Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ)

Վիտալի Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել. որդին եւ եղբայրը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել 07/14/2023   19:16  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Արցախում տիրող լարված իրավիճակի պայմաններում երեկ ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ մամուլում ոչ պաշտոնական և խիստ հակասական լուրեր շրջանառվեցին, որոշ ԶԼՄ-ներ Բալասանյանի ձերբակալությունը փորձեցին կապել ենթադրյալ կոռուպցիոն բնույթի գործի հետ՝ նշելով, թե Բալասանյանն իբրև մեղադրվում է փողերի լվացման մեջ, մինչդեռ, ինչպես պարզվեց՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեաան պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում երեկ խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Մասնավորապես, Արցախի դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Արթուր Բալասանյանի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Ընդ որում, քրեական գործը հարուցվել է նախօրեին՝ 2023թ. հուլիսի 12-ին, սակայն Բալասանյանի որդու և մյուսների ձերբակալությունը ևս այս գործի շրջանակներում չէ, իսկ վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ գործով Վիտալի Բալասանյանի որդին դեռևս որևէ կարգավիճակ չունի։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Վիտալի Բալասանյանից բացի իրավապահները ձերբակալել են նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքը դատարանի կողմից մերժվել է։ Ձերբակալվել է  նաև Բալասանյանի  քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանը։

Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան ներկայացված բողոքով արձանագրել էին, որ ձերբակալման նպատակն, ըստ էության, պետք է լիներ «հանցագործության կատարումը և հանցագործություն կատարելուց հետո փախուստը կանխելը», արձանագրության մեջ, սակայն, նման նպատակ առկա չէր։ Դատարանը, մերժելով բողոքը, գտել է, որ «որոշման մեջ ակնհայտ է, թե որն է ձերբակալման նպատակը»։  Դատական ակտը, ըստ փաստաբանի, հակասական է, չպատճառաբանված, տարօրինակ. «Որակական առումով, թե իրավունքի մեկնաբանման՝ այդ դատական ակտը «քննչական մարգարիտներում» տեղավորելու դատական ակտ է, իհարկե՝ բացասական առումով»։  Ձերբակալումից հետո Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է, պատրաստակամություն հայտնել ցուցմունք տալու, մանրամասն նկարագրել հանգամանքները։ Այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ։

Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնեց, որ  Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ թե ինչու է վատթարացել առողջական վիճակը, արդյոք դա կարող է կապված լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ստացված մարմնական վնասվածքների հետ՝ փաստաբանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանը նախկինում սրտի հետ կապված բժշկական միջամտության է ենթարկվել, հավանաբար, այդ գործողությունները նպաստել են՝ առողջական վիճակի վատթարացմանը՝ սրտի հետ կապված։

«Այն, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ, սա բացահայտ է։ Բերման ենթարկելու ընթացքում ֆիզիկական նման ուժի կիրառումը համարժեք չէր, առավել ևս, որ Բալասանյանը որևէ դիմադրություն ցույց չի տվել, իրեն չի բացատրվել, որ բերման են ենթարկում։ Վիտալի Բալասանյանը պարզապես հայտնել է, որ իրենց գործողություններն իրավաչափ չեն, չեն գործում Քրեական դատավարության օրենսգրքի և Հետախոզության մարմինների մասին օրենքի դրույթների համաձայն։ Այսքանը։ Իսկ երբ ցանկացել են բերման ենթարկել, քաշքշուկ է եղել, ոլորել են ձեռքերը և այդ ժամանակ էլ վնասվածքներ են ստացել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ըստ ԱԱԾ ծառայողների ցուցմունքների՝ Վիտալի Բալասանյանը դիմադրություն է ցույց տվել, մինչդեռ, պաշտպանության կողմը հայտնել է, որ կան ապացույցներ, այդ թվում՝ վկաներ, որոնք ցուցմունք են տալու Վիտալի Բալասանյանի՝ բարեխիղճ ենթարկվելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Վիտալի Բալասանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ տվյալ հանցանքի հասարակական վտանգավորությունը ցածր է, ըստ այդմ, փաստաբանի դիտարկմամբ՝ ձերբակալման հնարավորությունը հեռանում է։ Հարցին՝ արդյո՞ք Վիտալի Բալասանյանին ինչ-որ գործընթացներից մեկուսացնելու խնդիր էին լուծում իրավապահ մարմինները՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք դժվարանում ենք այս պահի դրույթամբ հայտարարել, թե արդյոք այդ գործողությունները քաղաքական նպատակներ հետապնդում են, թե ոչ։ Ընդ որում, նաև հարցադրում եմ արել պարոն Բալասանյանին, թե արդյոք սա դիտարկվում է քաղաքական համատեքստում, պարոն Բալասանյանը հայտարարել է, որ դեռևս անորոշ է և հստակ չի կարող հայտարարել այն մասին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հետագա գործընթացները, իհարկե, լիովին կբացահայտեն, թե ինչ նպատակ է հետապնդում պարոն Բալասանյանի ձերբակալությունը »։

Ինչ վերաբերում է խուզարկությանը, հարցին՝ արդյո՞ք ինչ-որ իրեր առգրավվել են, ի վերջո, պարզվեց, թե ինչ էին փնտրում, փաստաբանը պատասխանեց՝ որևէ տեղեկություն չունեն խուզարկության ընթացքում ձեռք բերված գույքի մասին, թե ինչ են հայտնաբերել, ինչ՝ չեն հայտնաբերել, ինչ են ցանկացել հայտնաբերել՝ հայտնի չէ։

«Վիտալի Բալասանյանը խնդրել է ԱԱԾ աշխատողներին հայտնել, թե ինչ առարկա է իրենց հետաքրքրում, որ կարողանա կամավոր հանձնել, սակայն որևէ պատասխան չի ստացվել»,- ասաց նա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:14 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ են տեղադրվել․ համաժողովրդական շարժումը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով, շարունակվում է
17:29 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտից արձագանքում են Բայրամովին. Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ
16:03 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍԴատարանը մերժեց Վիտալի Բալասանյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը
15:40 14/07/2023  |  ՔաղաքականԵրևանում ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն արցախցիների
15:35 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍՄիասի՛ն տեր կանգնենք և պայքարենք Արցախը փրկելու, հայկական պահելու համար. ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ
15:00 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ ԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել ադրբեջանական ԶՈւ-ն ՀՀ տարածքից ու բացել Բերձորի միջանցքը. Սարգիս Խանդանյան
14:41 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում
14:26 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն խուզարկել է Վիտալի Բալասանյանի տունը՝ առանց դատարանի որոշման, ապա ձերբակալել նրան, նրա որդուն, եղբորը և քեռորդուն՝ դատարանի որոշում պահանջելու համար
14:02 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀամաժողովրդական շարժման մասնակիցները երթով հասել են խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր. Ուղիղ միացում
13:12 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻնձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու. Արցախում մահացած 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրիկ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]