Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2024   09:09 Նիկոլ Փաշինյանի սուտը. Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց․ «Ժողովուրդ» 07/27/2024   09:03 Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» 07/27/2024   08:55 Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 07/27/2024   08:49 Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆերով․ «Հրապարակ» 07/27/2024   08:44 Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» 07/27/2024   08:37 Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» 07/27/2024   08:32 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ» 07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը 07/25/2024   13:32 Ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը 12/01/2023   17:47  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը:

Վարչապետը քննարկման սկզբում նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից տրվում է գերատեսչությունների 2023 թվականին կատարված աշխատանքների ամփոփումների մեկնարկը:

Զեկույցներով հանդես են եկել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՖՆ տեղակալները և գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ մակրոտնտեսական կանխատեսումներում բարձրացվել է սցենարային վերլուծության դերակատարումը: Ներկա տուրբուլենտության պայմաններում մշակվել են այլընտրանքային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներ, որոնց հիման վրա ձևավորվել են բյուջեի պահուստները, գնահատվել է տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ճանապարհը՝ ներառյալ անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալները, կառուցվածքային բարեփոխումների առանցքային ուղղությունները՝ հանրային կառավարման բարեփոխումներ, թվայնացում և պետական ներդրումների կառավարման համակարգ: Կատարելագործվել է հարկային եկամուտների կանխատեսման համակարգը՝ համալրելով դրանք ժամանակակից մոդելներով, որը թույլ է տվել 2024թ. բյուջեի ուղերձում հրապարակել խոշոր հարկերի կանխատեսումները:

Ներկայացվել են վերլուծություններ և կանխատեսումներ, որոնց համաձայն Կառավարության 7 % տնտեսական աճի թիրախին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել թիրախային կառուցվածքային քաղաքականություն, ինչը կխթանի մասնավոր ներդրումները և արտահանումը՝ բարձրացնելով արտադրողականությունը:

Անցնող տարվա ընթացքում վերագնահատվել են ՀՀ տնտեսության համար օպտիմալ պարտքի շեմերը և դրամային պարտքի մասնաբաժնի բարելավման օպտիմալ արագությունը: Մշակվել է հարկային պոտենցիալի գնահատման մեթոդաբանությունը և գնահատվել են խոշոր հարկատեսակների գծով հարկային պոտենցիալն ու ճեղքը: Գնահատվել են կառավարության ծրագրի առանցքային միջոցառումների իրականացման սոցիալ-տնտեսական հետևանքները:

Իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ազդեցությունների գնահատում:

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը նշվել է, որ միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման նպատակով կմշակվի նոր համապարփակ գործիք: Հարկային եկամուտների կանխատեսումների համակարգը կհամալրվի նոր գործիքներով՝ տարբեր փուլերում մշակված մոդելների ներդաշնակեցմամբ: Նախատեսվում է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման համապարփակ մեթոդաբանության և հաշվետվության ներդրում, հատվածային և առանձին խնդիրներին նվիրված վերլուծությունների և ախտորոշումների շարունակական իրականացում, այդ թվում`ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ծրագրերի ազդեցությունների գնահատում, տնտեսության ներուժի գնահատման նոր համակարգի մշակում:

Կիրականացվեն նաև աշխատանքներ՝ տոկոսադրույքների նվազման ֆոնին միջնաժամկետ պարտատոմսերի կշռի ավելացման ուղղությամբ: Նախատեսվում է նաև

Եվրոբոնդերի մասնակի հետգնում, վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերի նվազեցում:

Միջազգային կառույցների հետ համագործակցության հասցեականության բարձրացման նպատակով նախատեսվում է աջակցության  ներգրավում՝ ուղղված մակրոտնտեսական կայունության ապահովմանը, կայուն և ներառական տնտեսական աճի խթանմանը, առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Կիրականացվեն նաև կարողությունների զարգացմանը,  փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքներ:

Համաշխարհային ֆինանսական շուկայում ՀՀ դիրքի ամրապնդման, վարկանիշի բարձրացման նպատակով իրականացվել են միջոցառումներ և արձանագրվել են հետևյալ արդյունքները. 2023թ. ընթացքում  «Fitch» և «Standard and Poor’s» գործակալությունների կողմից ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացում՝ մեկ աստիճանով և վարկանիշի հեռանկարի բարելավում «Moody’s» գործակալության կողմից, միջազգային հարթակներում ՀՀ պատշաճ ներկայացվածության ապահովում, միջազգային ֆինանսական աշխարհում ՀՀ վարկանիշի ամրապնդում, վարկանիշի բարձրացում:

Միջազգային համագործակցության համակարգի բարելավման ուղղությամբ, մասնավորապես, նախատեսվում է Երևանում կազմակերպել  ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպում և գործարար համաժողովը: Միջազգային գործընկերների մասնակցությամբ կկազմակերպվեն  միջոցառումներ՝ դոնոր համաժողովներ, երկկողմ գործընկերների հետ կոնֆերանսներ և փորձի փոխանակման միջոցառումներ:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ նշվել է, որ նախատեսվում է համայնքներին ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման մեխանիզմների սահմանում. 2024թ. սկսած ՀՀ համայնքներին սուբվենցիաները կտրամադրվեն մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի իրականացման համար (2024թ՝ 500 մլն դրամ): Մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի համար սուբվենցիաներ կհատկացվեն 4 համայնքների:

Նշվել է, որ եկամուտների քաղաքականության նպատակադրումներից են՝ Կառավարության ծրագրով նախատեսված՝ 25 տոկոս Հարկեր/ՀՆԱ ծրագրային ցուցանիշի՝ քաղաքականության բաղադրիչի ապահովում՝ զուգահեռաբար ապահովելով նպաստավոր ներդրումային և գործարար միջավայր: Ակնկալվում է 2024թ. ընթացքում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մինչև 2026թ. 0.75 տոկոսային կետով բարելավող օրենսդրական կարգավորումների ապահովում, հարկման համակարգերի կատարելագործում, այդ թվում՝ հարկման անհավասարության մեղմում, հարկումից խուսափելու հնարավորությունների վերացում:

Զեկուցվել է, որ լրացուցիչ հարկային եկամուտների ապահովման շրջանակում իրականացվել է, մասնավորապես, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում 2024-2026թթ. համար: Գործարար միջավայրի բարելավման շրջանակում կբարելավվի  գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը:

Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Վերջինիս ներդրման ապահովման նպատակով իրականացվել է սոցիալական ծախսերի առանձին տեսակների և չափերի սահմանում:

Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Տարվա ընթացքում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել 1540 գործընթացի, բարեփոխվել է մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 614 մասնագետ գերատեսչությունների պատասխանատու ստորաբաժանումներից: Արդյունքում՝ էական նվազեցում է արձանագրվել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում: 2023 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 4 տոկոսով:

Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կատարված աշխատանքների ու բարեփոխումների կարևորությունը ու նախարարության աշխատակազմի ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, հարկային քաղաքականությանը, ստվերի դեմ պայքարին, կապիտալի շուկայի զարգացմանը, միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների: Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների արդյունավետ և հետևողական իրականացումը, հանձնարարականներ տվել պատասխանատուներին հետագա անելիքների վերաբերյալ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:56 30/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 900 000 դոլար կհատկացնի WITSA-ին անդամակցության համար. Երևանում կանցկացվի ՏՏ համաշխարհային համաժողով
12:30 30/11/2023  |  ԼՐԱՀՈՍ2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից. Փաշինյանն օրերը խառնել էր
12:06 30/11/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի լիազորություններն ընդլայնվում են. ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը
17:41 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության․ Բաբայան
16:52 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին
15:48 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին
08:15 29/11/2023  |  ՄամուլՓաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
08:00 29/11/2023  |  ՄամուլՎարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
16:11 28/11/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ
15:49 28/11/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Արխիվ

[]