ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիվանդը դիալիզ պիտի ստանա, չկա, չի կարող ստանալ․ անգամ ամենահասարակ հակաբորբոքային դեղը չկա, որ մարդիկ բուժվեն․ արցախաբնակ 08/03/2023 22:17 | Կյանքն՝ Արցախում
Տիկին Մանուշակը Ստեփանակերտում է ապրում։ Թե որքան աղետալի է վիճակը հատկապես Արցախի քաղաքային բնակավայրերում՝ կապված սննդի, հասարակական տրանսպորտի բացակայության ու բազմաթիվ այլ խնդիրների հետ, պարզից պարզ է։ Այդքանով հանդերձ՝ մեր զրուցակից մայրը զուսպ է, չի տրտնջում։
«Փաստինֆո»-ի հարցին՝ գյուղից գոնե կաթնամթերք, գյուղմթերք վերջին անգամ ե՞րբ եք ստացել, պատասխանում է․ «Հարևանս գյուղում ապրող իր ծանոթից կաթ էր բերել տվել մի կերպ, մեկ լիտրը տվեց ինձ։ Ուրախացանք, դրեցինք, որ եփենք, մածուն մերենք, բայց շաղեց․․․ Էնքան շոգ էր, որ մինչև գյուղից ոտքով հասցրել են Ստեփանակերտ, փչացել էր։ Գյուղմթերքն էլ Մարտունուց մայրս է ուղարկել՝ մի եկողի հետ մոտ 10 օր առաջ։ Մեքենա չի աշխատում, ավտոբուսները չեն աշխատում, որ կարողանան մարդիկ հողից ստացած բերքը գոնե հասցնեն Ստեփանակերտ»։
Վառելիքի բացակայությունը պարալիզացրել է Արցախի տնտեսության բոլոր ոլորտները, կյանքը՝ ընդհանուր առմամբ։ Գյուղից քաղաք ոչ միայն բանջարեղենը հասցնելն է անհնար, այլև՝ հիվանդներին տեղափոխելը։ Ասում է՝ Ստեփանակերտում ապրողը գոնե հիվանդանոց գնալ կարող է․ լավ է ուտելու բան չլինի, քան բժշկի չկարողանաս գնալ։
«Հորքուրս մոտ 10 օր անդադար ջերմում էր։ Գնաց բժշկի, հետազոտեցին, ասացին վահանաձև գեղձի բորբոքում է ու հիմա չի կարողանում բուժվել, քանի որ ամենահասարակ հակաբորբոքային դեղն էլ չկա։ Այ դա է շատ մտահոգիչ, դեղորայքի խնդիրը․․․ Մարտունուց հիվանդ կա ծանոթ կա, որ վաղը, իբր, դիալիզ պիտի ստանա, ժամանակն է, բայց ոչ տրանսպորտ կա, որ գա, ոչ էլ դեղը։ Փաստացի՝ հիվանդը չի կարողանում դիալիզ ստանա»,-իրավիճակի ողջ լրջությունն արտահայտվում է տիկին Մանուշակի ձայնի մեջ։
Հացի խնդիրը, կարծես, ստվերվում է այս ամենի ֆոնին․․․ հերթերում ժամերով կանգնող, քաղցից, շոգից ուշագնաց եղող մեր հայրենակիցները, այսքանով հանդերձ, մի փոքրիկ հույսի նշույլ պահում են իրենց հոգու խորքում, որ լավ է լինելու ու իրենց բաժին հասած երկու հացից մեկը տալիս նրան, ում բախտը չի բերել։
«Երեկ, օրինակ, հերթ կանգնեցի, երկու հաց առա, մեկ էլ աչքս ընկավ տղայիս ընկերոջ վրա, որ էլի հերթի մեջ էր։ Տեսա, որ իրեն չհասավ հաց, մեկը տվեցի, ասացի՝ տղա ջան, տարեք, էս էլ դուք կերեք։ Աստված մեծ է, վաղն էլ մի բան կանենք»,- պատմում է տիկին Մանուշն ու հույս հայտնում՝ մի օր երևի լույս կբացվի, իսկ որպեսզի դա լինի, իրար նեցուկ պետք է լինենք․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը