Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել 05/14/2024   16:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը. շենքի մոտ իրավիճակը լարվել է 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

Առնվազն 30 հուշարձանի վերականգնում, Գորգի թանգարանի ստեղծում. Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարությունը 11/14/2023   17:49  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Կառավարության նիստում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծությունների հենքի վրա:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ ռազմավարությունը սահմանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները:

«Ըստ այդմ՝ ապահովվելու է մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին, ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործողների կարո­ղությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը, մշակույթի հասանելիությունը և ներառականությունը, ինչպես նաև  Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակր­թական արժեքների կրող և ստեղծող երկիր: Ռազմավարությունը սահմանում է մշակույթի զարգացման տեսլականը և գերակայությունները ոլորտային երկու հիմնական ուղղությունների շրջանակում, որոնք պետական քաղաքականության ծրագրային հիմնական բաղադրիչներն են»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստների ոլորտներում, ըստ բնագավառների, վերհանվել են հիմնախնդիրները, սահմանվել են զարգացման ոլորտային գերակա ուղղությունները և արդյունքային թիրախները:

«Ռազմավարությունը զարգացման գերակա ուղղություն է սահմանել մշակութային ժառանգության պահպանության և անխաթար փոխանցման ապահովումը, որն իրականացվում է 4 հիմնական ոլորտների շրջանակում՝ հուշարձաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն և գրադարաններ»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Հուշարձանների վերականգնմանը հատկացվող միջոցները շեշտակի ավելացվելու են

Հուշարձանների ոլորտում, նախարարի տեղակալի փոխանցմամբ, ռազմավարական գերակայություն է սահմանված պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայումը, նորոգումը, վերականգնումը և ենթակառուցվածքների ստեղծումը: ՀՀ տարածքում առկա են շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդեր, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն:

«Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականին նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ ՀՀ դրամ: 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ ՀՀ դրամ, որն աննախադեպ է»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը և հայտնել, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է առնվազն 30 հուշարձանի վերականգնում ու չի բացառվում, որ այդ թիվը կգերակատարվի:

Ուշադրության կենտրոնում են բերդերն ու ամրոցները

Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է նաև դժվարամատչելի վայրերում գտնվող հուշարձաններին՝ հայտնելով, որ 2023 թվականին դեպի Կայան բերդ տանող արահետը կահավորվել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ, ինչի արդյունքում այժմ ունենք քայլարշավային հայ-նիդերլանդական արահետ: Նախարարի տեղակալը փաստել է՝ Հայաստանի անտառների դժվարամատչելի վայրերում թաքնված հուշարձանների գույքագրումը և հանրահռչակումը ևս ռազմավարության կարևոր թիրախներից է. մինչև 2027 թվականը նախատեսվում է մինչև 50 այդպիսի հուշարձանի հանրահռչակում:

Հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծում՝ 1500 թվայնացված հուշարձաններ

Մինչև 2027 թվականը նախատեսվում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկում,  Հայաստանի, սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծում, որը կլինի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում: Նախատեսվում է նաև հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում, որը կգործի 2024 թվականից, ինչպես նաև հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծում՝ 1500 թվայնացված հուշարձաններ, հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի շարունակական կատարելագործում և հուշարձանների պետական ցուցակների վերանայումը՝ GPS կոորդինատավորումով: Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ 2023 թվականի մայիսին արդիականացվել է հուշարձանները համակարգող օրենքը, որում 1998 թվականից ի վեր հիմնական ու մեծ փոփոխություններ չէին իրականացվել:

Թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավորի՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծում

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև թանգարանների ոլորտին: Նրա խոսքով՝ ոլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացումը, թանգա­րանային տարածքների արդիականացումը և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակումը:

«Մեր երկրում առաջին անգամ նախատեսում ենք ունենալ թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրություն, որն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Կառավարության նիստում: Նախատեսում ենք նաև անցնել կառավարման նոր մոդելի և ստեղծել թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավոր՝ Մշակույթի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնական գործառույթը լինելու է մարկեթինգային կոնսոլիդացված հանրահռչակումը բոլոր թանգարանների համար: Սա կնպաստի այցելուների աճին և մեր թանգարանների ունեցած ֆոնդերի պատշաճ հանրահռչակմանը: Նախատեսվում է, որ հիմնադրամը կգործի 2024 թվականի սկզբից»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը:

Հաջորդիվ՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև թանգարանների էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրմանը՝ այն համարելով կարևոր բարեփոխում: Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ այս համակարգը նախ թույլ է տալու ավելի թափանցիկ կառավարելու ոլորտը, իսկ այցելուների համար ստեղծելու է հարմարավետ պայմաններ. թանգարանների տոմսերը հնարավոր կլինի գնել օնլայն, ստանալ QR կոդեր՝ մուտք գործելու համար: Գործընթացն արդեն մեկնարկել է, և տոմսերի էլեկտրոնային համակարգը մինչև 2024 թվականի ամառ պետք է ամբողջովին ներդրված լինի:

Կստեղծվի գորգի թանգարան

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել, և այդ ուղղությամբ հանրահռչակման աշխատանքները պետք է շատացնել. առաջին քայլը կլինի գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծումը: Նախարարի տեղակալի խոսքով՝ սա ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելիք գորգերի թանգարանը լինելու է պետական՝ պետական ցուցանմուշների հիման վրա, իսկ Շուշիից փրկված գորգերը մասնավոր հավաքածուից են:

«Մենք կարող ենք համագործակցել, կարող ենք ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել այդ հավաքածուի հիման վրա, բայց թանգարանը պետական է լինելու, և մասնավորն այնտեղ մասնաբաժին ունենալ չի կարող: Մենք բազմիցս համագործակցության առաջարկներ արել ենք, բայց արձագանք չենք ստացել»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Այնուհետև, նախարարի տեղակալն անդրադարձել է թանգարանների՝ մշակութային արժեքներով շարունակական համալրմանը, ցուցադրական և ֆոնդային տարածքների արդիականացմանը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և նյութատեխնիկական բազայի թարմացմանը, կրթական ծրագրերում վերականգնողի մասնագիտության ներդրման հնարավորությանը՝ մագիստրոսական կոչման տարբերակով, ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստմանը, այդ թվում՝ թանգարանների, գրադարանների աշխատակիցների, վերականգնողների, ինչպես նաև թանգարանային առարկաների շտեմարանի՝ 800 հազար թանգարանային արժեքով համալրմանը, որն այս պահին 350 հազար է կազմում:

Խոսելով ոչ նյութական մշակութային ժառանգության մասին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ ոլորտի պետական քաղաքականությունն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանն ու հանրայնացմանը, հանրության իրազեկվածությանը, ժառանգության պահպանման գործընթացներում ներգրավմանը, ժառանգության ճանաչելիության բարձրացմանը:

«Մտադիր ենք ապահովել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի գույքագրման գործընթացի շարունակականությունը: Ներկայում ՀՀ 3 պետական ցանկերում գրանցված են 72 հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներ: Այդ թիվը նախատեսում ենք շեշտակի ավելացնել»,- ասել է նախարարի տեղակալը:

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ոչ նյութական ժառանգության գույքագրում և պահպանություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ կարևոր ուղղություն է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրումը, պահպանության և փոխանցման ապահովումը:

«Մենք հայտ կնախապատրաստենք ու կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ հայտում ներառելով, օրինակ, Հադրութի բարբառը, ոչ մշակութային այլ ժառանգություններ՝ խոհանոց, ավանդույթներ, որպեսզի դրանք ճանաչվեն համաշխարհային մշակութային ժառանգության մաս», - պարզաբանել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանը նաև նշել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում նախատեսվում է ՀՀ համայնքների, ժառանգությունը կրող խմբերի, անհատների, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնում: Սա վերաբերում է նաև Հայաստանում ազգային փոքրամասնություններին:

Գրադարանների համար Էլեկտրոնային սպասարկման ծրագրերի մշակում

Անդրադառնալով գրադարանների ոլորտին՝ նախարարի տեղակալը նշել է՝ ոլորտի պետական քաղաքականության նպատակն է գրադարանային հավաքածուների պահպանությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացումը, համալրման անընդհատության ու գրադարանային հավաքածուների օգտագործման մատչելիության ապահովումը, գրադարանների շուրջ համայնքային մշակութային կյանքի կազմակերպման հայեցակարգերի մշակումը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է ԿԳՄՍՆ գրադարաններում էլեկտրոնային սպասարկման ծրագրերի մշակում, մեխանիզմների ներդնում, թվայնացված գրականության տվյալների շտեմարանի համալրում, գրավոր ժառանգության թվայնացում ու շտեմարաններում մուտքագրում.  մինչև 2027 թ. նախատեսվում է թվայնացված 18 000 000 գրավոր ժառանգության միավոր:

Նախատեսվում է նաև համայնքներում նորարարական ստեղծագործական բազմաֆունկցիոնալ միջավայրի ձևավորում մշակույթի տների և գրադարանների հիմքի վրա, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությամբ, ձեռագրական, գրքային և արխիվային հավաքածուների հասանելիության լիարժեք ապահովման նպատակով արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ որոնողական համակարգերի կատարելագործում, համայնքային գրադարանների գրքային հավաքածուների գույքագրում և հաշվառում, գրադարաններում նյութատեխնիկական բազայի ապահովում, թվայնացնող սարքավորումների ձեռքբերում, տեխնիկական վերազինում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:04 29/08/2023  |  ԼՐԱՀՈՍԲաբելոնյան քարտեզը հետազոտող պրոֆեսոր Ֆինքելը Երևանում դասախոսությունների շարք կանցկացնի․ Աշխարհի այդ ամենահին քարտեզում նշված է նաև Հայաստանը
14:08 01/05/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԺամային և սակագնային փոփոխություններ՝ Հայաստանի պատմության թանգարանում
19:37 04/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎերաբացվել է ԱԺ նորացված թանգարանը
18:16 14/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱնհայտ անձինք պոկել են Պ. Սևակի տուն-թանգարանի մայրուղուն կից ցուցանակը
23:47 31/07/2022  |  ԼՐԱՀՈՍՊոռնո տեսանյութի «հերուսուհու» ամուսինը տեսաուղերձ է հրապարակել ու ներողություն խնդրել (տեսանյութ)
23:14 16/06/2022  |  ԱնցուդարձԺանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Էլիբեկյանների և շատերի գործերը ներկայացվել են ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսում
18:09 01/12/2021  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը վաղվանից կաշխատի ձմեռային ռեժիմով
19:19 03/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում բացվեց Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան
17:48 07/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱնհայտ անձանց կողմից «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները
10:22 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]