Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով

Պետք է Երևան գամ, որ քիմիաթերապիա անցնեմ, բայց հնարավոր չէ․ առանց երեխաներիս չեմ կարող գալ, երեխաների հետ էլ չեն թույլատրում․ կա՛մ հրաշքով կապրեմ, կա՛մ կմեռնեմ․ Գայանեն՝ պաշարված Արցախից 09/06/2023   22:29  |  Կյանքն՝ Արցախում

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարումը ոչ միայն անտանելի պայմաններ է ստեղծել 120 000 հայության համար,  այլև՝ անդառնալի կորուստների լրջագույն վտանգ։ Ասկերանի շրջանի սահմանամերձ դարձած Խրամորթ գյուղում ապրող Գայանեի մոտ անցած տարվա դեկտեմբերին չարորակ ուռուցք են հայտնաբերել բժիշկները․ Երևանում վիրահատել են ու ասել՝ եթե ուզում է ապրել, պետք է քիմիաթերապիայի կուրս ընդունի պարբերաբար։ Վիրահատությունից հետո, քանի որ ադրբեջանցիներն արդեն փակել էին Լաչինի միջանցքը, Գայանեն Խրամորթ է վերադարձել Կարմիր Խաչի միջոցով։

«Երկու ամիս երեք անչափահաս երեխաներս Խրամորթում էին՝ թշնամու գնդակի բերանին, ես ու ամուսինս՝ Հայաստանում։ Սրտատրոփ սպասում էի, թե երբ եմ հետ գնալու։ Աչքիս ոչ մի բան չէր երևում, մենակ թե հասնեի երեխեքիս։ Մի կերպ ստացվեց, վերադարձա։ Հիմա արդեն 9 ամիս անցել է վիրահատությունից ու պետք է արդեն քիմիաթերապիան անցած լինեի։ Կարմիր Խաչին դիմել էի, գրանցվել, որ գամ Երևան, ընդունեմ կուրսը, քանի որ Արցախում դա չեն անում, հնարավոր չի անցնել։ Մի քանի օր առաջ զանգեցին, ասացին, որ իմ հերթը հասել է, բայց առանց երեխաների պիտի գնամ։ Հրաժարվեցի, քանի որ չեմ կարող այդքան երկար ժամանակով երեխեքին մենակ թողնել․ կիսուրս նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի, սրտի բաց վիրահատություն է տարել ու ի վիճակի չէ նայել երեք երեխայի, բացի այդ, չգիտեմ էլ՝ ինչքան է տևելու բուժումս։ Առնվազն 21 օրը մեկ հինգ կուրս պիտի ընդունեմ, ու չգիտեմ էլ, թե ոնց եմ լինելու՝ դիմանալու եմ, չեմ դիմանալու․․․Ո՞նց կարող եմ երեխեքիս թողնել այստեղ՝ թշնամու քթի տակ մենակ, ես գնալ․․․»,-Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում տիկին Գայանեն։

Վիրահատությունից հետո բժիշկները նաև դեղեր էին նշանակել․ այդ դեղերն էլ մոտ երկու ամիս է՝ չկան, վերջացել են, ոչ Արցախում կա, ոչ էլ Կարմիր Խաչն է կարողանում տանել։

Կինը շեշտում է՝ ոչ ինքը, ոչ էլ ամուսինն Արցախը լքելու մասին երբեք չեն մտածել․ ասում է՝ եթե լքելու լինեին, ապա 2022թ․ մարտի դեպքերից հետո, երբ թշնամին ներխուժեց Փառուխ ու դիրքավորվեց Քարագլուխ բարձունքին, չէին վերադառնա Խրամորթ ու այսօր իր երեխաները գյուղում՝ թշնամու  քթի տակ գտնվող դպրոցը չէին հաճախի։

«Ինձ համար անընդունելի է առանց երեխաների այստեղից մի քայլ անգամ անելը։ Ասել եմ ու էլի ասում եմ՝ միայն երեխաներիս հետ կգնամ ու իրենց հետ էլ կվերադառնամ իմ գյուղ, իսկ եթե չեն թույլատրում երեխեքիս հետս տանեմ, ուրեմն ես էլ չեմ գնա։ Թեկուզ մեռնեմ էստեղ, չեմ գնա, առավելևս՝ երեխեքիս մանկատուն չեմ տա, թե ինչ է՝ պիտի գնամ բուժվեմ։ Ասել են էնտեղ հոգ կտանեն երեխաների մասին մինչև վերադառնամ, բայց չեմ կարող այդ տարբերակին համաձայնվել, անհնար է»,-ասում է կինը։

Գայանեի փոքր աղջիկն այս տարի առաջին դասարան է գնացել, բայց առանց գրիչի ու տետրի։ Մայրն ասում է՝ տետրի թերթի վրա է առաջին գծերը քաշում աղջիկը, այբբենարանն էլ հարևանն է տվել․ գրքեր էլ չկան․․․

«Առաջին դասարանցին դպրոց է գնում առանց քաղցր թեյի, առանց նախաճաշելու․․․ Ոչ շաքարավազ կա, որ գոնե մի բաժակ թեյ քաղցր անես, տաս խմի, ոչ հաց կա, որ երեխադ ուտի։ Գժվելու բան է, չեմ կարող նկարագրել վիճակներս․ ուղղակի, պնդաճակատ ենք՝ դիմանում ենք էլի․․․ Ուղիղ մեկ շաբաթ Խրամորթ հաց չի մտել, խանութը հաց չի ստացել։ Ասացին կտրոնով կստանանք հաց, բայց դեռ դա էլ չկա մեզ մոտ։ Պատկերացրեք՝ անասուններին որ տալիս ենք, այ էդ քարաղից կերակրի աղ ենք ստանում, մշակում ենք ու ճաշի մեջ օգտագործում։ Մի խոսքով՝ դաժան օրեր ենք քաշում․ սովը մի կողմից, հիվանդությունը՝ մյուս․․․ Գլխապտույտներս հաճախակիացել են, ու օդը չի հերքում։ Այնքան արագ է վատանում ինքնազգացողությունս, որ չեմ հասցնում հասկացնել, որ լավ չեմ, միանգամից սկսում եմ խեղդվել»,-հառաչում է կինը։

Գայանեի վիճակում գտնող բազմաթիվ հայրենակիցներ ունենք Արցախում, որոնք անելանելի վիաճում են ու, առանց չափազանցության, կյանքի ու մահվան արանքում։

Նշենք նաև, որ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անօրինական անցակետից Վագիֆ Խաչատրյանի, այնուհետև Ալեն Սարգսյանի, Լևոն Գրիգորյանի ու Վահե Հովսեփյանի առևանգումից հետո բազմաթիվ արցախաբնակներ, որոնք ունեն կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, նաև հրաժարվում են անգամ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել հայաստանյան բուժհաստատություններ՝ գերադասելով մեռնել սեփական հողում, քան ենթարկվել ադրբեջանական գերության մեջ հայտնվելու վտանգին։

Լուսանկարը՝ արխիվային

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:08 06/09/2023  |  ՔաղաքականԵԽ նախարարների կոմիտեում քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում
14:24 06/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դադարեցվի․ Le Monde
11:53 06/09/2023  |  ԼՐԱՀՈՍԼեմկինի ինստիտուտը ահազանգել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին
21:12 05/09/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՄաթեմիկն Արցախում 4․ կրթական ծրագիրն այս տարի աննախադեպ դիմորդներ ունի․ Արցախի դպրոցականներին օգնելու ցանկություն հայտնած մասնագետները աշխարհի տարբեր կետերից են
20:16 05/09/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԱրցախում վերջին պաշարներով գործող «Դիզակ» մանկապարտեզում երեխաների նախաճաշը մի բաժակ թեյ է՝ մի կտոր հացով․ Եթե առաջ հացը չէին ուտում երեխաները, հիմա ափսեներն էլ լրիվ մաքրում են․․․
11:42 05/09/2023  |  ՔաղաքականՉենք կարող հանդուրժել, որ հասարակությունը քաղցած է մնում քաղաքական դրդապատճառներով. Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում բացել Լաչինը
20:36 04/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄեկ «բուխանկա»-ով ու մի բուռ աղով Հակոբը ոտքով Երևանից ճանաապարհ է ընկել դեպի Արցախ․ վստահ է՝ Գանձասար կհասնի ու այնտեղ աղոթք կհնչեցնի, քանի որ Աստված է իրեն ուղեկցում
13:28 03/09/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ բաց լսումներ տեղի կունենան Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում
21:28 31/08/2023  |  ՎերլուծություններԵրեք երիտասարդի առևանգմամբ կարելի էր բացահայտել ազարբայջանի ցեղասպան քաղաքականությունը. պետք էր միայն միջազգային փաստաբան գործուղել Բաքու, բայց Փաշինյանը նախընտրեց իր պարգեւավճարները
11:18 31/08/2023  |  ՔաղաքականԱդրբեջանի նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից. հնարավոր է միակողմանի բացեն Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով վերադարձ Արցախ. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]