Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2024   09:21 Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում.«Հրապարակ» 07/27/2024   09:09 Նիկոլ Փաշինյանի սուտը. Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց․ «Ժողովուրդ» 07/27/2024   09:03 Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» 07/27/2024   08:55 Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 07/27/2024   08:49 Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆերով․ «Հրապարակ» 07/27/2024   08:44 Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» 07/27/2024   08:37 Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» 07/27/2024   08:32 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ» 07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան

Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք` Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Միրզոյան 11/15/2023   20:26  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։

Նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Հարգելի գործընկերներ,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով:

Այսպիսով, հետագա քննարկումը խթանելու համար թույլ տվեք առաջ քաշել երկու հարցադրում, որոնց շուրջ մտորումները կարող են այսօր օգտակար լինել.

ինչի՞ մասին էր և ինչի՞ մասին է Արևելյան գործընկերությունը,
ո՞րն է քաղաքացիական հասարակության դերը աշխարհը և մասնավորապես Արևելյան գործընկերությունը փոխելու գործում:
Դեռևս 2009 թվականին, երբ ԱլԳ մեկնարկեց, այն նպատակ ուներ ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ-ի և անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև խորացնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը և աջակցել բարեփոխումների օրակարգին: Եթե փորձենք ամփոփել մեկ նախադասությամբ, ապա ԱլԳ մեկնարկեց՝ լինելով ժողովրդավարության մասին և այսօր շարունակում է մնալ ժողովրդավարության մասին:

Ես հպարտությամբ կարող եմ փաստել, որ իմ երկիրը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց մենք բախվել ենք վերջին տարիներին՝ COVID 19 համավարակը, 2020թ. պատերազմը, ռազմական հարձակումները և ագրեսիան ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի, էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի փախստականների հոսքը, ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականցումը Հայաստանում ոչ մի պահ կանգ չեն առել: Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին:

Դա իսկապես դժվար է: Դժվար է պահպանել ժողովրդավարությունը, եթե չկա բարենպաստ միջավայր: Եվրոպական անվտանգության ճարտարապետության փլուզումը, ավտորիտարիզմի աճն աշխարհում, մի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, մյուս կողմից ժողովրդավարական արժեքների զանգվածային խախտումները ստիպում են լրջորեն վերանայել, թե ինչպես պետք է ԵՄ-ն իրեն դիրքավորի: Եվ սա պահանջում է ԵՄ-ից ոչ միայն ամրապնդել իր կապերն Արևելյան գործընկերների հետ, այլև խրախուսել  Արևելյան գործընկերների միջև համագործակցությունը:

Այս համատեքստում ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի որոշումն առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, ովքեր նույնպես ունեն  եվրոպական ձգտումներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանն ուղղված համատեղ աշխատանքի տպավորիչ փորձ: Մենք համագործակցում ենք բարեփոխումների օրակարգի իրագործման, 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների իրականացման շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վերջերս մենք ազդարարեցինք Հայաստան-ԵՄ բարձրաստիճան քաղաքական և անվտանգային երկխոսության մեկնարկը, որի երկրորդ փուլը տեղի է ունենում այսօր Բրյուսելում: Ես նաև ողջունում եմ ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Ավելին, ԵՄ-ը Հայաստանի համար հանդիսանում է կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր ջանքերին: Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։

Ավելին, քանի որ մենք կարծում ենք, որ Արևելյան հարևանությունում խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են գործընկերների տնտեսական համագործակցությունից, Հայաստանը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ի նշան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության հաստատման և համագործակցության մեր հանձնառությունների: Հայաստանը նաև շահագրգռված է միանալ «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին, և մենք հուսով ենք, որ Եվրոպական միությունը կաջակցի այդ ձգտմանը՝ օգտագործելով իր գործիքակազմը:

Տիկնայք և պարոնայք,

Անդրադառնալով քաղաքացիական հասարակությունների դերի վերաբերյալ իմ երկրորդ հարցին՝ պետք է խոստովանեմ, որ աշխարհում ոչ մի կառավարություն ի վիճակի չէ իրականացնել զարգացման օրակարգ և պայքարել մարտահրավերների դեմ միայնակ՝ առանց ձեզ։ Ժամանակները, որում մենք ապրում ենք, ամենևին էլ հեշտ չեն, և ես միանշանակ գիտեմ, որ այն հարցերը, որոնց մասին ես խոսում էի, չեն հասցեագրվի առանց ձեր մասնակցության, քննադատության, բայց նաև աջակցության։

Շնորհակալ եմ:

Եվ սա պարզապես ավանդական «շնորհակալություն»-ը չէ, որը մենք սովորաբար ասում ենք մեր ելույթների վերջում. ես իսկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որը դուք կատարում եք հանուն Արևելյան գործընկերության ընդհանուր գործի, հանուն մեր արժեքների, ժողովրդավարության և խաղաղության»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:29 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԳրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության. Միրզոյան
12:51 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը ՄԹ վարչապետի խորհրդականներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
12:14 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
10:37 15/11/2023  |  ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը
10:23 15/11/2023  |  ՔաղաքականԱլիշա Քերնսի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն ընդգծել է ԼՂ-ում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարևորությունը
15:48 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վարչապետը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու գործում. Միրզոյան
18:59 12/11/2023  |  ՔաղաքականԱրարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Միացյալ Թագավորություն
20:48 09/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ
19:35 09/11/2023  |  ԼՐԱՀՈՍՇատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից. Միրզոյան (տեսանյութ)
21:00 08/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

Արխիվ

[]