Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ է արել համագործակցության հավակնոտ ծրագիր ներկայացնել Հայաստանին 10/05/2023   15:23  |  ԼՐԱՀՈՍ

 Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։

Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվեց հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ քվեարկեց 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։

Ընդունված բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաեւ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։ Եվրախորհրդարանականներն ընդգծում են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջեւ բանակցությունները։

«Հարձակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար մեծ ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին 9 ամիսների շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի պարտավորությունները և Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանները։ Քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքի կիրառումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և կարող է դիտարկվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո», - ասված է բանաձեւում։

Բանաձեւը ԵՄ-ին եւ անդամ պետություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, ինչպես նաեւ հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրագործված հնարավոր ռազմական հանցագործությունները։

Եվրախորհրդարանի պատգամավորները հիասթափություն են հայտնում ՄԱԿ-ի առաջին առաքելության եւ դրա կազմակերպման վերաբերյալ եւ կոչ անում ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն ստեղծել։ Մտահոգություն է հայտնվել նաեւ արցախահայության բռնագաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ։ «Կոչ է արվում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական  կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց»։

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ վերահաստատում է իր պահանջը՝ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձեւը նաեւ խորը մտահոգություն է հայտնում եւ անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող անբարենպաստ հռետորաբանությունն ու հայտարարությունները։ Այս համատեքստում բանաձեւը Թուրքիային կոչ է անում զսպել իր դաշնակից Ադրբեջանին անպատասխանատու գործողություններից եւ դատապարտում է ցուցաբերվող աջակցությունը։ Բանաձեւը  դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԼՂ-ում զինված հակամարտությունն իր իմպերիալիստական օրակարգը խթանելու նպատակով շահագործելու եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ հետագա հարձակումները խրախուսելու համար։

Բանաձեւի տասնմեկերորդ կետը կոչ է անում վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները եւ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը։ Ինչպես նաեւ կոչ է արվում Եվրոպական Հանձնաժողովին վերանայել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությունը», հաշվի առնելով վերջինի կողմից միջազգային պարտավորությունների բազմաթիվ խախտումները։ Բանաձեւն ընդգծում է, որ Ադրբեջանի ներկա կեցվածքն անհամատեղելի է Եվրոպական միության մասին պայմանագրի 21-րդ հոդվածում ամրագրված ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների հետ։

Բանաձեւը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար, վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։

«ԵՄ-ն պետք է օգտագործի պոտենցիալ աշխարհաքաղաքական վակուումի հնարավորությունը, Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր՝ արդիականացնելով ներկայիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և քննարկի Հայաստանին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր առաջարկելու հնարավորությունը», - ասված է բանաձեւում։  

Բանաձեւը կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին։  Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը նաեւ իրենց սահմանին և Լեռնային Ղարաբաղում։

Բանաձեւը դժգոհություն է հայտնում Եվրոպական կառույցների անտարբերության, անգործության եւ դանդաղ արձագանքի վերաբերյալ եւ պահանջում, որպեսզի ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայությունը վերանայի իր գործողությունները Հարավային Կովկասում եւ փոխարինի հանձնառու անձնակազմին։

Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց մտահոգությունն են նաեւ հայտնել, որ Ադրբեջանը ԵՄ-ին ռուսական գազն է վերավաճառում եւ կոչ արել նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն Ադրբեջանից։  Բանաձեւում կոչ է արվում նաեւ ազատ արձակել ձերբակալվածներին եւ համաներում կիրառել ողջ բնակչության համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:02 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵԽ նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ համատեղ նիստ կանցկացնեն նվիրված Լեռնային Ղարաբաղին
21:17 03/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան
23:12 28/09/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև
18:15 14/09/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական խորհրդարանում բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար
16:29 31/08/2023  |  ԼՐԱՀՈՍԵԽ պատգամավորը ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է անում եռապատկել ջանքերը ԼՂ-ի հայերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ
10:59 11/08/2023  |  ՔաղաքականԱդրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ աշխարհամարտից հետո. ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
19:20 12/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱննա Վարդապետյանը Քրիստոս Ջիակումոպուլոսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
18:59 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրախորհրդի պատվիրակությունն այցելել է Բերձորի միջանցքի սկզբնամաս
23:06 05/07/2023  |  ԼՐԱՀՈՍՑանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու․ Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները ԵԽ պատգամավորների հետ
23:39 26/06/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրախորհրդարանի պատգամավոր Մերլ Սփելերբերգը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]