Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

Դատախազության որոշումներն արդեն արհեստական ինտելե՞կտն է գրում․ կալանավորված 18-ամյա արցախցուն թույլ չեն տալիս տեսակցել ՀՀ գաղթած մորը․ դատախազությունը մերժել է միջնորդությունը 10/12/2023   20:33  |  ԼՐԱՀՈՍ

Հայրենազրկված 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, զրկվել է նաեւ ամիսներ շարունակ Արցախում շրջափակման մեջ գտնված, ապա բռնի տեղահանված մորը տեսակցելու հնարավորությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Մարատ Հակոբյանին մոր հետ տեսակցելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 18-ամյա Մարատ Հակոբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ արցախցիների ցեղասպանման, հայրենազրկման համազգային աղետի դեմ Երևանում տեղի ունեցածինքնաբուխ ակցիաների վերաբերյալ քրեական վարույթով։ Մարատ Հակոբյանի ձերբակալման և կալանավորման պահին նրա ընտանիքի անդամները Արցախում էին, իսկ նրա զինվորական հորից որևէ տեղեկություն առհասարակ չկար։ Փաստաբանն անգամ զերծ էր մնում նույնականացնող տվյալներ հրապարակելուց, քանի որ Մարատի մայրը, որն այդ պահին ադրբեջանական պաշարման մեջ գտնվող Արցախում էր, տեղյակ չէր որդու ձերբակալությունից։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարատի մայրը, ավելի քան 100,000 արցախցիների հետ միասին, ստիպված բռնել է գաղթի ճանապարհը և տեղափոխվել ՀՀ, սակայն կալանավայրում գտնվող որդուն արդեն քանի օր է, չի կարողանում տեսակցել։ Խնդիրն այն է, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորման որոշում կայացնելուց զատ նաև սահմանափակել է Մարատի տեսակցությունների հնարավորությունը, ընդ որում, պարզ չէ, թե ինչու, ի վերջո, 18-ամյա երիտասարդն ում նկատմամբ կարող էր այնպիսի ազդեցություն ունենալ, որ անգամ տեսակցություններն են արգելվել, պարզ չէ։ Մարատ Հակոբյանի փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով թույլ տալ տեսակցությունները՝ գոնե մոր հետ, սակայն, ինչպես պարզվեց, դատախազությունը մերժել է այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե չեն կարող վերացնել տեսակցությունների արգելքը, թեեւ խափանման միջոց փոխելու լիազորություն դատախազն ունի։

Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ օրենսգիրքը մեկնաբանվել է յուրովի, ավելին, տպավորություն է, թե դա մարդ չիմեկնաբանել, այլ՝ արհեստական ինտելեկտը։

«Մասնավորապես, ասում են, որ դատախազն իրավունք ունի միայն խափանման միջոցը փոխել կամ վերացնել, իսկ տեսակցությունների արգելքը դա խափանման միջոցի պայման է, որը, ըստ դատախազության, չեն կարող փոխել, դա պետք է Վերաքննիչ դատարանում քննարկվի։ Իհարկե, դա շատ պրիմիտիվ, տեխնիկական մեկնաբանություն է, որը իրավունքի էության հետ, «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական կանոնի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշել է Արսեն Բաբայանն ավելացնելով, որ նշված պատճառաբանությունը նաև քրեական արդարադատության իմաստով է խնդրահարույց. «եթե դու կարող ես մարդուն ազատել կալանքից, ապա տեսակցությունների արգելքը միանշանակ կարող ես վերացնել»։

Դատախազությունը, ըստ Արսեն Բաբայանի, պարզապես դաժան է վարվում 18-ամյա արցախցու հետ, պատժում է նրան և մորը, որովհետև մենք մոր հետ տեսակցություն էինք խնդրել ընդամենը։ Իր դաժան վերաբերմունքի շրջանակներում որպես պատիժ զրկել է 18-ամյա երիտասարդին՝ մոր հետ հանդիպելուց այն պայմաններում, երբ մայրը 9 ամիս եղել է շրջափակման մեջ՝ Ստեփանակերտում, ի վերջո հասել է Հայաստան՝ հույսով, որ որդուն կտեսնի, և, այսպես պատժում են նաև մորը։

Մարատ Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 19-ին։ Փաստաբանի խոսքով՝ արդար որոշման դեպքում ուսանողն անմիջապես պետք է ազատ արձակվի։ Կալանավորման որոշման դեմ բողոքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Մարատ Հակոբյանի ձերբակալությունն ամբողջությամբ անօրինական է եղել՝ ականատես վկայի մատնանշմամբ, մինչդեռ, «ականատես վկա» կոչվածը հայտնել է, որ դեպքին առհասարակ ականատես չի եղել։ Բացի այդ, Մարատ Հակոբյանը ներկայացել է ինքնակամ՝ իմանալով, որ ոստիկանությունից իրեն փնտրում են և, չնայած ինքնակամ ներկայանալուն, ձերբակալվել է։ Փաստաբանն ընդգծում է՝ որևէ հիմք և պայման չկա՝ նրան կալանքի տակ պահելու համար։

Իսկ 18-ամյա երիտասարդն ո՞ւմ նկատմամբ պետք է ենթադրաբար ազդեցություն ունենա, որ նրան մեկուսացրել են՝ հարցի ի պատասխան փաստաբանը հայտնեց․ «Այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք գտնվում էին Հրապարակում՝ օնլայն տեսախցիկների տակ՝ 30-ից ավել։ Այդ մարդկանց նկատմամբ, իբր, կարող է որոշակի գործողություններ կատարել, որ նրանք հավաստի ցուցմունք չտան։ Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխում ծնված երևակայությունն է, թե ինչ տրամաբանությամբ է այս երևակայությունը դրվել կալանքի հիմքում՝ պետք է հարցնել վարչապետի մամուլի քարտուղարին»։

Մարատ Հակոբյանի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, մեղադրանքի հիմքում դրվել է մեկ տեսանյութ, որում, ըստ Քննչական կոմիտեի, «Մարատ Հակոբյանն ագրեսիվ դեմքի արտահայտություն ունի», ընդ որում, այն պայմաններում, երբ ոստիկանությունն ագրեսիվ գործողություններ էր իրականացնում քաղաքացիների նկատմամբ։ Հատկանշական է, որ Մարատ Հակոբյանին մեղսագրվում է զանգվածային անկարգությունների մասնակցությունը, սակայն մասնակցությունն ինքնին հանցագործություն համարվել չի կարող, հանցավոր արարք համարելու համար պետք է բռնություն լինի, որը ևս չի հիմնավորվում։

Կալանավորումից հետո Մարատ Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ըստ փաստաբանի, նույնիսկ ընդհանրապես «մոռացել են», թե որտեղ է Մարատը, ժամանակ առ ժամանակ կբացեն գործը՝ կալանքի երկարացման համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:19 11/10/2023  |  ԼՐԱՀՈՍՍտեփանավանի այգու տարածքը վերադարձվել է համայնքին. Դատախազություն
19:30 07/10/2023  |  Դատական ռեպորտաժներԱրտուշ Գաբրիելյանը 1 ամսով կալանավորեց 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանին, ով տեղեկանալով, որ ինքնակամ ներկայացել էր.փաստաբան
10:12 05/10/2023  |  Քրեական խրոնիկոնՀանրային քրեական հետապնդում՝ 1992-2018 թթ. Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ
19:47 04/10/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի, նրա որդու և եղբոր նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և պաշտոնեական կեղծիք
11:58 04/10/2023  |  ՄեկնաբանությունԱրդեն 3 օր է վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը․ Բաբայան
12:14 03/10/2023  |  ՄեկնաբանությունԴուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել. Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը
17:14 01/10/2023  |  Քրեական խրոնիկոնԱրցախցի 18-ամյա Մարատի ձերբակալությունը. փաստաբանը մանրամասներ է հայտնում
22:01 29/09/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ
19:33 28/09/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
00:02 28/09/2023  |  ԼՐԱՀՈՍՑույցերի ժամանակ կալանավորված արցախցու բռնագաղթած մորը թույլ չեն տալիս տեսակցել որդուն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]