Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ»
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան

Մեր օրերում քաղաքական բոլոր քայլերի ակունքում, առանց որևէ բացառության, փորձ է արվում առաջադրելու պատերազմի վտանգի տագնապը․Դանիելյանի դիտարկումները 11/24/2023   11:19  |  Մեկնաբանություն

Քանի որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս լիարժեք մասնակցել այսօր Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակեպված լսումներին, ստորև ներկայացնում եմ իմ զեկույցը: Շնորհակալություն կազմակերպիչներին, մաղթում եմ հաջողություններ ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ ներկայացնելով զեկույցը։

«Զեկույց

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի առնչությամբ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ
Նախ, պատերազմը լեգիտիմացնում է ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելուն ուղղված «Հայաքվեն», այլ միանգամայն իրավաչափ և կենսական շահերից հրաժարվելը իբր պատերազմը կանխելու ճանապարհ ընտրելու անհեռանկար մարտավարությունը: Եթե գտնում եք, որ զիջելու բան ունեք, նշանակում է արդարացնում եք ադրբեջանի ակնկալիքները և լեգիտիմացնում դրանց հասնելու ցանկացած եղանակ:

Շնորհավորում եմ ժողովրդավարության իրական խորհրդանիշ «Հայաքվե» նախաձեռնության արդյունքները և խորին շնորհակալություն հայտնում բազմահազար մեր հայրենակիցներին, ովքեր, անսալով բոլոր տեսակի խոչընդոտները, սթափ մտածումների հարթությամբ իրենց անսասան կեցվածքով մնացին որպես համազգային շահերի պաշտպաններ: Շնորհակալություն նաև այդ նախաձեռնության համակարգողներին և կազմակերպիչներին՝ անասելի մեծ աշխատանք կատարելու համար: Իրապես հուսադրող էին հավատի, հույսի և սիրո առաքինություններով ղեկավարվող մարդկանց անսովոր մեծ հերթերը: Այս նախաձեռնությունը խորհրդանիշ է նաև այն իմաստով, որ դե ֆակտո, ոչ թե զուտ խոսույթային հարթությամբ քաղաքացիական նախաձեռնության, որպես ժողովրդավարության ինստիտուտի առաջին հաջողված փորձն է: Կունենա՞ այն, արդյոք, տրամաբանական շարունակություն, թե՞ կբախվի անհաղթահարելի, զուտ իրավիճակային, բայց ազդեցիկ խութերի, կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:

Մեր օրերում քաղաքական բոլոր քայլերի ակունքում, առանց որևէ բացառության, փորձ է արվում առաջադրելու պատերազմի վտանգի տագնապը: Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հիմնական օրենքով ամրագրված համազգային շահերի մասին խոսելն անգամ որակվում է որպես պատերազմ հրահրելու պես մի բան, իսկ թե մինչև ո՞ւր պետք է զիջենք, որ այդ սպառնալիքը չեզոքացվի կամ գոնե մեղմվի, որևէ մեկին հայտնի չէ: Այո, Իրավիճակից օգտվելով, Ադրբեջանը, թքած ունենալով միջազգային հանրահայտ սզբունքների վրա, բացահայտ քարոզում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու իր ագրեսիվ նկրտումները, ինչին, ի դեպ, կարող է հասնել նաև միանգամայն խաղաղ ճանապարհով, եթե ժամանակին չձևավորվեն անհրաժեշտ իրավաքաղաքական, սոցիալական և տնտեսական երաշխիքներ:

Այսպիսի հարցադրում՝ յուրաքանչյուր աշխարհաքաղաքական խնդիր ունի քաղաքակա՞ն, թե՞ իրավական լուծում: Քաղաքականությամբ զբաղվող կամ առնվազն նմանակման փորձեր անող անձինք հակված են պնդելու, թե օրինակ՝ Արցախն ունի միայն քաղաքական լուծում: Պատմության դասերը, թերևս, հակառական են ապացուցում, որ իրավական նիհիլիզմի վրա կառուցված քաղաքականությունը մատնված է ձախողման: Անգամ ցեղասպանություն իրականացրած թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն ձգտում են իրենց ցեղասպան քաղաքականությունը արդարացնել իրավական թեզերով, ճիշտ է՝ կեղծ թեզերով, բայց չեն հրաժարվում դրանցից, ավելին՝ կտրուկ ավելացրել են այդ գաղափարախոսության համար հատկացվող միջոցները, ինչը, ցավոք, պտուղներ է տալիս: Նույն թուրքիան խնամքով անտեսում է 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների կողմից հայերի և մի շարք այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ էթնիկական շարժառիթներով զանգվածային բնաջնջնման փաստերը, անգամ կայացված մահապատիժների դատավճիռները՝ հերոսացնելով ոճրագործներին, իսկ մենք շարունակում ենք մնալ ներկայիս թուրքական իշխանությունների թելադրած կեղծ օրակարգի շրջանակներում և կասկածի տակ դնել այդ փաստերը:

Հանգամանորեն իմաստ չունի անդրադառնալ «ՀայաՔվե» նախաձեռնության օրինագծի առնչությամբ Կառավարության բացասական եզրակացությանը՝ եթե մի պաշտոնական փաստաթղթում կասկածի տակ է դրվում այն, թե արդյո՞ք «Անկախության մասին» հռչակագրով Հայոց ցեղասպանությունը ճանաչելը և Արցախի ինքնորոշումը ամրագրվել են, որպես հայոց պետականության հիմնարար սկզբունքներ և համազգային նպատակներ, ապա ասելիք չունեմ:

Հակիրճ պատերազմի վտանգի մասին, այս հարցը որևէ մեկը չի պատրաստվում շրջանցել: Ի՞նչ է ստացվում, Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ հիմնադրույթը զուտ իրավաչափ, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին խիստ համապատասխան պաշտպանելը արդեն դարձել է պատերազմի վտա՞նգ: Թշնամին դասագրքային մակարդակով հայատյաց քարոզներ է տարածում, մինչդեռ՝ ոմանք սուտ պնդումներ են անում, թե իբր հայության շրջանում է շուրջ 100 տարի իր էությամբ բարեկամ թուրքերի նկատմամբ հանիրավի թշնամանք է տարածվել:

Տեղին ենք խոսում ինքնիշխանության մասին, բայց կարիք կա՞ բացատրելու, որ ինքնիշխանության հիմնական բաղադրիչներից է հենց սեփական ազգային շահերը ինքնուրույն պաշտպանելու, ոչ թե դրանցից հրաժարվելու դիրքորոշումը, և այս համատեքստում բացարձակապես տեղին չէ մտացածին իրավական փաստարկներով հերքել Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստը: Վերջին հաշվով, Հյաստանը նաև դե յուրե է ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանզի կնքել է մի քանի տասնյակի հասնող միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, որի հենքով է հենց գործել Հայաստանի զինուժը:

Մի խոսքով, եթե թշնամու հետ բանակցություններում հրաժարվում եք անգամ քննարկել զուտ օրինական շահերը, ապա պատերազմի վտանգը փնտրեք հենց այդ կեցվածքի մեջ, քանզի թշնամուն վարժեցնում ենք իր ագրեսիվ նկրտումներին հագուրդ տալու համար պարզապես ցանկացած անմիտ պատճառաբանություն հորինելու արհեստում: Որպես ապացույց, այս օրերին իրենք պնդում են, թե իբր Հայաստանը պատրաստվում է ռազմական հարձակումների: Մի կարճ ժամանակ անց պնդում էին, որ Արցախում Հայաստանի զինված ուժերը պատրաստվում էին ահաբեկչական ակտեր իրականացնել, ուստի իրենք հարկադրված էին դիմելու պաշտպանության և՝ այսպես շարունակ: Չի կարելի միջազգային նորմերին խիստ համահունչ քայլերը լոակ սիրողական հարթությամբ որակել իբրև պատերազմը լեգիտիմ դարձնող գործոններ: Գուցե դա ներքին լսարանում արձանագրում է որոշակի հաջողություններ, սակայն, մեղմ ասած, հիմնազուրկ ու նաև վտանգավոր ակցիա է:

Վերջապես, ելակետ ընդունեք այն պարզ իրողությունը, որ դեռևս 1991 թ. դեկտեմբերի 21-ի ինչ որ հռչակագիր յուրովի մեկնաբանելով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչված համարելով, անհարկի իրապես շատ խոցելի վիճակի մեջ եք դնում ոչ միայն նախկին, այլև ներկա և ապագա իշխանություններին ու ժողովրդին, քանզի առնվազն 44-օրյա պատերազմում և մինչև այդ շրջանը իրականացրած քաղաքականությունը կարող է բոլորովին այլ որակումների պատճառ դառնալ և, ցավոք, հսկայական չափերի հասնող փոխհատուցումների ու տուգանքների լեգիտիմ հիմք ընկալվել, ինչի ախորժակն ունեն ադրբեջանցիները, և ինչի մասին չէի կամենա բարձրաձայնել:

Մի խոսքով՝ զուտ իրավիճակային ասպեկտով ինքներդ ձեզ խոցելի մի դարձրեք, դա հղի է վտանգավոր անդառնալի հետևանքներով:
Աստված մեր Ազգին պահապան ....»,- գրել է Գևորգ Դանիելյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:10 07/11/2023  |  ՄեկնաբանությունԱրցախի թեմը պահպանելու՝ Վեհափառ Տիրոջ որոշումը միանշանակ արժանացավ Գերագույն Հոգևոր Խորհրդի հավանությանը․ Դանիելյան
11:02 03/11/2023  |  Մեկնաբանություն«Անկլավ» կոչվածները, որոնց բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն. Դանիելյան
10:42 08/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախի բոլոր սահմանադրական մարմիններն իրավասու են շարունակելու իրենց սահմանադրական առաքելությունը․ Դանիելյան
11:00 06/10/2023  |  ՄեկնաբանությունՀայաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը վերջապես ճանաչվեց Գրանադայի 2023 թ. հռչակագրով․ Դանիելյան
13:25 27/09/2023  |  ՄեկնաբանությունԱրցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար․ Դանիելյան
17:03 28/07/2023  |  ՄեկնաբանությունԻնտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ, արցախցի զինվորը, ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց, մտածե՞լ են սրա մասին, թե հրահանգ չունեն. Գեւորգ Դանիելյան
14:42 21/07/2023  |  ՄեկնաբանությունՄեղրու միջանցքի պայքարը թուրքերի համար ընկալվում է «գորշ ճանապարհ»՝ մեծ չափերի թմրանյութերի, երեխաների թրաֆիքինգի հնարավորություն. Դանիելյան
12:24 29/06/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում․ Դանիելյան
11:54 18/06/2023  |  ԼՐԱՀՈՍԶինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի» նորմերով, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով. Դանիելյան
12:51 10/06/2023  |  ՄեկնաբանությունԱմերիկան համաձա՞յն էր, որ տեղի ունենար հազարավոր զոհերի պատճառ դարձած 44-օրյա պատերազմ. Դանիելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]