Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ Զաքարյան 12/01/2023   15:41  |  Մեկնաբանություն

Ժողովուրդն իզուր չի Նիկոլի իշխանությունը նույնականացնում դավադիր պատերազմների ու ցավալի կորուստների հետ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արտակ Զաքարյանը.

«Արտահերթ ընտրությունները, ՀՀ դեմ պատերազմները, Նիկոլը և Ալիևը: Կա՞ արդյոք օրինաչափություն:  

Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով:
2024թ-ին նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում, ինչն իհարկե պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում:

Փորձենք հակիրճ վերլուծել տեղի ունեցածը և հասկանալ, թե բացի իշխանությանը կառչելուց՝ Նիկոլի ինչի՞ն է պետք նոր արտահերթ ընտրությունը:

Փաստ է, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ստացել է մարդկային ու տարածքային կորուստներ, անվտանգային միջավայրի անկում, հասարակական հուսալքություն և պետական ինքնիշխանության թուլացում: Փաստ է նաև, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից առաջ Ալիևը նվազեցրել է սահմանային լարվածությունը, թույլ է տվել, որպեսզի հայ ժողովուրդը “ընտրի” Նիկոլին և “պատրաստվի” նոր ռազմական բախունմների ու ցավոտ կորուստների:

2018թ. մայիսից մինչև դեկտեմբեր, իսկ այնուհետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մինչև 2020թ. հուլիս, Նիկոլին ժամանակ տրվեց ներսում ամրապնդել իր նվաճած իշխանությունը, քանդել բանակցային գործընթացը, պառակտել հասարակւթյունը, փոխել Արցախի իշխանություններին, թուլացնել բանակի կռվող հատվածի բարոյահոգեբանական ոգին և զարգացումները տանել պատերազմի: Այնուհետ տեղի ունեցան Տավուշի սահմանային ռազմական բախումներն ու Արցախի դեմ 44-օրյա պատերազմը:

2020թ. 44 պատերազմից հետո, դեկտեմբերից մինչև 2021թ. հունիս, կրկին սահմանային լարվածությունը նվազեց (“Սև լճի 30%-ի համար հո չէ՞ինք կռվելու”): Ադրբեջանը հնարավորություն տվեց, որպեսզի տարբեր ուժերի աջակցությամբ, Նիկոլը 2021թ. հունիսին երրորդ անգամ վերընտրվի ու ամրապնդի իր քայքայված իշխանությունը: Այնուհետև 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցան եռօրյա ռազմական ծանր գործողություններ և Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքներ: Դրանից ուղիղ մեկ տարի անց, 2023թ. սեպտեմբերին, 9 ամիս պաշարված Արցախի դեմ տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, և Նիկոլի բացահայտ համաձայնությամբ հայ ժողովուրդն ամբողջությամբ կորցրեց հայկական Արցախը:

Չնայած հասարակական լայնամասշտաբ անտարբերությանը, ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում գրեթե ամբողջությամբ հեղինակազրկված է և չունի դժվար որոշումներ կայացնելու լեգիտիմություն: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը դեռ չի ավարտել Հայաստանի նկատմամբ իր պահանջատիրությունը և նոր տարածքներ զավթելու առիթներ է փնտրում:

Այս ֆոնի վրա, պատահական չէ, որ Նիկոլի շրջապատը՝ հանրային անտարբերության, վարչական ռեսուրսի կիրառման և արևմուտքի աչքակապության պարագայում մտածի նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների գնալու մասին: Նպատակը՝ նոր պատերզմի հետևանքով ցավոտ որոշումներ կայացնելու համար “լեգիտիմություն” հավաքելն ու խորհրդարանական ընդդիմությանը՝ բացարձակ արևմտամետ ու պարտվողականությունը հանդուրժող ուժերով փոխարինելն է:

Ստացվելու է երեք տարին մեկ ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություն, արդյունքում՝ նոր ձախողումներ, կորուստներ ու պատերազմներ: Ժողովուրդն իզուր չի Նիկոլի իշխանությունը նույնականացնում դավադիր պատերազմների ու ցավալի կորուստների հետ:

Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ: Կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային: Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]