ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ-ն Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել 09/23/2023 17:20 | Ընտրական իրավունք

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ոչ ոք չի ներկայացրել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ-ն։
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեարկության օրվանից հետո ներկայացված դիմում-բողոքները։
Մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր դիմումով ներկայացրել էր քվեարկության օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացրած դիտարկումների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժեց։ Սակայն, մեկ այլ որոշմամբ, իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված բոլոր դիտարկումներին՝ տալով դրանց գնահատականը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խնդրել էր քննության առնել իրենց նախորդ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետից ուշ ներկայացված դիմումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու է սեպտեմբերի 24-ին, ժամը 15։00-ին։
ԿԸՀ-ն ամփոփել է նաև Երևանի ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի տվյալները։
Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել։ Նման դիմումներ ներկայացնելու ժամկետը սահմանված է եղել մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 18։00-ն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/03/2023 20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ
- 12/03/2023 13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան
- 12/03/2023 12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի
- 12/03/2023 10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը