հանգամանքը հիմնավորելու նպատակով Սուսաննա Սարգսյանը Էլիզա Բայրամյանին ցույց է տվել հաղորդագրություններ և դրանց պատասխանները, այդ թվում՝ արաբական ազգային հագուստով լուսանկար, որոնք Հայկ Խաչատրյանը, Արտակ Գալստյանի և Սուսաննա Սարգսյանի հետ նախապես պայմանավորվածության արդյունքում, ուղարկել էր Սուսաննա Սարգսյանին:

Էլիզա Բայրամյանը, վստահելով Սուսաննա Սարգսյանին, համաձայնել է վերջինիս առաջարկին և 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, 26-ին և 29-ին բանկային փոխանցմամբ Սուսաննա Սարգսյանին է փոխանցել համապատասխանաբար 143.000 ՌԴ ռուբլուն համարժեք 787.620 ՀՀ դրամ, 150.000 ՌԴ ռուբլուն համարժեք 864.000 ՀՀ դրամ, 70.000 ՌԴ ռուբլուն համարժեք 381.500 ՀՀ դրամ /ընդհանուր՝ 2.033.120 ՀՀ դրամ/, ընդ որում՝ վերջին 70.000 ՌԴ ռուբլին Էլիզա Բայրամյանը փոխանցել է Սուսաննա Սարգսյանի դստեր՝ Անուշ Ղազարյանի անվամբ: Սուսաննա Սարգսյանը Էլիզա Բայրամյանին տեղեկացրել է նաև, թե իբրև ամբողջ գումարը չփոխանցելու դեպքում երեխայի ելքը Դուբայ քաղաքից չի արգելափակվի ու հնարավոր է նրան տեղափոխեն այլ երկիր, այդպիսով՝ Էլիզա Բայրամյանին հարկադրելով իրեն փոխանցել ամբողջ գումարը, ինչը վերջինս փաստացի կատարել է:

Այնուհետև, 2023 թվականի մարտի 7-ին Սուսաննա Սարգսյանը հաղորդագրությունների միջոցով Էլիզա Բայրամյանին տեղեկացրել է, որ Դուբայ մեկնելու տոմսերի, հյուրանոցի և վիզայի համար անհրաժեշտ է վճարել 2500 ԱՄՆ դոլար: Էլիզա Բայրամյանն իր կողմից օգտագործվող, սակայն եղբոր՝ Էդվարդ Բայրամյանի անվամբ հաշվառված բանկային քարտից Սուսաննա Սարգսյանի բանկային քարտին 2500 ԱՄՆ դոլարին համարժեք 990.000 ՀՀ դրամ գումար փոխանցելուց հետո, ստացել է Սուսաննա Սարգսյանի կողմից ուղարկված երեք անձի համար՝ այդ թվում Հայկ Խաչատրյանի անվամբ լրացված ավիատոմսերը, վիզաները և հյուրանոցի վաուչերները: Հայկ Խաչատրյանը, քաջատեղյակ լինելով վարույթն իրականացնող մարմնի կողմից իր ՀՀ տարածքը լքելու սահմանված արգելքի մասին, իր համաձայնությունն է տվել Էլիզա Բայրամյանից հափշտակված գումարով Սուսաննա Սարգսյանի կողմից իր անվամբ ավիատոմս գնելուն:

Դրանից հետո, Սուսաննա Սարգսյանը 2023 թվականի մարտի 10-ին Էլիզա Բայրամյանի հետ մեկնել է Դուբայ քաղաք, որտեղ շարունակել է վերջինիս վստահեցնել, թե իբրև ինչ-որ մարդիկ զբաղվում են նրա դստեր հարցերով, որ վերջինս գտնվում է Դուբայ քաղաքում, այնինչ՝ Էլիզա Բայրամյանի կողմից պարզվել է, որ դուստրը 2022 թվականի մայիս ամսին մեկնել է Դուբայ քաղաքից Թուրքիայի հանրապետություն, ինչից հետո մարտի 14-ին վերադարձել են ՀՀ, այդպես էլ չկատարելով դստերը Էլիզա Բայրամյանին վերադարձնելու ստանձնած կեղծ խոստումները: Հետագայում Արտակ Գալստյանը Էլիզա Բայրամյանին տվել է իրենց կողմից հափշտակած գումարի մի մասը վերադարձնելու կեղծ խոստումներ, այդպիսով իրենց համար անցանկանալի հետևանքներից՝ Էլիզա Բայրամյանի կողմից իրավապահ մարմիններին դիմելու վտանգը չեզոքացնելու համար:

Քրեական գործով մեկ այլ դրվագ էլ վերաբերում է Վարդան Ղուկասյանի քրոջ անձնական կյանքին, որը չենք հրապարակում, քանի որ վերաբերում է ինտիմ կյանքին։

Քրեական գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Արամ Գրիգորյանի վարությում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:19 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն Երեւանում վերարտադրվեց. Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել
08:36 19/09/2023  |  ՄամուլԱրտակ Գալստյանը կհրաժարվի՞ մանդատից. ինչ է սպասվում կալանվորված անձի դեպքում. «Ժողովուրդ»
17:38 25/08/2023  |  ԼՐԱՀՈՍԿալանքի տակ գտնվող քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է վստահված անձանց
12:50 22/08/2023  |  ԼՐԱՀՈՍԹերևս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե քաղաքապետի թեկնածու չլիներ. Արզաքանցյան
21:50 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԿտրուկ դեմ եմ այդ դիրքորոշմանը. Արցախը չպետք է լինի ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի մաս. Տիգրան Խզմալյան
21:09 14/08/2023  |  ՔաղաքականՓաշինյանն ազնիվ ձևով հելել հայտարարել է, բայց Ալիևն իրեն օգտագործում է. Արզաքանցյան
14:12 12/08/2023  |  Քաղաքական«Ուժը հայրենյաց» կուսակցությունը ևս հայտ ներկայացրեց ԿԸՀ
16:00 23/07/2023  |  ԼՐԱՀՈՍՆատալյա Ռոտենբերգը չի գլխավորի Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը
12:43 21/07/2023  |  Քաղաքական«Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նատալիա Ռոտենբերգն է
11:22 21/07/2023  |  Քրեական խրոնիկոնՎանոյի Արտակի գործով դեպքերի նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]