Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Արցախյան աղետին նախորդող ամենամութ էջը. Վահե Հովհաննիսյան 10/23/2023   11:34  |  Վերլուծություններ

Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։ Այդ փուլից շատ բաներ գաղտնի են, շատ բաներ՝ անհասկանալի, դրանք  գուցե հետագայում կբացահայտվեն, շատ բաներ գուցե մնան պատմության գերեզմանում, բայց կան նաև ակնհայտ  փաստեր, կա հրապարակային վերլուծության համար անհրաժեշտ բազա։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Նիկոլի իշխանությունը

Պրահայում Արցախն Արդբեջանի մաս ճանաչելը ձևակերպեց հարցի նոր բովանդակություն և գործնականում փակեց բանակցությունների հնարավորությունը։ Բնականաբար, պետք է հաջորդեր հարցի՝ արդեն  տեխնիկական լուծումը։ Եթե չլիներ Պրահան, Ալիևը միևնույն է փորձելու էր լուծել Արցախի հայաթափման խնդիրը. թե ինչպե՞ս դա կաներ և կհաջողե՞ր, թե՞ ոչ՝ հարցի մյուս կողմն է, բայց Պրահան եղավ, և դրանից հետո տեխնիկական լուծումների համար Ալիևին ընդամենը ժամանակ էր պետք. 

-         հասկանալու համար աշխարհի հնարավոր արձագանքը, գնահատելու համար սեփական ռիսկերը

-         ստանալու համար ռուսական կողմի լոյալությունը

-         ստանալու երաշխիք, որ Հայաստանը չի միջամտի և կլինի դիտորդ՝ Արցախի վրա հարձակմանը։

Հենց այս ժամանակահատվածն էինք մենք անվանում «Ալիևի համբերության փուլ», որը մեր վերջին հնարավորության փուլն էր, բայց Հայաստանը, որպես պետություն (իշխանություն, ընդդիմություն, հանրություն) չհասկացավ՝ անկախ բոլոր զգուշացումներից։ Այս պատմության կարևորագույն բանալիներից մեկը հենց զգուշացումներն են։

Ինչո՞ւ էր Նիկոլը համառորեն անտեսում իրեն ուղղված զգուշացումները՝ այն մասին, որ իր քաղաքականությունը, իր բանակցային նարատիվը տանում են նոր պատերազմի ու նոր աղետի։ Ցանկացած իշխանություն, երբ հրապարակային զգուշացումներ է ստանում մոտալուտ աղետի մասին, գոնե փորձում է իմիտացիա ապահովել, թե ականջալուր է՝ պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա չվերցնելու համար։ Այլ պետություններում գնում են ազգային համաձայնության կառավարությունների ձևավորման, ներքին կոնսոլիդացիայի։ Նիկոլը համառորեն անտեսում էր։ Ինչու՞։ Որովհետև Նիկոլին պետք չէր փոխել իրավիճակը, Նիկոլին պետք էր այլ բան՝ ավարտին հասցնել սցենարը ու դրանից հետո պահել իշխանությունը։ Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլն անտեսեց բոլոր նախազգուշացումները, որովհետև թեման իր համար արդեն փակ էր։

Ալիևն իր «համբերության ժամանակահատվածում» ամենակարևոր քայլը համարել է Երևանի չեզոքության հստակ հավաստիացումը, որը և Երևանը հնչեցրեց՝ Արցախի վրա հարձակումից ժամեր հետո։ Եվ որը Ալիևը հետո հրապարակայնորեն դրական գնահատեց։ Միայն Երևանի՝ չեզոք մնալու երաշխիքի դեպքում էր հնարավոր ստանալ Արևմուտքի իներտ ռեակցիան ու Ռուսաստանի լոյալությունը։ Նրանցից յուրաքանչյուրի հետ Ալիևն արել է իր գործարքները, բայց եթե նա չունենար Երևանի հստակ «տեսակետը»,  գործարքները ռուսների և Արևմուտքի հետ այդքան սահուն չէին լինի։ Գուցե՝ ընդհանրապես չէին լինի։

Արդյո՞ք Պրահայից հետո ամեն ինչ վերջացած էր, և չկա՞ր հնարավորություն աղետի ընթացքը կասեցնելու։ Կարծում եմ՝ կար։ Բայց դրա համար պետք էր, որ հայությունն ընդվզեր։

Տիտղոսային ընդդիմություն

Շրջափակման հենց սկզբից պարզ էր, որ սա ո´չ էկոլոգիական խնդիր է, ոչ էլ կապված է Ռ. Վարդանյանի պետնախարարության հետ։ Իսկ վերջին ամիսներին անկհայտ էր, որ գործ ունենք խոշոր աղետի կազմակերպման հետ, որը լինելու է հավաքական արևմուտքի և Ռուսաստանի դիտորդական չեզոքության պայմաններում, և սրա հիմքում հենց Հայաստանի իշխանությունների բռնած (անբացատրելի) չեզոք դիրքն է։

Շրջափակման կեսերից մեզ պարտադրում էին «նոր նորմալություն», (new normal), կարծես թե՝ այդպես էլ պիտի լիներ։ Մեր խնդիրն էր՝ ջարդել այդ սցենարը, և դա պետք է աներ տիտղոսային ընդդիմությունը։ Հայաստանը ուներ մեկ տարբերակ՝ խափանելու հրեշավոր սցենարը, և դա Նիկոլի իշխանության դեմ ուժեղ ճնշումն էր, ուրվագծվող սցենարի հետ որևէ կերպ  չհաշտվելու վճռականությունը։ Բայց 9 ամսվա ընթացքում Հայաստանում որևէ ընդվզում չկազմակերպվեց. սա անհավանական է, բայց փաստ է. տիտղոսային ընդդիմությունը համակերպվեց «նոր նորմալությանը», որը ենթադրում էր իշխող ուժի հետ «կառուցողական աշխատանք»՝ մեռնող Արցախի պայմաններում։ Անհատներն արեցին ամեն հնարավորը, բայց ընդդիմությունը որպես ինստիտուտ՝ աշխատանքը տապալեց։ Ամեն գնով պետք էր հայ հասարակությանը արթնացնել, միայն այդպես էր հնարավոր խափանել սցենարը՝ կաշկանդելով Նիկոլի իշխանությանը։ ԱԺ-ն պետք կա´մ չաշխատեր, կա´մ աշխատեր միայն մեկ թեմայով՝ լինելու է աղետ, և այն պետք է կասեցնել։

Նույնիսկ ադրբեջանական հարձակումից մեկ շաբաթ առաջ, երբ ահռելի զորք էր կուտակվել Արցախի սահմաններին, ընդդիմությունը հանգիստ մասնակցում էր Աժ նիստին՝ անհեթեթ հարցեր քննարկելով Նիկոլի իշխանության հետ։ Ի՞նչ էր սա. ընդհանրապես իրավիճակը չպատկերացնելու հետևա՞նք, թե՞ այլ բան։ Այս հարցը հանրային տրամադրությունների մեջ գոյություն ունի։

Ռուսաստան

Աղետից հետո պաշտոնական Մոսկվայի ձևակերպումները կիսաճշմարտություններ են՝ Պրահայից մինչև խաղաղապահների մանդատ։

Զուգահեռ՝ հայ հասարակության մեջ էապես աճում են հակառուսական տրամադրությունները, աճում են նաև հասարակության մտածող հատվածի մոտ հիմնավորված հարցերը՝ Ռուսաստանին։

Տեղի է ունեցել ազգային ողբերգություն՝ ռուսական խաղաղապահների ներկայությամբ, և Հայաստանը հարցեր ունի Ռուսաստանին։ Արցախի ժողովուրդը վստահ էր, որ գոնե մինչև 2025 թ. իր վրա չեն հարձակվելու, 2021  թվականից տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են իրենց տները՝ վստահելով ռուսական դրոշին ու ներկայությանը։ Մոսկվան հիմա հղում է անում Պրահային, ամեն ինչ բացատրում դրանով։ Բայց Պրահայից հետո պաշտոնական Մոսկվան չի ասել՝ «Սիրելի արցախցիներ, Նիկոլի հայտարարությունից հետո վիճակ է փոխվել, և ես այլևս չեմ կարող պաշտպանել Ձեզ, ինձ վրա հույս չդնեք»։ Սրա համար կար մեկ տարի, բայց չի ասվել նման բան, հետևաբար՝ Մոսկվայից հնչող ձևակերպումները կեսճշմարտություն են։ Հայ ժողովուրդն ունի հարցեր պաշտոնական Մոսկվային, և Հայաստանի նոր հարթակը, նոր առաջնորդությունը պարտավոր են դրանք ձևակերպել, որպեսզի հնարավոր լինի կառուցել նոր, վստահելի, լուրջ, իրապես դաշնակցային հարաբերություններ։

Արցախի իշխանություններ

Հրեշավոր սուտ է աղետի մեղքը Արցախի նոր իշխանությունների և վերնախավի վրա դնելը։ Այդ մարդիկ գտնվել են ծանր խնդիրների հարթության մեջ։ Լիովին գիտակցելով, որ առավելագույն զգուշություն է պետք այս թեմայով ամեն բառ օգտագործելիս, քանի որ Բաքվի բանտերում արցախյան գործիչներ կան, այնուհանդերձ ճիշտ եմ համարում թեման հնարավորինս բացելը։

Արցախի իշխանությունները գտնվել են.

-         Ծանր պատասխանատվության բեռի տակ՝ սեփական ժողովրդի հանդեպ. այս բարդ հոգեբանական ֆոնը պետք է ֆիքսել՝ ճիշտ դատողություններ անելու համար։

-         Չեն զգացել Երևանի աջակցությունը դժվարին փուլում, մի պահից հստակ հասկացել են, որ պաշտոնական Երևանը իրենց «գցում է»։

-         Չեն տեսել հայ հասարակության աջակցությունը և պաշտոնական Երևանի վրա հանրային ճնշումները, ինչը փոփոխության հույս կտար։

-         Ամենանայն հավանականությամբ ՝մի պահից խաթարված է եղել ռուսական խաղաղապահների հետ (և միջոցով) կոմունիկացիան, ինչը զգալի մեծացրել է ճնշումները և անհուսության մթնոլորտը։

 

Գործնականում անհնար է 9 ամիս լինել տոտալ շրջափակման մեջ, կրել պատասխանատվություն հարյուր հազար խաղաղ բնակչության հանդեպ, չունենալ աջակցություն ո´չ Հայաստանից, ո´չ Ռուսաստանից, ոչ՝ հավաքական Արևմուտքից, և կարողանալ մինչև վերջ ադեկվատ պատկերացնել իրավիճակը, ռիսկերը և կայացնել ճշգրիտ որոշումներ։

Բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մի պահից արցախյան իշխանությունները և վերնախավը հասկացել են հայ-ռուս-արևմտյան համաձայնությունը՝ իրենց Ադրբեջանին նվիրելու, և սա էապես ազդել է թե´ ներքին կյանքը կանոնավորելու, թե´ այլ տիպի որոշումների կայացման վրա։

Բացառապես իմ սուբյեկտիվ տպավորությամբ՝ կոմունիկացիոն օղակներից մեկը՝ կա´մ Երևանը, կա´մ ռուսական խողովակը մինչև վերջ խաբել է Արցախի իշխանություններին։

Եվ դարձյալ բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Արցախում նախապես ներդրված են եղել էմիսարներ, որոնք սերմանել են պարտվողական տրամադրություններ և այլ՝ խառնակչային գործունեություն ծավալել։

Հարցերը հետևյալն են. արդյո՞ք Արցախում պարզ հասկանում էին, որ ադրբեջանական զորքը հենց այնպես չէ հայտնվել Արցախի մատույցներում և  հարձակվելու է, արդյո՞ք հասկանում էին, որ եթե դա արվում է, ապա Ռուսաստանի հետ կա համաձայնություն, և խաղաղապահները չեն խառնվելու, արդյո՞ք հասկացվում էր, որ Նիկոլի Երևանը չի միջամտելու... Եթե այո, ապա ինչո՞ւ ոչինչ չէր արվում, և էլեմենտար, եթե դուրս գալու որոշում կար, ինչո՞ւ դա չգեներացվեց նախքան հարձակումը։ Եթե իրավիճակը ճիշտ էր գնահատվում և համարվում էր անհույս, ապա նույն ՊԲ-ի լուծարումը և բանակցությունները (այդ թվում՝ դուրս գալու մասին) ինչո՞ւ չսկսվեցին այլ պայմաններում։

Արցախի պաշտպանության հերոսները

Այս ողջ ողբերգական պատմության մեջ կա մի դրվագ, որն անարդարացիորեն չի ընդգծվում. ադրբեջանական բանակին երկու օր շարունակ դիմադրել է Արցախի ՊԲ-ն։ 200-ից ավելի զոհ ենք տվել՝ բացառիկ հերոսներ, որոնց անունները մեր պատմության մեջ ոսկե տառերով պետք է գրվեն։ Անուն առ անուն նրանք պետք է հիշատակվեն, և նրանց ընտանիքներն ու երեխաները պետք է գտնվեն հասարակության և պետության մշտական աջակցության ներքո։ Մի քանի տասնյակ հազարանոց ադրբեջանական բանակի դեմ այս տղերքը կանգնել են՝ պահելով իրենց հայրենիքը, իրենց գյուղերն ու քաղաքները, իրենց ընտանիքները, պահելով մեր՝ ասֆալտին ու ռեստորաններում գցած արժանապատվությունը, մեզ ցույց տալով, որ կյանքը չի սահմանափակվում ստորացված քարշ գալով, ու թշնամուն պատճառել են չափազանց մեծ վնաս, որն ի դեպ Ադրբեջանը շատ ծանր է տարել և վերջին տարիներին առաջին անգամ հասկացել է, որ Հայաստանը դեռ ունի պոտենցիալ՝ դառնալու ցավոտ պատասխան տվող ու ինքն իրեն պաշտպանելու ունակ պետություն։

Ռուբեն Վարդանյան

Առանձին նյութ է Ռ. Վարդանյանի դերակատարությունը։ Նա ո´չ տեռորիզմ էր ֆինանսավորում, ո´չ սեպարատիզմ։ Ավելին, Ռ. Վարդանյանը միշտ հանդես էր գալիս հարևանների հետ խաղաղ, արժանապատիվ համակեցության օգտին և գրագետ բանակցությունների միջոցով լուծումներ գտնելու կողմնակիցն էր։ Ռ. Վարդանյանը շրջափակման պայմաններում արցախահայությունից շատերի հույսն էր։ Անհնար է գտնվել տոտալ շրջափակման մեջ, սոված երեխաներիդ կողքին, աշխարհի կողմից մոռացված ու պահել ինչ-որ լավ հույս։ Ռ. Վարդանյանը լուծում էր այդ խնդիրը, և իսկապես տասնյակ հազարավոր մարդիկ ապրել են այդ հույսով։ Ռ. Վարդանյանը անմարդկային պայմաններում հնարավորություն է տվել մարդկանց՝ մնալու մարդ։ Նա հրաժարվել էր իր բարեկեցիկ նյութական կյանքից՝   ավելի բարձր արժեքների համար։ Սա մեր պատմության մի էջն է, որը հետագայում ավելի մանրամասն կլուսաբանվի։

Հայ ժողովուրդ, հայկական աշխարհ, ազդեցիկ շրջանակներ

Պետք է ազնիվ լինենք ու ասենք, որ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող, նոր պատերազմի և ոչնչացման վտանգի տակ ապրող մեր Արցախը չի ստացել հայ ժողովրդի, հայկական աշխարհի և նրա ազդեցիկ շրջանակների բավարար աջակցությունը։ Սա մեր պատմական ամոթն է։

Կգա մի օր, երբ բաց կխոսվի, թե ովքեր և ինչ ահռելի ջանքերով էին փորձում կազմակերպել տարբեր տիպի աջակցություն, ինչքան կարգին մարդիկ աշխարհով մեկ արեցին հսկայական գործ՝ գործարարներ, գիտության, մշակույթի մարդիկ, մեդիա-դեմքեր, լավ հայեր, հայտնի հայեր, պինդ, արժանապատիվ դեմքեր, ովքեր թքած ունեցան, թե ինչ ճնշումների կարող են ենթարկվել ու անձնապես ինչեր կարող են կորցնել։

Բայց տասն անգամ ավելի շատ են եղել խուսափողները, վախեցածները, փախչողները, և մի օր այդ մասին էլ պետք է խոսենք։ Ժողովուրդների առողջացումը նաև այդպես է լինում. սա բնական լյուստրացիա է, մենք պիտի պարզ իմանանք թե իբր ազդեցիկ, իբր հայտնի, իբր հայրենասեր, իբր՝ մտածող, իբր ուժեղ կամ չգիտեմ ինչ՝ քանի՜ քանի հարյուրավոր դեմքեր հրաժարվել են ի պաշտպանություն Արցախի որևէ բան անելուց։ Գուցե նաև այդ պատճառով հայ ժողովուրդն իր մեծամասնությամբ մնաց կենցաղային խնդիրների պատկերացման մեջ, և չդրսևորեց բավարար սրտացավություն՝ իր մի մասի հանդեպ։ Լիներ այլ իշխանություն՝ կլինեին այլ տրամադրություններ, լիներ այլ առաջնորդություն՝ կլիներ ուրիշ վիճակ։ Բայց  հարյուր հազար սովամահ լինող ու ոչնչացման վտանգի տակ գտնվող քո հայրենակիցների պայմաններում շարունակել ապրել անհոգ ու բացառապես մասնավոր հետաքրքրություններով, ընդունենք, որ անոմալիա է։ Հենց այս փուլում մենք արձանագրեցինք, որ չունենք ազգային և համամարդկային արժեքներ կրող վերնախավեր, չունենք արժեքավոր որևէ համակարգ։ Փոխարենը՝ ունենք անհատների լուրջ, ընդարձակ ցանկ, որը կարող է դառնալ առաջադեմ պետականաստեղծ միավոր ու վերափոխել հասարակությունը։

Հայրենազրկում՝ երկու օրում

Ոչ ոք մինչ այս պահը չի պատասխանում մեկ հարցի. ինչպե՞ս եղավ, որ երկու օրում դատարկվեց Արցախը։ Ո՞ր անտեսանելի ձեռքը խրախուսեց այդ պրոցեսը։ Ում հարցնում ես, ասում է՝ մենք չէին պլանավորում, մինչև վերջին պահը չէինք մտածում հայրենիքը լքելու մասին։ Շատ մութ բաներ կան այստեղ։ Հազար տարի ապրած հողը երկու օրում դատարկվում է, ու մենք ցույց ենք տալիս, թե իբր շարունակում ենք նորմալ ապրել։ Նույնիսկ անասունին, որ իր գոմից հանում են, սթրեսի մեջ է ընկնում։ Մենք կորցրել ենք հազարամյա հայրենիք, շքեղ քաղաքներ ու գյուղեր, անհատական ու ազգային պատմություն, Ամարաս ու Գանձասար, ու շարունակում ենք սովորական կյանքը։

Սա էմոցիոնալ հարցադրում չէ։ Իմ զգացողությամբ՝ հիմա արդեն Հայաստանի´ նախաաղետային 9 ամսվա փուլն է, որը դարձյալ կարող է անցնել մեր անտարբերության ու իբր նորմալի պայմաններում։ Պարզապես մենք հիմա արդեն գիտենք, թե դա ինչով է վերջանում։ Թե՞ հասցրինք մոռանալ մի ամսում»։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]