Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է. վարչապետը՝ ԵԿՄ 30-ամյակին նվիրված միջոցառմանը 07/23/2023   21:50  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Վերջինիս ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԵԿՄ անդամներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պաշտպանության հարգելի նախարար,

Երկրապահ կամավորականների միության հարգելի նախագահ,

Մեծարգո երկրապահներ,

Պետական այրեր,

Հոգևոր հայրեր,

Հարգելի ներկաներ,

Այսօր նշում ենք Երկրապահ կամավորականների միության 30-ամյակը ճգնաժամի պայմաններում՝ աշխարհաքաղաքական ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, աշխարհակարգի փլուզման պայմաններում:

Երկրապահ կամավորականների միության 30-ամյակն, իհարկե, առաջին հերթին ձեր անցած ճանապարհն արժևորելու առիթ է, շնորհավորելու մեզ բոլորիս այդ առիթով: Բայց իրականում երկրապահության պատմությունը և երկրապահի պատմությունը մի փոքր ավելին է: Այն իրականում կապ ունի Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման և պետականակերտման հետ:

Թույլ տվեք ասել՝ երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ:

Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝  հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր:

Ես շատ ուրախացա, երբ տեսա, ահա, այս պաստառը, որովհետև Վազգեն Սարգսյանի ժառանգությունից շատ բան կարելի է թվարկել: Այս բոլոր պատերը կարելի է զարդարել Վազգեն Սարգսյանի ժառանգությամբ, բայց շնորհակալ եմ, որ ընտրված է հենց սա, որովհետև խոսքը պետության և պետականության մասին է: Ինչի՞ համար է պայքարել Վազգեն Սարգսյանը, պիտի ասեմ նաև իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը: Իմ համոզմունքն է, որ Վազգեն Սարգսյանը պայքարել է պետության և պետականության համար: Սա շատ կարևոր արձանագրում է:

Տեսանյութում հիշատակվեց Անդրանիկ Օզանյանը, խոսվեց նրա ողբերգության մասին: Համոզված եմ՝ բոլորս գիտենք, որ հենց Վազգեն Սարգսյանն է եղել Անդրանիկ Օզանյանի աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նախաձեռնողը: Իսկ ինչո՞ւ էր դա այդքան կարևոր նրա համար: Մի շատ կարևոր պատճառով, որովհետև Վազգեն Սարգսյանը գիտեր, թե որն է Անդրանիկ Օզանյանի ողբերգությունը: Անդրանիկ Օզանյանի ողբերգությունն իրականում ազգային ազատագրական պայքարի զորավարի և պետականության դիսոնանսի մեջ էր: Այո, տեսանյութի մեջ հիշվեց, որ Անդրանիկ Օզանյանն ի վերջո ստիպված եղավ հեռանալ: Ինչո՞ւ ստիպված եղավ հեռանալ, որովհետև ինքը չկարողացավ իր տեղը գտնել պետության և պետականության պայմաններում:

Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Օզանյանի աճյունը վերադարձրեց ոչ թե Հայրենիք, այլ վերադարձրեց Պետություն, որովհետև Վազգեն Սարգսյանն ուզում էր ֆիդայինի և պետության հաշտությունը: Եկեք ասենք՝ առանց երկրապահության և երկրապահի մենք անկախություն չէինք ունենա: Բայց երկրապահի արյունով ձեռք բերված անկախության, խաղաղության և պետականության հարաբերություններում, իհարկե, կան խնդիրներ: Մենք, հատկապես, մեղք կգործենք Վազգեն Սարգսյանի և մեր բոլոր ընկած եղբայրների առաջ, եթե դրա մասին չխոսենք:

Վազգեն Սարգսյանը զորավար Անդրանիկի աճյունը բերելով Հայաստանի Հանրապետություն, պետական արարողակարգով նրա հուղարկավորությունը կազմակերպելով անկախության հիմքում ընկած, անկախության համար կյանքը տված նահատակների պանթեոնում՝ այդ հաշտությունն էր ուզում, այդ հաշտությունն էր փնտրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ ներդաշնակությունը: Դա էլ եկեք հասկանանք՝ մոտավորապես 3 մլն մարդ քվեարկել էր անկախության օգտին, բայց Վազգեն Սարգսյանն ստիպված էր փնտրել 500 մահապարտ: Եկեք այս հարաբերակցությունը հասկանանք: 3 մլն «այո» քվեարկած մարդ և 500 մահապարտի անհրաժեշտություն: Եվ սա էլ պետք է հասկանանք:

Ես հաճախ եմ մեր քննարկումներում ասում, որ պետությունը հիմնվում է հանուն այդ պետության սեփական կյանքը տալու պատրաստակամության վրա։ Եթե չկա այդպիսի պատրաստակամություն` չի կարող լինել պետություն։ Բայց մյուս կողմից, շատ կարևոր է սրա շարունակությունը, որովհետև պետությունը մի տեղ չէ, որտեղ մարդիկ պետք է մահանան, պետությունը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է ապրեն։ Անկախությունը նրա համար չէ, որ մարդն անընդհատ մահանա այդ անկախության համար, անկախությունը նրա համար է, որ մարդն ապրի, լինի անկախ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, լինի բարեկեցիկ։

Ինձ պատիվ է ընձեռվել աշխատել և մտածել այն աշխատասենյակում, ուր սպանվելուց մի քանի ժամ առաջ նստած աշխատելիս է եղել Վազգեն Սարգսյանը։ Եվ ես հիմա պիտի մի բան ասեմ, որ շատ եմ մտածել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել։ Իհարկե, Սասուն Միքայելյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը բացահայտելու մասին։ Դա իրավապահների գործն է, և համոզված եմ, որ ամեն հնարավորը կարվի դրա համար։ Բայց թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։

Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։ Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք։

Ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Երկրապահ կամավորականների միության 30-ամյակի առիթով։ Բայց ուզում եմ ասել, որ այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի մտածողության մեջ, երբ խոսում եմ Վազգեն Սարգսյանի մասին, միայն իր մասին չեմ խոսում, որովհետև այդ փոփոխությունը բերեց շատ ավելի լայն փոփոխությունների, որովհետև դարակազմիկ մարդու մասին ենք խոսում։ Բայց 1999 թվականին այդ մտածողության փոփոխության ընթացքը կանգ առավ, որովհետև մի անգամ փոխված մտածողությունը նույնքան արդիական չէ 10, 15 տարի հետո, որովհետև աշխարհը փոխվում է, և մտածողությունն էլ պետք է աշխարհի հետ փոխվի սեփական ակունքներից չկտրվելով։ Ես դա համեմատում եմ հրթիռի թռիչքի հետ։ Երբ հրթիռը պոկվում է երկրից, մի որոշակի բարձրության՝ առաջին աստիճանի վրա նրա շարժիչները պոկվում են, բաց են թողնվում, որովհետև եթե այդ նույն շարժիչները նույն բանաձևով մնան այդ հրթիռի վրա, այն մի կետի վրա կկանգնի և կընկնի։ Այդ առաջին աստիճանի հրթիռները բաց են թողնվում, որպեսզի միանան երկրորդ աստիճանի հրթիռները, որպեսզի ապահովվի առաջընթացը, որպեսզի հաջորդ փուլում արդեն միանան երրորդ աստիճանի հրթիռները, որոնք հրթիռը կհասցնեն նպատակային կետի։ Սա մտածողության փոփոխության հետ եմ զուգահեռ տանում։ Վազգեն Սարգսյանը մեր առաջին աստիճանի հրթիռն էր, բայց որը նույնիսկ այն կետում չթողեց, որովհետև, իհարկե, ժողովրդավարական երկրում ոչ մեկ հավերժ չէր կառավարելու:

Եվ շատ կարևոր է, որ մենք այս ընթացքը շարունակենք և այն շարունակում ենք մենք։ Այն մեծամասշտաբ բարեփոխումները, որ տեղի են ունենում բանակում, Զինված ուժերում, դրանք Վազգեն Սարգսյանի անվան բարեփոխումներն են, մենք այդպես չենք անվանում, բայց ես ուզում եմ մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. այսօր Հայաստանի Հանրապետությունում Զինված ուժերում մի մարմին կա, որն անվանակոչված է Վազգեն Սարգսյանի անունով, դա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է։

Սա հաջորդ ամենաուժեղ ուղերձն է։ Հայրենասիրությունը, էմոցիան շատ կարևոր են, բայց 21-րդ դարում հայրենասիրությունը կթուլանա առանց գիտելիքի, էմոցիան ինքն իր դեմ կշրջվի առանց գիտելիքի: Մենք պետք է կարողանանք այս ճանապարհը շարունակել և այդ ճանապարհին հիշել այս ուղերձը, որն Անկախության մասին է, որն ինքնիշխանության մասին է, որը Պետության մասին է։ Եվ մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է։ Շնորհավորում եմ բոլորին Երկրապահ կամավորականների միության 30-րդ տարեդարձի առիթով, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ 

Հաջորդիվ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մի խումբ երկրապահների հանձնել է ԵԿՄ 30-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներ: Հետմահու պարգևատրվել են նաև սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը և միության ակունքներում կանգնած բազմաթիվ երկրապահներ:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ 30-ամյակի առթիվ այցելել է նաև Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:40 23/07/2023  |  ՔաղաքականՈր իմանաք, թե ինչքան նմանություն կա Նիկոլի և Ալիևների միջև.Կարեն Վրթանեսյան
14:38 22/07/2023  |  ՔաղաքականՓաշինյանի անվտանգությունն ու պաշտոնը միաձուլվելու են. Վարդան Օսկանյան
11:58 22/07/2023  |  ՔաղաքականՇատ փորձագետների գնահատականն այն է, որ Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից. Փաշինյան (տեսանյութ)
11:32 22/07/2023  |  ՔաղաքականԲանակցություններին խանգարում է Ադրբեջանի ագրեսիվ հայատյաց քաղաքականությունն ու ԼՂ հայության հանդեպ վրեժի զգացումը. Փաշինյան (տեսանյութ)
23:51 21/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ. Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը
20:56 21/07/2023  |  ՔաղաքականԵս, նույնիսկ, մտածում եմ, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանից է խորհուրդներ հարցնում, թե է՞լ ինչ փորձանք կարող է բերել Արցախի և Հայաստանի գլխին. Մասիս Աբրահամյան
17:50 21/07/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին
15:14 21/07/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի, Լաչինի շրջափակման մասին հարցազրույց է տվել France-Presse գործակալությանը
14:29 21/07/2023  |  Քաղաքական«Նիկոլ, լավ լսե, ես եւ իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու». դաշնակցական հերթական գործչին արգելվել է մուտք գործել Հայաստան (տեսանյութ)
12:27 21/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ. Փաշինյանի ուղերձը

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]