Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան 05/16/2024   11:35 Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ առանց հիմքերը նշելու 05/16/2024   11:32 Թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան 05/16/2024   11:26 Սահմանազատման գործընթացն մաքսիմալ կանխատեսելի է դառնում, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան 05/16/2024   11:22 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին 05/16/2024   11:17 Սահմանազատումը տեղի են ունեցել 1976թ. քարտեզներով, մեծ հաջողություն եմ համարում արձանագրության ստորագրումը. Փաշինյան (տեսանյութ) 05/16/2024   11:15 Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   11:02 Սահմանազատման հանձնաժողովը արձանագրություն է ստորագրել. ինչ է քննարկվում Կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 05/16/2024   11:01 Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով է հրաժեշտ տվել Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 05/16/2024   10:55 Ոստիկանության զորք է կուտակվել կառավարության շենքի մոտ՝ հատուկ միջոցներով զինված 05/16/2024   10:54 Կառավարության մոտ բողոքի ակցիա է. ուղիղ 05/16/2024   10:46 Անահիտ Ավանեսյանը կառավարության շենք է եկել նիստից ավելի քան 40 րոպե շուտ․ նա խուսափեց պատասխանել՝ ինչու է ազատել աշխատանքից ուռուցքաբանականի տնօրենին 05/16/2024   10:44 «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները Բագրատ արքեպիսկոպոսի հետ քննարկել են շարժման ռազմավարությունը 05/16/2024   10:27 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ 05/16/2024   10:20 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Աբրահամյան 05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» 05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից

Արցախում վերջին պաշարներով գործող «Դիզակ» մանկապարտեզում երեխաների նախաճաշը մի բաժակ թեյ է՝ մի կտոր հացով․ Եթե առաջ հացը չէին ուտում երեխաները, հիմա ափսեներն էլ լրիվ մաքրում են․․․ 09/05/2023   20:16  |  Կյանքն՝ Արցախում

Ստեփանակերտի պետական մանկապարտեզները սեպտեմբերի 1-ից փակ են։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը նման ցավոտ որոշում կայացրել է հարկադրաբար․ եթե սննդամթերքի պաշարները սպառման եզրին էին, ապա հաց ընդհանրապես չկար, որ մանկապարտեզները կարողանային գործել։ Ամբողջ քաղաքում պետության կողմից ֆինանսավորվող պարտեզներից գործունեությունը շարունակում են ընդամենը երեքը՝ Հադրութի և Շուշիի շրջաններից տեղահանված երեխաների համար բացված պարտեզներն ու Ավետարանչականը։

«Փակման հիմնական պատճառը հացի խնդիրն է։ Եթե քիչ քանակությամբ որոշ մթերքներով կարելի էր մի փոքր էլ ձգել, ապա հաց ընդհանրապես չկար, ու ըստ այդմ՝ փակվեցին։ Հադրութի ու Շուշիի երեխաների համար բացված մանկապարտեզներում հացի խնդիրը դեռ որ մի կերպ լուծում են։ Շուշիի մանկապարտեզում, օրինակ, մայրիկներն են հիմնականում տանը թխում, երեխաների հետ ուտելու ինչ գտնում՝ դնում են․․․ Մի կերպ, ուղղակի, ձգում են։ Երբ վերջանան եղած սուղ պաշարները, դրանք նույնպես փակվելու են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նարե Նիկողոսյանը։

Մանկապարտեզների գործունեությունն անհնար է դարձել շարունակել նաև հիգիենայի պարագաների բացակայության պատճառով։ Արդեն երեք ամիս լիակատար պաշարման պայմաններում գտնվող Արցախ չի մտել ոչ միայն որևէ տեսակի սննդամթերք, այլև առաջին անհրաժեշտության որևէ ապրանք՝ այդ թվում հիգիենայի պարագա։

Ստեփանակերտում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզին հաջողվել էր օրեր առաջ մեկ պարզ ալյուր ձեռք բերել․ հիմա այդ ալյուրով հենց մանկապարտեզում հաց են թխում, որ երեխաներն ուտեն։

«Երբ պարզ դարձավ, որ քաղաքի փռերը փակվելու են ու հաց, փաստացի, ոչ մի տեղից չենք կարողանալու ստանալ, մի կերպ կարողացանք սոցապ նախարարությունից մեկ պարկ ալյուր ձեռք բերել։ Էստեղ՝ տեղում թխում ենք հացը, մնացած քիչ մթերքներով երեխաներին կերակրում՝ ինչքանով ստացվում է։ Կերակրացանկը շատ աղքատիկ է արդեն․ նախաճաշին միայն քաղցր թեյ ենք կարողանում տալ՝ մի կտոր հացով, ճաշին մեկ ափսե ապուր բրնձով կամ մակարոնով, հետճաշիկն էլ փլավն է։ Եթե որոշ ժամանակ առաջ ձու կամ կաթնամթերք ինչ-որ ձևով կարողանում էինք գտնել, վաղուց արդեն չկա, ջեմ էլ չկա, որ գոնե հացի հետ ուտեն»,-«Փաստինֆո»-ին պատմում է «Դիզակ» մանկապարտեզի տնօրեն Ռիտա Սարդարյանը։

Երեխաների համալրումը դեռ ընթացքի մեջ է։ Սարդարյանը նկատում է՝ այս պահի դրությամբ՝ ընդունված 75 երեխաներից 60-ը ներկա պահին մանկապարտեզում են։ Հիմնականում Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են, բայց Ստեփանակերտից ու Շուշիից էլ բալիկներ կան խմբերում։ Նրանք հաճախ 3-4 կմ ճանապարհ են անցնում ոտքով, որ հասնեն մանկապարտեզ։ Հատկապես այն ծնողները, որոնք աշխատում են, այլընտրանք ուղղակի չունեն։

Նարե Նիկողոսյանի խոսքով՝ չնայած աշխատող ծնողները գործող նշված պարտեզներ հաճախող իրենց բալիկներին հարկադրաբար բերում են, այդուհանդերձ, մի մեծ մասն էլ հեռավորության պատճառով չի կարողանում մանկապարտեզ հասնել։ Տրանսպորտի բացակայության պայմաններում եթե չափահաս ստեփանակերտցիներն, ուզած-չուզած, օրական առնվազն 9-10 կմ քայլում են, ապա 3-4 տարեկան փոքրիկներն, ուղղակի, ի վիճակի չեն այդքան քայլել՝ այն էլ կիսաքաղցած, հյուծված վիճակում․․․

«Եթե առաջ հացը հիմնականում չէին ուտում, ափսեի մեջ էլ ճաշ էին թողնում բալիկները, հիմա մի փշուր անգամ չի մնում, լրիվությամբ ուտում են թե՛ հացը, թե՛ ճաշը։ Ափսեները դատարկ, լրիվ մաքրած հավաքում ենք․․․»,-ասում է տիկին Սարդարյանը։

Թե ևս քանի օր կհերիքեն պաշարները, «Դիզակ»-ի տնօրենը չգիտի․․․ Հատկապես հիմա, երբ անկանխիկ գնումներ անելուց արդեն հրաժարվում են մատակարարները, խնդիրն է՛լ ավելի է սրվել․․․

«Այնքան անորոշ է ամեն ինչ, որ մարդիկ չեն ուզում ապրանքը տան ու ամսվա վերջում միայն գումարը ստանան․․․ Իրենց էլ մեղադրել չենք կարող․  ոչ ոք չգիտի՝ հաջորդ պահին ինչ է լինելու․․․»,-ասում է Ռիտա Սարդարյանը։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:42 05/09/2023  |  ՔաղաքականՉենք կարող հանդուրժել, որ հասարակությունը քաղցած է մնում քաղաքական դրդապատճառներով. Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում բացել Լաչինը
20:36 04/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄեկ «բուխանկա»-ով ու մի բուռ աղով Հակոբը ոտքով Երևանից ճանաապարհ է ընկել դեպի Արցախ․ վստահ է՝ Գանձասար կհասնի ու այնտեղ աղոթք կհնչեցնի, քանի որ Աստված է իրեն ուղեկցում
13:28 03/09/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ բաց լսումներ տեղի կունենան Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում
21:28 31/08/2023  |  ՎերլուծություններԵրեք երիտասարդի առևանգմամբ կարելի էր բացահայտել ազարբայջանի ցեղասպան քաղաքականությունը. պետք էր միայն միջազգային փաստաբան գործուղել Բաքու, բայց Փաշինյանը նախընտրեց իր պարգեւավճարները
11:18 31/08/2023  |  ՔաղաքականԱդրբեջանի նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից. հնարավոր է միակողմանի բացեն Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով վերադարձ Արցախ. Նիկոլ Փաշինյան
20:32 29/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Մանասյանն Արգենտինայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները
22:29 28/08/2023  |  ԼՐԱՀՈՍԲաքուն պաշտոնապես հայտնել է, որ Հակարիի կամրջից առեւանգված արցախցի երիտասարդների նկատմամբ վարչական կալանք է կիրառվել 10 օր ժամկետով, որից հետո կարտաքսվեն Ադրբեջանից
15:17 23/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱնսպասելի հայտնվեցի ադրբեջանական տեսախցիկների առաջ, մտածում էի հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն, անպաշտպան էի զգում․ Էլեն Առստամյանը մանրամասներ է պատմում
15:21 19/08/2023  |  ՄեկնաբանությունԼաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն ավելի քան երբևէ հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում. Էրիկ Թինտրուպ
17:42 18/08/2023  |  ԼՐԱՀՈՍՎաշինգտոնը ձգձգում է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը․ թեմային անդրադարձել է կոնգրեսական Փալոնը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]