Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»

Հետներս վերցրել էինք Արցախի ամենաարժանավոր հերոսի նկարը, հորս շքանշաններն ու թերթերի տրցակը, ուրախ եմ, որ կարողացա փրկել այդ անգին հիշողությունները․ վկայություններ՝ գաղթից 10/07/2023   15:50  |  ԼՐԱՀՈՍ

«Տանը նռնակ ունեինք․ 2020թ․ պատերազմից հետո որ վերադարձանք Արցախ, ամուսնուս խնդրել էի, որ ձեռք բերի, որպեսզի եթե հանկարծ գերի ընկնելու վտանգ լինի, մեզ պայթեցնենք ու հետներս նաև դրանցից մի քանիսին տանենք։ Զգում էի, որ մի օր դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,- խմբ․) մտնելու են Ստեփանակերտ։

Սեպտեմբերի 19-ին կամ 20-ին նկուղում էինք, երբ մի քանի հոգի եկան, թե ադրբեջանցիները մտել են քաղաք ու առաջանում են։ Այդ պահին ամուսինս մեզ հետ չէր․ մտածեցի՝ բարձրանամ, բերեմ նռնակը, որ հանկարծ մտնեն նկուղ, օղակը քաշեմ․․․ Այդ մտքերով էի, մեկ էլ ամուսինս զանգեց, թե՝ մի՛ վախեցեք, հանգիստ եղեք»,- «Փաստինֆո»-ին պատմում է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակակիր, արցախյան շարժման առաջամարտիկ Վիգեն Գրիգորյանի դուստրը՝ Ալենուշը։

Սեպտեմբերի 18-ի՝ լույս 19-ի գիշերն Ալենուշը վատ երազ էր տեսել ու քանի որ համոզվել էր, որ իր երազներն իրականանալու հակում ունեն, ներքին անհանգստություն ուներ․

«Ամսի 19-ին աշխատանքից տուն էի գնում սովորականից շուտ․ Ժամը 12-ի կողմերն էր, մեկ էլ ուժգին պայթյուն լսեցի․ զգացի, որ Հարավ գյուղի կողմերից է գալիս ձայնը։ Անմիջապես զանգեցի ամուսնուս ու ասացի՝ ոնց որ պատերազմը սկսվեց նորից, ինքն էլ թե՝ երևի ականազերծման աշխատանքներ են անում խաղաղապահները, մի անհանգստացիր։ Հասա տուն, բայց անհանգստությունս չէր անցնում։ Ժամը 13-ն էր, ճաշում էինք ամուսնուս հետ ու մեկ էլ սկսվեց պայթյունների տարափ։ Վայրկենական դուրս թռանք տնից՝ ես դեպի Շիրակացի ուսումնարան՝ աղջկաս հետևից, ամուսինս՝ դեպի Ֆիզմաթ դպրոց՝ տղայիս վերցնելու։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ դժոխային իրավիճակ էր ամբողջ քաղաքում։ Մի կերպ գտա աղջկաս ու հրետակոծության տակ հասանք շենքի մոտ ու մտանք նկուղ։ Քիչ հետո հասավ նաև ամուսինս՝ որդուս հետ, իրեն թողեց ու գնաց՝ կամավորագրվելու,-պատմում է բռնի տեղահանված մեր հայրենակիցն ու ավելացնում, -2020 թվականից հետո միշտ վախ կար սրտումս, որ ինչ-որ պահի պատերազմը կարող է նորից սկսվել ու ընտանիքիս անդամներով միմյանցից հեռու լինենք․ փաստորեն, այդպես էլ եղավ․․․»։

Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ժամեր անց Ալենուշը՝ երեխաների ու հարևանների հետ, արդեն 5-րդ հարկի պատուհանից էր հետևում թշնամու գրոհին ու պաշտպանության բանակի պատասխանին։ Ասում է՝ իմունիտետ էինք ձեռք բերել արդեն ու, կարծես, վախը չքացել էր․ հետևում էինք, թե որտեղին են խփում ադրբեջանցիներն, ու մերոնք ոնց են հակահարված տալիս։
Ստեփանակերտի իրենց տնից Ալենուշի ընտանիքը դուրս է եկել սեպտեմբերի 27-ին։

«ճանապարհին կանգնեցինք, որ մտնենք Ֆիզմաթ՝ տղայիս իրերը վերցնենք։ Դուռը փակ էր, մի պատուհանի ապակի ջարդեցինք ու ներս մտանք․․․ Խելագարվելու տեսարան էր․ երեխաների դասագրքերն ու պայուսակները դասասենյակում էին մնացել, ու քար լռություն էր տիրում․․․ Դուրս եկանք միջանցք, որտեղ Արցախի հերոսների հուշատախտակն էր․ մի քանի րոպե կանգնեցինք, չգիտեինք՝ ում նկարը վերցնենք, բոլորինը չէինք կարող տեղափոխել․․․ Ամուսինս ասաց՝ Ավոյի նկարը պիտի տանենք։ Ես էլ էի ներքուստ ուզում, միշտ էի ուզում իր նկարն ունենալ իմ տանը․․․ Ասացի՝ բա որ անցակետում նկատե՞ն, ասաց՝ մի վախեցիր, խոստանում եմ, որ Ավոյի նկարը կհասցնենք Երևան․․․ վերցրեցինք ու դուրս եկանք․․․»,-պատմում է Ալենուշը։

Հակարիի վրա ադրբեջանական ապօրինի անցակետում նրանց մեքենան կանգնեցրել են մոտ կես ժամ։ Երեք անգամ մեքենան սքանավորելուց հետո նոր թույլատրել են անցնել․

«Այդ ընթացքում արդեն վատագույն սցենարն էի պատկերացնում՝ այն, որ մեզ կտանեն Բաքու․․․ Այդ մտահոգությունն ունեի, քանի որ մեզ հետ վերցրել էինք հայրիկի շքանշանները, արխիվը, Ավոյի նկարը․․․ Դուրս գալուց առաջ մայրս զանգել ասել էր, որ վառեմ հայրիկի հետ կապված ամեն ինչ, քանի որ երկուսս էլ գիտեինք, թե ինչ է սպասվում մեզ, եթե հանկարծ պարզեն, որ Վիգենի աղջիկն եմ․․․ Հայրս նրանց սարսափն էր 1990-ականներին․․․ Ինչևէ, մորս հավատացրի, թե արդեն վառել եմ, որ հանգիստ լինի, բայց իրականում ոչինչ չէի վառել․ որոշել էի՝ ինչ էլ լինի, ինձ համար ամենաթանկը՝ հորս հետ կապված հիշողությունները գոնե պիտի փրկեմ․․․ Կես ժամ տնտղեցին մեզ, ամուսնուս նկարեցին, հետախուզվողների ցուցակներում էին փնտրում, որից հետ մեր մեքենան անցավ»։


Ադրբեջանցուն որևէ դեպքում գերի չընկնելու համոզմունքը երբեք այս ընտանիքում չի վիճարկվել․ մեծից փոքր որոշել էին՝ եթե կանգնեն գերի ընկնելու ու ինքնասպանության երկընտրանքի առաջ, ապա անկասկած ընտրելու էին երկրորդը։

«1990-ականներին, երբ իմ հայրական գյուղում՝ Տողում ադրրբեջանցիները շատացան ու հիմնականում մեր թաղամասում էին հաստատվել, մենք տեղափոխվեցինք մեկ այլ տուն՝ գյուղի մյուս հատվածում գտնվող, քանի որ վտանգավոր էր արդեն այնտեղ մնալը։ Մայրս գրեթե ամեն օր գնում-գալիս էր մեր տուն, չնայած հորդորում էինք՝ չգնալ ընդհանրապես․ ինչ ասես՝ ադրբեջանցիները կարող էին անել։ Նա մեզ չէր լսում, անգամ՝ հորս։ Որոշ ժամանակ անց իմացել էի, որ ծոցում մկնդեղ է պահում, որպեսզի գերի ընկնելու դեպքում խմի․․․ Ստեփանակերտից դուրս գալուց մեկ օր առաջ ես էլ ուզում մկնդեղ առնել, քանի որ գիտեի՝ նռնակը չենք կարող հետներս վերցնել, գոնե դա ունենայինք․․․ Ոչ մի տեղից չգտա այդպես էլ, ու երբ կանգնեցրին անցակետում, մտքումս ասում էի՝ երանի մկնդեղ լիներ մոտս․․․»,-պատմում է Ալենուշը։

Պատերազմի ու երեք օր տևած գաղթի ճանապարհի հիշողություներն զրուցակցիս մտքում հավերժ կմնան․․․Իսկ այսուհետ ապրելու, պայքարելու ամենամեծ խթանը կրկին Արցախն ազատագրված տեսնելու ու հոր շիրիմին այցելելու նպատակն է․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:20 07/10/2023  |  ԼՐԱՀՈՍՌումինիան երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
13:14 07/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԼՂ-ից բռնի տեղահանվածներից շուրջ 58 հազար անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից
12:55 07/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղահանված 302 բուժառու . 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
12:49 07/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսը
12:28 07/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 բուժառու տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար
11:39 07/10/2023  |  ՄեկնաբանությունԿԽՄԿ-ն շարունակում է ԼՂ-ում որոնել չտեղափոխված մարդկանց
08:30 07/10/2023  |  ՄամուլԻնչու արցախցիներին տուն չեն գնում. թվեր. «Ժողովուրդ»
08:19 07/10/2023  |  ՄամուլԻշխանությունները խախտել են պայմանավորվածությունը․ «Փաստ»
08:17 07/10/2023  |  ՄամուլԻնչու եւ ով արագացրեց արցախցիների տեղահանման պրոցեսը․«Հրապարակ»
08:14 07/10/2023  |  Մամուլ«Տրամադրվող գումարը մարդկանց չի բավարարելու»․ «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]