ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավասարաչափ հանցագործ են բոլորը, բոլոր հներն ու նորերը. զոհվածի մայր 09/27/2023 13:01 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
![](https://www.pastinfo.am/news_images/549/1645516_1/7444444.thumb.jpg)
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը գլխիվայր շուռ տվեց հայ ժողովրդի կյանքը: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը:
«Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ադեկվատ քաղաքացի, ով խղճի գեթ մի կաթիլ ունի իր մեջ, չի կարող անտարբեր մնալ այս տառապանքի նկատմամբ, որն արդեն երեք տարի մեր ընտանիքների ուղեկիցն է դարձել, որը մեր գիտակցության, ենթագիտակցության մեջ է, որը հավետ խաթարել է մեր երեխաների աչքերի լույսը:
Ես չեմ ուզում առանձնացնել Հայաստան եւ Արցախ, ինձ համար որպես կին, մայր, և մարդ ընդհանրապես, առաջնայինը մարդ արժեքն է: Այսօր կանգնած ենք ազգային գոյապահպանման խնդրի առջև, դրանում հավասարաչափ մեղավոր են բոլորը՝ առանց բացառության, հներն ու նորերը միասին, ձեռք ձեռքի տված: Ամենաստորին օղակում գտնվող պաշտոնյայից մինչև ամենավերին օղակում կանգնածը: Հավասարաչափ հանցագործ են բոլոր նրանք, որոնք տարիների ընթացքում ունեին այդ հնարավորությունը Արցախի հարցին իրավական կարգավիճակ տալու, սակայն հանցավոր անտարբերությամբ, անփութությամբ, մեծամտությամբ այդ հարցը մղեցին չգիտեմ որերորդ պլան: Եվ հավասարաչափ մեղավոր են նորերը, որոնք գալով իշխանության, խոստումներ տալով, դարձյալ հարցին լուծում չտվեցին, ու դեռ ավելին՝ մեր լուսավոր զավակներին դատապարտեցին մահվան»:
Նա պատմեց, որ երբ պատերազմի գուժը եկավ, իրենք Արցախում էին. «Եվ Արցախի հերոս Ալեն Մարգարյանը այնքան փայլուն էր իրեն դրսևորել իրեն այդ կարճ ժամանակահատվածում, որ հրամանատարությունը թույլ էր տվել տեսակցել մեզ հետ: Այսօրը, ժամը 6.40-ին ես իմ ձեռքով արել եմ վերջին լուսանկարը, որտեղ նշված էր Ադրբեջան: Ես հարց եմ ուզում տալ բոլոր հներին ու նորերին. Եթե այս տարածքն աշխարհի համար համարվում էր Ադրբեջանի մաս, ինչով էիք զբաղված դուք տարիներ շարունակ ու մինչև այսօր, որ ամբողջ մոլորակի համար այն Ադրբեջան էր: Տվեք իմ պարզագույն հարցի պատասխանը. Ի՞նչ գործ ունեին մեր զավակները Ադրբեջանի մաս համարվող տարածքում: Ո՞ր բարոյական իրավունքով էիք տարիներ շարունակ մեր երիտասարդ զավակների արյունը հեղում այդ հողի վրա: Այս հարցը տարիներ շարունակ հուզում է ինձ ու ինձ նման որդեկորույս ծնողներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35380_1/f668804d9f1d6c_668804d9f1dac.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 07/26/2024 08:36 Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Հայկական ժամանակ»-ը պատկանում է վարչապետի զոքանչին. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:31 Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հրապարակ»
- 07/26/2024 08:27 Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»
- 07/26/2024 08:19 Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում. «Հրապարակ»
- 07/26/2024 08:11 Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից. «Հրապարակ»
- 07/26/2024 08:05 Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:01 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 07/26/2024 18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան
- 07/26/2024 18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան
- 07/26/2024 15:17 Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է
- 07/26/2024 13:00 Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/26/2024 19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
- 07/26/2024 18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը
- 07/26/2024 17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ
- 07/26/2024 16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/25/2024 23:47 Երգեք լոգարանում. հայտնի են ամենօրյա պարզ սովորությունները, որոնք օգնում են խուսափել դեմենցիայից
- 07/25/2024 22:13 70-ամյա տղամարդը 5 օր գոյատևել է վայրի բնության մեջ՝ առանց սննդի և ջրի
- 07/25/2024 17:11 Տղամարդը մարգարեական երազի շնորհիվ միլիոն դոլար է շահել
- 07/25/2024 16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել
Հետաքրքիր է իմանալ
- 07/26/2024 16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
- 07/24/2024 14:01 Լուսնի հողաշերտում ջրի հետքեր են հայտնաբերվել
- 07/20/2024 19:45 Թմրանյութերը, ալկոհոլը և ծխախոտը կարող են տկարամտության պատճառ դառնալ
- 07/19/2024 16:22 Որքան մեծ է արեգակնային ակտիվության հետևանքով կատակլիզմների հավանականությունը Երկրի վրա