ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը 11/01/2023 13:08 | ԼՐԱՀՈՍ
Եղեգնաձորում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման մեկնարկին հնչեցին Հայաստանի և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ազդարարեց կենտրոնակայանի բացումը։
Իր ելույթում Ռիտերը հիշեց, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ինքը կրկին Եղեգնաձորում էր, կանգնած էր մի քանի փողոց այն կողմ և պաշտոնապես բացում էր ԵՄ առաքելությունը։ «Այդ ժամանակ ես ունեի ընդամենը 2 մշտական աշխատակից, երեք դաշտային գրասենյակներ, որոնք գործում էին և մեծապես կախված էին Բրյուսելի աջակցությունից, անդամ պետություններից, անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության Եվրոպայի առաքելություններից՝ հատկապես Վրաստանում ԵՄ-ի առաքելությունից։ «Այսօր՝ 8 ամիս անց, ես կանգնած եմ մեր նոր գլխամասի առջև՝ առաքելության 93 անդամներով, որոնք ուղարկված են ԵՄ անդամ 23 պետություններից։ Թեև որոշ բարդություններ են եղել, ես կարող եմ հպարտորեն ասել, որ ԵՄ առաքելությունը հասել է իր լիարժեք գործառնական կարողություններին։
Սեպտեմբերի սկզբին մենք ունեինք 6 գրասենյակ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում և Իջևանում։ Մեր պարեկների օգնությամբ մենք կարողանում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով»,- ասաց Ռիտերը՝ հավելելով, որ անցած շաբաթ անցկացրել են 1000-րդ պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Ռիտերը շեշտեց, որ սահմանամերձ շրջաններում իրենց ներկայությամբ նպաստում են լարվածության թուլացմանը և տեղի բնակչության շրջանում անվտանգության զգացման բարձրացմանը։ «Մենք ամբողջ ԵՄ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս հակամարտության վրա և մեր զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին՝ ԵՄ-ի աջակցությամբ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալող Հայաստանի Հանրապետությանը և տեղական իշխանություններին իրենց աջակցության համար։ Կարծում եմ բոլորս համաձայն ենք, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության և հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք նպաստել այդ նպատակի իրականացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ սա Հայաստանում ԵՄ-ի առաքելության լիարժեք սկիզբն է։
«ԵՄ-ի առաքելությունը այս տարվա փետրվարին իր գործունեության մեկնարկից ի վեր արժեքավոր ներդրում է ունեցել Հայաստանի կայունության գործում։ Մենք ավելի քան 1000 պարեկություն ենք իրականացրել և հազարավոր կիլոմետրեր ենք անցնում ամեն օր՝ կառուցելով վստահություն և դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին»,- ասաց Մարագոսը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ