Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 29 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/29/2023   22:36 Թուրքիան նախազգուշացրել Է Իսրայելին Գազայում կատարված հանցագործությունների հետևանքների մասին 11/29/2023   22:14 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/29/2023   21:59 Ռուսական կողմը Լարսում նոր պահանջներ է ներկայացնում ու 10-ից բեռնատարից ՝ 10-ն էլ ստուգում․ «Սպայկան» արդեն միլիոնների վնաս է կրել 11/29/2023   21:40 Դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը․ Ոսկանյան 11/29/2023   21:22 Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11/29/2023   21:08 Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ռուսաստանցու են ձերբակալել 11/29/2023   20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ 11/29/2023   20:39 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/29/2023   20:24 Ուժեղ երկրաշաժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Տավուշում 11/29/2023   20:16 Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել 11/29/2023   20:05 Իրավապահները մոլորված են 11/29/2023   19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են 11/29/2023   19:51 Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորատված խորքային հորը՝ կապարակնքվել (լուսանկարներ) 11/29/2023   19:45 Կառավարությունում քննարկվել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները 11/29/2023   19:39 Նիկոլ Փաշինյանի որոշումը մնացել է թղթի վրա. հանձնաժողովն աշխատանքները չի սկսել 11/29/2023   19:24 Քննիչը երկու բնակարան վաճառել է ու գումարը որպես ավանդ ներդրել բանկերում.ՀԿԿ-ն արձագանքում է 11/29/2023   19:11 Միայն այս փոքր հարցը բավարար է, որ այդ երկու ուժերին մարդիկ համարեն սուտասան ու թալանչի․ Մելիքյան 11/29/2023   19:05 ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ 11/29/2023   19:03 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ 11/29/2023   18:57 Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի «Եռաբլուրի» եկեղեցում 11/29/2023   18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով 11/29/2023   18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար 11/29/2023   18:36 Ադրբեջանում մանկական մահացությունն աճել է 11/29/2023   18:25 Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 11/29/2023   18:21 Գերմանիայի հետախուզությունը հայտնել է, որ մեծացել է երկրում հարձակումների ռիսկը 11/29/2023   18:05 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքի. Ժամկետը չի երկարացվի. Վահագն Ալեքսանյան 11/29/2023   18:02 ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության 11/29/2023   17:54 Հաքերները 2 միլիոն մարդու թողել են առանց ջրի 11/29/2023   17:47 Հերքում՝ ըստ դատարանի 11/29/2023   17:41 Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության․ Բաբայան 11/29/2023   17:24 Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին 11/29/2023   17:20 Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ 11/29/2023   17:02 Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում հրատապ խորհրդակցություն է հրավիրել, այն պետք է տեղի ունենա առաջիկա օրերին. Վահան Քերոբյանը՝ հայկական բեռները Լարսի անցակետից վերադարձնելու մասին 11/29/2023   16:59 Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 11/29/2023   16:53 Վաղը կսկսվի ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի դեմ շինծու գործով դատական նիստը 11/29/2023   16:52 Վարչապետ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին 11/29/2023   16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո 11/29/2023   16:36 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին 11/29/2023   16:33 ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը 11/29/2023   16:20 Քաղաքացիների գրպանին կպնելու հերթական աբսուրդային նախագիծն է. Երեւանի կենտրոնի բնակիչը որտե՞ղ պետք է կայանի մեքենան, «Բարեկամություն» մետրոյի մոտ թողնի ու գա՞ տուն 11/29/2023   16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան 11/29/2023   16:09 Նիկոլ Փաշինյանը սխալ է՝ մի շարք հարցերում․ Բաբայան 11/29/2023   15:57 Եղանակային բարդ իրավիճակ՝ Ուկրաինայում. 12 մարդ է զոհվել 11/29/2023   15:48 Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին 11/29/2023   15:48 Տոյվո Կլաարը Թուրքիայում քաննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 11/29/2023   15:18 Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում. Սամվել Բաբայան (տեսանյութ) 11/29/2023   14:57 Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին 11/29/2023   14:52 Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը 11/29/2023   14:48 Հակակոռուպցիոն կոմիտեի 28-ամյա քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի. «Հետք» 11/29/2023   14:42 Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է․ Բաբայան
11/28/2023   13:01 10-12 աստիճանով ջերմաստիճանը բարձրանալու է 11/29/2023   10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com 11/29/2023   11:47 Թուրքիայում սպանել են ռուս մոդելի ու նրա 6-ամյա դստերը. նրանց դիակները սավանով փաթաթված ու պարանով կապկպված են եղել 11/28/2023   08:06 Խաղն ավարտվում է․ «Հրապարակ» 11/28/2023   11:41 «Երևանի սիթիի» աշխատակիցը մտել է Հարկադիրի շենք, վրան բենզին լցրել ու սպառնացել հրկիզել իրեն, եթե իր հարցը չլուծեն. shamshyan.com 11/28/2023   07:56 Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա. ինչու են գաղտնի պահվում նրա ծախսերը. «Ժողովուրդ» 11/29/2023   16:20 Քաղաքացիների գրպանին կպնելու հերթական աբսուրդային նախագիծն է. Երեւանի կենտրոնի բնակիչը որտե՞ղ պետք է կայանի մեքենան, «Բարեկամություն» մետրոյի մոտ թողնի ու գա՞ տուն 11/29/2023   08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ» 11/28/2023   13:35 «Հայկական պատմական հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի ընթացքում Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս. ուղիղ 11/29/2023   12:03 Երևանը մեքենաների կայանման համար կբաժանվի Ա և Բ գոտիների. Ա գոտում կայանման 1 տարվա վճարը կարող է կազմել 160 հազար դրամ 11/29/2023   12:02 Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ 11/28/2023   18:55 Գրիպից և մրսածությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներն է թվարկում մասնագետը 11/27/2023   23:36 Վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի 11/29/2023   12:09 Կրակահերթ էր արձակել և սպանել 39-ամյա համաքաղաքացուն 11/29/2023   20:05 Իրավապահները մոլորված են 11/29/2023   13:00 10-13 աստիճանով տաքանալու է, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ 5-6 աստիճանով 11/29/2023   14:48 Հակակոռուպցիոն կոմիտեի 28-ամյա քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի. «Հետք» 11/28/2023   07:44 «Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ» 11/28/2023   13:49 Դավիթ Բեկի պողոտայում 4–րդ երթուղու ավտոբուսը հարվածել է մի քանի ավտոմեքենայի 11/28/2023   08:09 Դատախազի պաշտոնի հետ՝ անհամատեղելի. ինչ է պարզվել դատախազության պաշտոնյայի մասով. «Ժողովուրդ»

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ որևէ իրավական գործընթաց չի կարող իրականացվել միջազգային իրավական չափանիշների պահպանմամբ. Անահիտ Մանասյան 09/29/2023   20:03  |  ԼՐԱՀՈՍ

Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ   հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Նման արձանագրմամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Անահիտ Մանասյանը։

Ինչպես արդեն հայտնի էֆ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների ու չափանիշների խախտմամբ։ Մասնավորապես.

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռուբեն Վարդանյանի ձերբակալման գործընթացը մանրամասն տեսանկարահանել է: Դրանից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել են ձերբակալման գործընթացը պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանական մի քանի ծառայողներ ձերբակալում և տեղափոխում Ռուբեն Վարդանյանին: Այնուհետև, մեկ այլ լուսանկարում երևում են ադրբեջանական երկու ծառայողներ, որոնք բռնել են Ռուբեն Վարդանյանի ձեռքերը, իսկ նրանց հետևում կանգնած է դիմակավորված զինված ծառայողը: Մեկ այլ տեսանյութում ադրբեջանական անվտանգության երկու զինված ու դիմակավորված ծառայողներ Ռուբեն Վարդանյանին տեղափոխում են՝ ձեռքերը մեջքին ոլորած ու ձեռնաշղթայված, գլուխը կախ վիճակում ՝ տեսանկարահանելով ամբողջ գործընթացը:

Ադրբեջանական մեդիա տիրույթում լայնորեն տարածում են այս տեսանյութը, որն ուղեկցվում է Ռուբեն Վարդանյանին ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և հայերի նկատմամբ խորքային ատելությամբ:

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը, նրա նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելն, ի թիվս այլնի, ադրբեջանական հայատյաց և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսևորումներից է:

Այս համատեքստում հատկանշական է, որ մինչև Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելն անգամ Ադրբեջանի նախագահը, պաշտոնատար անձինք իրենց ելույթներում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները նրան արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։

Հարկ է ընդգծել, որ արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Արդար դատաքննության իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և լրատվամիջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից անմեղության կանխավարկածի  սկզբունքի պահպանության հարցերին, հստակ արձանագրել է, որ կասկածյալի վերաբերյալ կադրերը հեռուստատեսությամբ հեռարձակելը արդար դատաքննության իրավունքի խախտման վտանգներ է պարունակում։ Իսկ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում ազատությունից զրկելու կամայականության վերաբերյալ Եվրոպական դատարանը հաստատել է, որ «կամայականություն» հասկացությունը չի սահմանափակվում սոսկ ազգային օրենսդրության պահանջների բավարարմամբ. ցանկացած պարագայում՝ ազատությունից զրկելը կարող է օրինական լինել միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխանելու դեպքում։

Վերը շարադրվածի հաշվառմամբ և Ադրբեջանի՝ խորը արմատներ ունեցող հայատյացության քաղաքականությունը նկատի ունենալով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և մյուս անձանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային իրավական չափորոշիչների խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։

Պաշտպանը շարունակում է ստանալ ահազանգեր Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղաշարժի ընթացքում Ադրբեջանի կողմից անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին միջամտության  վերաբերյալ և ընդգծում է, որ իրավական երաշխիքներին առնչվող վերը նշված բոլոր դիտարկումները վերաբերելի են նաև մնացյալ դեպքերին:

Վերը շարադրվածն ամրապնդում է մտավախությունն առ այն, որ նման պայմաններում Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ որևէ իրավական գործընթաց չի կարող իրականացվել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի միջազգային իրավական չափանիշների պահպանմամբ:

Նշված անձանց հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկումը և իրավասու մարմինների ու մարդու իրավունքների մանդատ ունեցող դերակատարների արագ և համարժեք արձագանքը խիստ անհրաժեշտություն են։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:33 29/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՍառնաղբյուր գյուղում սպանված եղբայրների՝ 10-ամյա Միքայելի և 8-ամյա Նվերի հուղարկավորությունը վաղն է, Մասիսում
15:42 29/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱլիևը հայտնել է, որ մինչ այս տարվա ավարտ Արցախի տարածքը կբնակեցնի 5500 ադրբեջանցիներով
18:38 28/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Մանասյանն այցելել է մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ՝ տեսակցելու բուժում ստացող մեր հայրենակիցներին
17:33 28/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱդրբեջանը սկսում է Արցախում մնացած հայերի հաշվառման պրոցեսը
11:01 28/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՈւրախալի լուր. Արցախում անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչները ողջ են հայտնաբերվել
10:42 28/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՈրոնում. Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ
17:29 27/09/2023  |  ՔաղաքականԷրդողանի գլխավորությամբ՝ Թուրքիայի ԱԽ նիստում կքննարվեն Ադրբեջանի վերջին գործողությունները ԼՂ-ում
15:02 27/09/2023  |  ՔաղաքականԶախարովան մեկնաբանել է Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանը Ադրբեջանի մեղսակիցն է
13:44 27/09/2023  |  ՔաղաքականԲլինքենը Ալիևին կոչ է արել «լայն համաներում» հայտարարել
17:52 26/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՑեղասպան Ադրբեջանը փորձում է հումանիստի կեղծ դիմակ կրել

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]