Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. Վարչապետն այցելել է Կաթնաղբյուրի նորակառույց դպրոց 09/05/2023   14:28  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման և ցանկապատման, արևային վահանների, ներքին ինժեներական համակարգերի մոնտաժման  կառուցման աշխատանքները: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 180 աշակերտ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Մենք այստեղ էինք մի քանի ամիս առաջ և պայմանավորվեցինք, որ սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի: Երեկ, այսօր և նախորդ օրը մենք մի քանի դպրոցներ ենք այցելել: Երեկ չորս դպրոց այցելեցինք, նախորդ օրը՝ երկու, որոնք նորակառույց են: Այս այցերով մենք ոչ միայն մեր ուրախությունն ենք արտահայտում, այլև փորձում ենք տեսնել, թե ինչ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու: «Այսօր մենք արձանագրում ենք, որ աշխատանք ունենք անելու: Իհարկե, բոլոր տեղերում էլ լինում են շինարարական որոշակի թերություններ, որոնք պարտադիր պետք է շտկվեն: Երեկ աշխատանքային կարգով պայմանավորվեցինք, որ ընդհանրապես սա մեր սկզբունքն է՝ առավել ևս դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չենք ունենալու: Այսինքն՝ ամեն ինչ ճշգրիտ պետք է համապատասխանի Կառավարության սահմանած տեխնիկական առաջադրանքին»:

Կառավարության ղեկավարը  հավելել է, որ գործադիրը շինարարության նոր մշակույթ է փորձում ներդնել: «Օրինակ՝ դպրոցների մոդուլային այս նախագիծը.  Հայաստանի Հանրապետությունում այս տեսակի դպրոց երբեք գոյություն չի ունեցել: Սա կարևոր նրբություն է, որը հաճախ չենք նկատում, բայց փաստ է: Այսինքն՝ այսպիսի դպրոց, այսպիսի նախագծով, այսպիսի ճարտարապետությամբ, այսպիսի բովանդակային տրամաբանությամբ չենք ունեցել, և հետևաբար նորմալ է, որ հընթացս սովորում ենք: Առաջիկայում մենք լաբորատոր հագեցվածությանն խնդիրը կլուծենք, մարզագույքի խնդիր կա որոշ տեղերում, ոռոգման համակարգի խնդիր արձանագրեցինք: Ոչինչ, այս ամենը կշտկվի, տիպային նախագծերում էլ կանենք նաև անհրաժեշտ փոփոխություններ»:

Վարչապետի դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ Կառավարության նախագծերի, հատկապես մոդուլային տիպի  դպրոցի վերաբերյալ արձագանքը դրական է. «Իհարկե, այս նախագծի հետ կապված դեռ դպրոցներն էլ պետք է արձագանքեն, բայց իմ նախնական տպավորությամբ՝ մեր ունեցած նախագծերի մասին, արձագանքն ընդհանուր առմամբ դրական է: Ընթացիկ աշխատանքները կիրականացվեն,  բայց ամեն դեպքում մեր արձանագրումն այն է, որ այս շենքային պայմաններում հնարավոր է կազմակերպել բարձր մակարդակի կրթական գործընթաց, և մենք դա ենք ակնկալում  դպրոցից»:

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից բարձրացվել են նաև ԲՏՃՄ ուղղության առարկաներ դասավանդող ուսուցիչների,   հեռավոր և թերբեռնված դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը՝ անկախ կամավոր ատեստավորումից: «Բայց կամավոր ատեստավորումը մեզ համար շատ կարևոր է: Հարգելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, դուք պետք է իմանաք, որ ձեր աշխատավարձն առնվազն կրկնապատկվել է: Դա սեպտեմբերի 1-ից չէ, այլ այն պահից, երբ դուք դա կորոշեք, որովհետև Կառավարությունն այդ հնարավորությունը ձեզ համար ստեղծել է: Մենք ասում ենք՝ գնացեք և վերցրեք ձեր առնվազն կրկնապատկված աշխատավարձը: Դա շատ կարևոր է, որովհետև այդ կամավոր ատեստավորումը նաև պետք է արձանագրի ուսուցչի համապատասխանությունը հանրակրթության նոր չափորոշիչին, որն ընդունել ենք: Շատ կարևոր է, որպեսզի այս ոլորտում ներդաշնակ քաղաքականություն վարենք, ներդաշնակ լինենք իրար հետ՝ Կառավարությունը, մանկավարժական կոլեկտիվները, Տեղական ինքնակառավարման մարմինները: Մենք որքան էլ բարձր ենք միշտ խոսել դպրոցի մասին, բայց միշտ դպրոցը թերագնահատել ենք: Դպրոցի հիմնական գործառույթը հետևյալն է՝ սովորեցնել երեխային, թե ինչպես է  հասուն կյանքում ապահովելու իր և իր ընտանիքի բարեկեցությունը:

Մենք պետք է երեխային սովորեցնենք, թե ինչպես լավ ապրել: Երեխային պետք է ասենք՝ սիրելիներս, դուք պետք է ապրեք լավ, դուք պետք է ապրեք բարեկեցիկ: Սրա համար,  իմ գնահատմամբ, չորս բան է հարկավոր: Առաջինը՝ գիտելիք, հմտություն, երեկ էլ ասացի, որ գիտելիքն ընդամենը տեղեկություններ իմանալը չէ, որը շատ կարևոր է, գիտելիքն անհրաժեշտ տեղեկությունն անհրաժեշտ պահին հնարավորինս արագ ստանալու հմտությունն է: Պետք է լինեք ֆիզիկապես ուժեղ,  և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է լինեն հոգեպես ուժեղ՝ ի վիճակի լինելու, դիմակայելու կյանքի փորձություններին, որոնց մասին, ցավոք, կյանքը մեզ նախապես չի ասում:

Եվ չորրորդ՝ պետք է աշխատասեր լինեք, հատուկ հարգանք ունենաք աշխատանքի նկատմամբ: Ընդ որում, պիտի իմանաք, որ չկա վատ աշխատանք, ցանկացած աշխատանք լավ է և հարգանքի արժանի: Այսօր շատ է խոսվում այն մասին, և դա նորմալ է՝ և՛ ծնողները, և՛ ուսուցիչներն ուզում են, որ երեխաներն ընդունվեն բարձագույն ուսումնական հաստատություններ: Բայց նաև, եթե մենք հարցը դիտարկենք ոչ միայն դիպլոմի տեսանկյունից, այլև բարեկեցության՝ ամենևին էլ փաստ չէ, որ հենց բարձրագույն կրթությունն է ամեն երեխայի համար ապահովելու բարեկեցություն», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ դպրոցի իմաստն ու նպատակներից է նաև  յուրաքանչյուր երեխայի մեջ բացահայտել այն լավագույն տաղանդը, որը նրա համար կապահովի բարեկեցություն և հետևաբար զարգացում տնտեսության մեջ։

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ պետական օրհներգի կատարման չափանիշներին և նշել, որ այն պետք է շատ հաճախ հնչի դպրոցներում. «Վերջին օրերին հինգ, վեց դպրոցներում եմ եղել. մեր բոլոր միջոցառումները սկսվում են պետական օրհներգով և մենք Հայաստանի պետական օրհներգի վեց տարբեր վարկածներ ենք լսել՝ վեց տարբեր արագությամբ: Սա էլ է խնդիր, չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով կամ այլ տեքստով»։

Վարչապետը  կարևորել է 300 դպրոցի կառուցման Կառավարության ծրագիրը և հույս հայտնել, որ  առաջիկայում ավելի հաճախ նորակառույց դպրոցներ կբացվեն: «Մասնավորապես ակնկալում ենք, որ առաջիկայում կբացվեն նորակառույց կամ վերակառուցված դպրոցներ: Սպասում ենք՝ Երևանի 111, 122 հիմնական դպրոցների, Կոտայքի մարզի Ջրառատի, Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոցների շինարարության ավարտին։ Երեկ պայմանավորվեցինք, որ այսպիսի ներկայացուցչական կազմով կլինենք բոլոր դպրոցներում ուրախությունը կիսելու, բայց նաև սովորելու, թե  մեր աշխատանքի մեջ ինչը պետք է շտկենք, որ հաջորդ փուլերում հենց բացման առաջին օրերից ամեն ինչն իր տեղում լինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով աշակերտներին՝ վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է խնամել տարածքը և ստեղծել հաճելի, հարմար և հարազատ միջավայր, որը նույնպես ուսումնական գործընթացի մի մաս է:

 «Ուզում եմ կրկին բոլորիս շնորհավորել այս դպրոցի գործարկման մեկնարկի առիթով և հաջողություն մաղթել բոլորիս։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:56 04/09/2023  |  ԼՐԱՀՈՍ300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրն ամենևին էլ կրթական չէ, այն մեր պետականության հավիտենությունն ապահովելու ծրագիր է. Վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
19:26 03/09/2023  |  ԼՐԱՀՈՍ20-ամյա ժամկետային զինծառայողը դարձել է պայմանագրային՝ ինտելեկտուալ է, ֆիզիկապես ամուր, հոգեպես նպատակասլաց ու անկոտրում
16:27 03/09/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը
12:48 03/09/2023  |  ՄեկնաբանությունԱրման Սահակյանը շատ հետաքրքրիր պերսոնաժ է, հարցեր ուղղեք Արմանին՝ 18 թվի բեմականացումից և Սերժ-Նիկոլ կապից.Համբարձումյան
12:00 03/09/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հայտարարել է, թե երբ ու ինչ պայմանների պահպանման դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիրը
08:04 02/09/2023  |  ՄամուլՔՊ-ն մեծ հանրահավաք կանի. ներկա կլինի նաև Փաշինյանը. «Ժողովուրդ»
18:44 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին
15:18 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՈւզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. Վարչապետ
12:53 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի այցից առաջ ստուգել են աշակերտների և նրանց ծնողների պայուսակները
07:56 01/09/2023  |  ՄամուլՇինթույլտվությունների տեղատարափ՝ հեղափոխականների օրոք. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]