ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերքում՝ ըստ դատարանի 11/29/2023 17:47 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ն դեռևս 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իր ձեռքի տակ ունենալով տվյալներ և փաստեր, գրել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։ Երկրորդ նյութում նշել էինք, որ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ՝ ստեղծվում է նոր կոմիտե, որն ըստ էության կրկնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի գործառույթները։ Ավելին, նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը` ի դեմս Ֆինանսների նախարարության, նամակով նախազգուշացրել է Վարդանյանին ու պահանջել՝ շարունակել ինտեգրացման զարգացման ծրագրի իրագործումը` զգուշացնելով, որ հակառակ դեպքում 2021-2022 թթ. աշխատանքների ֆինանսավորում չի լինի։ Հրապարակել էինք նաեւ գրության ելակետային տվյալները՝ ի հավելումն։ Միաժամանակ պատրաստակամություն հայտնել հրապարակել Գ.Վարդանյանի պարզաբանումներն ու արձագանքը, որն այդպես էլ չստացանք։
Փոխարենը՝ Վարդանյանը դիմել է դատարան՝ հերքման ու ֆինանսական փոխհատուցման պահանջով։ Քանի որ այսօր գործ ունենք գործադիր և օրենսդիր իշխանություններից կախյալ դատական իշխանության հետ, ուստի վերջինս առանց որևէ հիմնավորման որոշեց դատական կարգով և՛ հերքում պահանջել, և՛ ֆինանսական բեռ դնել լրատվամիջոցի, այս դեպքում՝ «Փաստինֆոյի» ուսերին՝ այդպիսով ճնշելով և իր պատկերացմամբ՝ զսպաշապիկ հագցնելով լրատվամիջոցին, որն, իհարկե, չի հաջողվի։
Կից հրապարակում ենք դատական ակտով սահմանված հերքման տեքստը, մի դատական ակտի, որն այդպես էլ «Փաստինֆո»-ն, օրենքով սահմանված կարգով, չի ստացել՝ զրկվելով այն բողոքարկելու իր իրավունքից։
Հերքում
Ի կատարումն դատարանի որոշման՝ «Փաստինֆո»-ն հրապարակում է հերքման տեքստը. Պարտավորեցնել պատասխանող «Փաստինֆո» ՍՊ ընկերությանը իր կայքի առաջին էջում, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում, վճարովի հիմունքներով, իսկ դրա անհնարինության դեպքում երեք հազար տպաքանակ ունեցող ՀՀ տպագիր մամուլում, հրապարակայնորեն հերքել հետևյալ արտահայտությունները. «2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտունը, կասկածում են վատնումների և չարաշահումներ կատարելու մեջ: ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: ՀՀ ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ: Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնական դիրքը, աշխատանքի է տեղավորել իր մեձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա: Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ: Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնական անգործության հետևանքով տապալվել է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները, ինչը միտված է ապահովելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների մաքսային և այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը:»
Հ.Գ. «Փաստինֆո»-ն պատասխանատու է վերաբերում իր աշխատանքին, վստահ է եղել իր աղբյուրի հավաստիության ու տեղեկատվության հիմնավորվածության վրա։ Ավելին, 2021 թվականին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Գեղամ Վարդանյանի պաշտոնավարումը ԵԱՏՀ նախարարի պաշտոնում դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
07/05/2024 18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է ՀայաստանումՏեսադարան
05/24/2024 15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգըՄամուլ
- 07/26/2024 08:36 Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Հայկական ժամանակ»-ը պատկանում է վարչապետի զոքանչին. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:31 Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հրապարակ»
- 07/26/2024 08:27 Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»
- 07/26/2024 08:19 Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում. «Հրապարակ»
- 07/26/2024 08:11 Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից. «Հրապարակ»
- 07/26/2024 08:05 Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:01 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 07/26/2024 18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան
- 07/26/2024 18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան
- 07/26/2024 15:17 Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է
- 07/26/2024 13:00 Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/26/2024 19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
- 07/26/2024 18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը
- 07/26/2024 17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ
- 07/26/2024 16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/25/2024 23:47 Երգեք լոգարանում. հայտնի են ամենօրյա պարզ սովորությունները, որոնք օգնում են խուսափել դեմենցիայից
- 07/25/2024 22:13 70-ամյա տղամարդը 5 օր գոյատևել է վայրի բնության մեջ՝ առանց սննդի և ջրի
- 07/25/2024 17:11 Տղամարդը մարգարեական երազի շնորհիվ միլիոն դոլար է շահել
- 07/25/2024 16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել
Հետաքրքիր է իմանալ
- 07/26/2024 16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
- 07/24/2024 14:01 Լուսնի հողաշերտում ջրի հետքեր են հայտնաբերվել
- 07/20/2024 19:45 Թմրանյութերը, ալկոհոլը և ծխախոտը կարող են տկարամտության պատճառ դառնալ
- 07/19/2024 16:22 Որքան մեծ է արեգակնային ակտիվության հետևանքով կատակլիզմների հավանականությունը Երկրի վրա