Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Փաշինյանը և Աննա Հակոբյանը Դեբետում ներկա են գտնվել նոր հյուրանոցի ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը 09/16/2023   19:15  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբետ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ,  նախարարներ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլք:

Իր խոսքում վարչապետը ողջունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ վերջին 20 օրվա մեջ Լոռու մարզի այս տարածաշրջանոմ է երկրորդ անգամ: 

«Երբ գալիս էինք այստեղ, տիկնոջս հետ այդ էի քննարկում, Հայաստանում գործնականում ոչ մի համայնք չկա, որտեղ վարչապետի կարգավիճակում չեմ եղել։ Շատ կարևոր բան է դա ինձ համար, որովհետև մենք լինում ենք ամենատարբեր տեղերում, որտեղ կա կատարված կամ կատարվող աշխատանք: Այդ աշխատանքային ճամփորդություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր երկրի պոտենցիալը։ 

Եվ ուզում եմ ասել` այն եզրակացությունը, որ ունեցել եմ այս կենտրոն առաջին անգամ այցելության պահին, այդ եզրակացությունն այժմ կրկնապատկել, եռապատկվել է։ Այդ եզրակացությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի զարգացման պոտենցիալը կարող ենք կիրառել, կարող ենք բացել միայն կրթության միջոցով։ 

Ինչո՞ւ եմ բարձր գնահատում ես «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը, նաև այն պատճառով, որ նա չի սահմանափակվում երեխաների, պատանիների, երիտասարդների կրթությամբ։ Այստեղ կիրառվում է մի հայեցակարգ, որը կրթության շահառու է համարում բոլորին՝ անկախ տարիքից և բոլոր նրանց, ովքեր ուզում են կատարելագործել, լավացնել իրենց հմտությունները:  Բայց շատ կարևոր է նաև մարդկանց օգնել, որպեսզի նրանք իրենք իրենց խոստովանեն ավելին իմանալու անհրաժեշտությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նշել է, որ Դեբեդ է եկել Կոտայքի մարզից` Բերքի փառատոնից, որտեղ, ըստ էության, խոսակցությունը նույն բանի մասին էր։ «Մեր գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ պրոբլեմները սկսում են այն կետից, որտեղ ինքներս մեզ չենք խոստովանում, որ մենք ինչ-որ բան չգիտենք, և կա մի բան, որ մենք կարող ենք սովորել։ Հետևաբար, ես չեմ ամաչում և չեմ հոգնում դա ասել, բոլորը` սկսած վարչապետից, շարունակած Կառավարության անդամներով, քաղաքացիներով, պաշտոնյաներով, զինվորականներով, եթե ամեն մեկս առավոտյան արթնանալիս նախ չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ։ 

Հետևաբար, շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ այս սմարթ կենտրոնի զարգացումը։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ Կարո Արմենի նման մեր սփյուռքի ներկայացուցիչների մոտեցումը, որովհետև կարծում եմ, որ նրանք նաև իրենց աշխատանքով փոխում են Հայաստանի վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ և սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Թումո» հիմնադրամի և նմանատիպ այլ ծրագրերի շնորհիվ վերագնահատում ենք բարեգործություն բառը, որովհետև, նրա կարծիքով, շատ կարևոր է նույնիսկ բարեգործական նպատակներով հատկացվող միջոցները ներդնել զարգացման ծրագրերի վրա։ 

«Եվ ահա սա զարգացման ևս մի ծրագիր է:  Սա մի հյուրանոց է, որ այս չքնաղ բնաշխարհում հասանելի կլինի յուրաքանչյուրին, և մյուս կողմից նրա բերած եկամուտները նորից կներդրվեն զարգացման հետագա ծրագրերի համար։ Լոռու մարզ կատարած նախորդ այցի ընթացքում մենք Դսեղում տեսանք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ստեղծած ամբուլատոր կենտրոնը, որը մեծ տպավորություն գործեց: Շատ կարևոր է, որ մեզ մոտ ճարտարապետական նոր ձեռագիր մտնի, նոր մոտեցում մտնի, աշխատանքի կազմակերպման նոր բանաձևեր գործարկվեն։ ՔՈԱՖ հիմնադրամն այդ գործը շատ լավ է անում, և ինձ համար հաճույք է այսօր այստեղ գտնվելն այսպիսի հրաշալի առիթով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամին նմա ծրագրեր իրականացնելու համար:

«Այո, սա մի նոր տեղ է, որը համայնքինն է, յուրաքանչյուրինն է, որն իր օգուտներն է բերելու Լոռվա մարզի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության զարգացման գործին։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են իմանալ ավելին»,- իր խոսքը եզրափակել է վարչապետը: 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում տեղակայված «Կոնցեպտ» հյուրանոցը, համագումարների կենտրոնը կծառայեն որպես հանգստի, մասնագիտական և հասարակական միջոցառումների վայր՝ այդպիսով ապահովելով Լոռիում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը։ 

«Արդեն քսան տարի է՝ ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ «Կոնցեպտի» մեկնարկով մենք ոչ միայն քաղում ենք մեր երազանքի պտուղները, այլև կերտում նոր ապագա։ Այն մեր թիմի յուրաքանչյուր անդամի ունեցած հզոր ներուժի արդյունքն է, որն ամեն անգամ գործի է դրվում միասնականության և նորարարության շնորհիվ։ Սա ավելին է, քան ուղղակի կառույց․ այն հույսի փարոս է, մեր ընդհանուր երազանքների խորհրդանիշն ու դեպի  լուսավոր ապագա ուղին»,- բացման իր խոսքում ասել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը։

Դեբետում հազարավոր այցելուների հյուրընկալած ՔՈԱՖ փառատոնն իր շուրջն է համախմբում Հայաստանի երաժշտական տաղանդներին, մարզաբնակ արտադրողներին և արհեստագործներին։ Այն անցկացվում է  «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։ 

Փառատոնի ընթացքում 30-ից ավելի մարզաբնակ ձեռներեցներ, որոնցից շատերը ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի շահառուներ են, ցուցահանդեսային հատվածում ներկայացնում են իրենց արտադրանքը։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու և ձեռք բերելու թեյեր ու գյուղմթերք, հագուստ, խնամքի և կոսմետիկ պարագաներ, ձեռագործ տարբեր իրեր՝ պայուսակներ, հուշանվերներ, ինչպես նաև ժամանցային ծառայություններ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:49 16/09/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը
16:27 16/09/2023  |  ԼՐԱՀՈՍԵրեկ քաղաքապետարանի դիմաց հավաքված փոքրաթիվ մասսան նշեց Նիկոլ Փաշինյանի պանիխիդան. Մադաթյան (տեսանյութ)
13:45 16/09/2023  |  ԼՐԱՀՈՍԴուք ասֆալտ ուտելուն ու բորդյուր լիզելուն երանի եք տալու. Արտակ Զաքարյան
13:34 16/09/2023  |  ԼՐԱՀՈՍՊայթեց փաշինյանական մարտի 1-յան սուտ փուչիկը
12:39 16/09/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ասֆալտ ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու» կարիք նա չէր ունենա, եթե ունենար ամուր դիրքեր. Վլադիմիր Մարտիրոսյան
10:55 16/09/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին
21:51 15/09/2023  |  ԼՐԱՀՈՍՈմանք չեն հասել իրենց նպատակին՝ ՀՀ-ն ծնկի բերել, բայց ՀՀ-ն կա, ինքնիշխան է, հպարտ է. Փաշինյան
21:40 15/09/2023  |  ԼՐԱՀՈՍSnoop Dog-ին բերում ենք, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, Հայաստանը ծնկի է եկել․ Փաշինյան
21:08 15/09/2023  |  ԼՐԱՀՈՍԴե բախտներդ փորձե՜ք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք. Փաշինյան (տեսանյութ)
19:33 15/09/2023  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ փաշինյանենք դիմել են արսեն թորոսյանին` թե ոնց անենք, որ մարդ բերենք»․ Հենրիխ Դանիելյան

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]