Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Երկիր փրկելու ժամանակ է 08/29/2023   12:58  |  Վերլուծություններ

2024 թվականին, մեծանուն շանսոնիե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է։ Այդ շրջանակում, Երևանի Ֆրանսիայի հրապարակում քաղաքային իշխանությունը որոշել է տեղադրել Շառլ Ազնավուրի հուշարձանը: Այս թեմային քպական իշխանության՝ Երևանի քաղաքապետի հավակնորդը երեկ կրկին անդրադարձել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Թե ինչու՞ այդտեղ՝ անհասկանալի է, մանավանդ նախորդ շրջանում՝ Ռոդենի քանդակի անհաջող փորձառությունը կա․․․

Նկատենք, որ դեռևս մայիսին էր, երբ հանրությանը որպես պարտադրանք ներկայացվեց քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած Շառլ Ազնավուրի հուշարձանը, որին հավանություն էին տվել փոխքաղաքապետ Ավինյանն ու Ազնավուրի ընտանիքի անդամները։ Իրականում սա այն դեպքն է, որ քաղաքապետարանային որևէ պաշտոնյայի ու ներեցեք, ընտանիքի անդամների հավանություններով զուտ չպետք է առաջնորդվել։ Ազնավուրը երևելի հայ և համաշխարհային մեծություն է։

Այսօր քաղաքապետարանը հայտնում է , որ Ազնավուրի հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել է բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվի հատուկ ձևավորված 12-հոգանոց հանձնաժողովի քննարկմանը, ուր ըստ իրենց՝ ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ:

Ցավոք՝ հեղինակավոր ժյուրիի կազմը նշված չէ, որ կարողանանք որոշակի պատկերացում կազմել, եզրակացություն անել, իսկ գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով` իրականացվող «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որն, ասվում է, թե գործելու է մինչև օգոստոսի 31-ը, որով քաղաքացիները կարող են քվեարկել նախընտրելի նախագծի օգտին, դժվար թե հստակություն մտցնի։

Ի դեպ, 2021 թվականին հանդիսավորությամբ Փարիզի Օդեոն հրապարակում տեղադրված՝ Շառլ Ազնավուրի կիսանդրին, դեռ կենդանության ժամանակ էր արժանացել մեծ հայի հավանությանը։ Կիսանդրու հեղինակի՝ տաղանդավոր քանդակագործ՝ Ալիս Մելիքյանի ստեղծած քանդակն Ազնավուրն այնքան էր հավանել, որ իր գրասենյակում էր տեղադրել։ Հրաշալի քանդակ է։ Խարիզմատիկ։ Կերպար է կերտել Փարիզում ծնված-մեծացած և իբրև արվեստագետ երևանյան սնունդ առած Ալիս Մելիքյանը, ուր ազնավուրյանը ժայթքում է ուղղակի։

Ինչ վերաբերվում է հարազատներին, կամ ընկերներին, ապա նրանց տեսակետը հաճախ ոչ միայն նպաստավոր չի լինում, այլև մեղմ ասած՝ ճիշտը նրանց չլսելն է։ Կարծում եմ՝ բոլորն են հիշում Առնո Բաբաջանյանի քանդակի օրինակը։ Ընկերները դեմ էին, որդին դեմ էր, նրա անվամբ հիմնադրամի ղեկավարը դեմ էր, մշակութային հանրությունը դեմ էր։ Քանդակագործին՝ Դավիթ Բեժանյանին որքա՜ն ցավ պատճառեցին գործընկերները։ Բայց համատարած ճահճի մեջ նորը տեսանողներ կային, որ քանդակագործի կողքին եղան մինչև վերջ․․․

Հիմա, Երևանում ունենք Առնո Բաբաջանյանի կոմպոզիցիոն քանդակ, ուր հավերժացել է մեծ ստեղծագործողի արարման պահը, և այն քաղաքային քանդակի անզուգական օրինակ է մնում՝ նորանկախ Հայաստանում՝ իրենով քաղաքային միջավայր ձևավորելու, քաղաքային մշակույթ թելադրելու համատեքստում։

Շառլ Ազնավուրը մեր այն հզոր մեծերից է, որն արժանի է լավագույնին։ Նրա բացառիկ առինքնող անունն ու կերպարն ինքնին մագնիսի նման ձգելու են և հարկ է՝ քանդակը տեղադրվի բազմակողմ մոտեցումներով մի վայրում։

Ի դեպ, հեղինակավոր մասնագետներից մեկի ֆեյսբուքյան խոսքն եմ ցիտում՝ քանդակագործ, երկար տարիներ Նկարիչների միության քանդակի սեկցիայի վարիչ, «Քաղաքային քանդակ» նախաձեռնության և կատալոգի հեղինակ Նունե Թումանյանի։ Ըստ նրա՝ «Ֆրանսիայի հրապարակը հուշարձանի տեղ չի, բոլորովին հուշարձանի տեղ չի…հեչ հուշարձանի տեղ չի: Պաթոսախեղդ, մեծ հուշարձանների դարն էլ անցել ա վաղուց»:

Նունե Թումանյանը հետաքրքիր առաջարկ է անում։ Հիշեցնում է՝ Նկարիչների միության ու «Մոսկվա» կինոթատրոնի արանքում բարձիթողության մատնված տարածքի մասին, որը ժամանակին Հայաստանի Նկարիչների միությանն էր, հետո օտարվեց, ձեռքից ձեռք անցավ․․․

«Ու էդ տարածքը Ազնավուրի հրապարակին էնքան մոտ ա, որ հանգիստ կարող ա Ազնավուրի պուրակ դառնալ: Հուշարձանն էլ էդ պուրակում կարելի ա տեղադրել»:

Եթե չեմ սխալվում այնտեղ ինչ-որ ժամանակ իրանական մի ընկերություն հսկայալան աշտարակ էր նախձեռնել կառուցել։ Այդ ժամանակ քաղաքային իշխանությունների շրջանում պրոֆեսիոնալիզմը դերակատար էր և կատեգորիկ մերժվեց այդ աշտարակը։

«Հանրային շահ, գերակա շահ, թե՝ օրենքի ո՞ր ձևը կարելի կլինի կիրառել չգիտեմ, բայց մի բան պետք ա անել: Համ լքված տարածքը այլևս լքված չի լինի, համ էլ՝ հուշարձանը ճիշտ տեղում կդրվի: Կունենանք Ազնավուրի հուշարձան, հրապարակ ու պուրակ»՝ Նունե Թումանյանն է գտնում։

Նկատենք, որ գեղանկարիչ Սամվել Սևադան ևս կատեգորիկ դեմ է տեղի ունեցողին, իր կատեգորիկ «Ո'Չ»-ն է ասում քաղաքապետարանի ներկայացրած՝ Ազնավուրի "չարձաններին"։ Իշխանության քաղաքապետի թեկնածուի՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսին էլ պատասխանում է՝ «Ասում ենք՝ դե արեք»․․․

Սիրելի շանսոնիեի, խարիզմատիկ, հանճարեղ երևույթի, հայի լավագույն տեսակի կերպար պիտի կարողանանք ստեղծել, ընդ որում, ոչ արագի մեջ, ոչ նախընտրական խոստում որպես․․․ Ազնավուրին փրկել է պետք անտաղանդություններից։
Եթե նա այսօր ապրեր, երկրաշարժի օրերի հանգույն աշխարհի քար սիրտը կակղեցնող քայլեր կաներ ու հիմա, երբ Արցախն այս վիճակում է, հաստատ չէր կամենա իր մասին խոսքուզրույց ծավալվեր Հայաստանում։ Էլ չասած՝ անտաղանդություններ ի հայտ գային․․․

Ազնավուրին անտաղանդություններից փրկելու ժամանակ է։
Երկիր փրկելու ժամանակ է․․․

Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 13/09/2022  |  ԼՐԱՀՈՍԽնդրում ենք միջազգային հանրությանը անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին. Նիկոլա Ազնավուրը՝ Ադրբեջանի հարձակման մասին
12:14 22/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին
13:02 22/05/2022  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի հրապարակում այսօր կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը. Իշխան Սաղաթելյան
12:39 22/05/2022  |  ԱնցուդարձԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
11:59 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը
17:17 03/10/2021  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ
21:59 19/05/2020  |  ՄեկնաբանությունՇառլ Ազնավուրը մեր սրտերում է և հոգիներում, նրան մի խառնեք ձեր կեղծ օրակարգերին
17:09 09/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրությանը ներկայացվեցին Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքերը
11:47 22/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը
21:22 14/01/2019  |  ԼՐԱՀՈՍՇառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]