Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու. Արցախում մահացած 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրիկ 07/14/2023   13:12  |  ԼՐԱՀՈՍ

Օրեր առաջ Արցախում երկու մանկահասակ երեխաներ էին մահացել. նրանց դիերը հայտնաբերվել էին ավտոմեքենայի մեջ, երբ միայնակ մայրը գնացել էր նրանց համար սնունդ հայթայթելու։  Դեպքը համացանցում բուռն արձագանք ստացավ՝ շատերը երեխաների մորը մեղադրում էին կատարվածի մեջ, պահանջում խստագույնս պատժել նրան՝ երեխաներին պատշաճ խնամք չցուցաբերելու համար ու հնչեցնում էին վիրավորանքներ։

«Ջրաբերդ» Պաշտոնաթերթը զրուցել է Արցախում մահացած երկու անչափահասների  մոր` Վերա Նարիմանյանի հետ.

«Արցախում շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակում օր օրի շատուշատ ընտանիքներ կանգնում են սոցիալական ծանր խնդիրների առջև: Կենցաղային սպառման առաջին անհրաժեշտության առարկաների և սննդի ու վառելիքի բացակայության պատճառով հոգալ ընտանիքի մինիմալ պահանջները գրեթե անհնար է դարձել: Շրջափակման հարուցած խնդիրներն առաջինը զգացել են հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերը, ովքեր օրվա գոյատևելու սնունդը հայթայթելու համար ստիպված անցնում են բազում դժվարությունների միջով:

Օրերս Մարտակերտը ցնցվեց երկու անչափահաս երեխաների մահվան լուրով: Երկու անչափահասների մայրը` Վերա Նարիմանյանը պատմում է, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը:

Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր: «Ամեն օր ես երեխաներիս ձեռքը բռնած առավոտյան ժամը 8:00-ին Աղաբեկալանջից ոտքով գնում էի Մարտակերտ և երեկոյան հետ վերադառնում: Վառելիքի պակասի պատճառով ոչ երթուղայինն էր աշխատում, ոչ տաքսիները: Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»:

Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ Գոհար Գյուրջյանը մանրամասնեց, որ Վերայի ընտանիքի հետ ծանոթացել է ամիսներ առաջ.«Երեխաների մայրը որպես միայնակ մայր դիմել էր մեր կառույց, որպեսզի աջակցենք աշխատանքի տեղավորման հարցում, մեր միջնորդությամբ և շրջվարչակազմի ղեկավարի աջակցությամբ նրան տեղավորել ենք աշխատանքի: Հուլիսի 7-ին փոքր երեխայի` Լեոյի հետ եկել էր կենտրոն` ճշտելու, թե արդյո՞ք սննդի այդ աջակցությունը` ձեթն ու շաքարավազն իրենց էլ է հասնում: «Մենք տեղեկացրեցինք, որ այո, հասնում է, բայց ինքը պարտադիր չէ, որ Մարտակերտից ստանա, քանի որ արդեն տեղափոխվել էր Աղաբեկալանջ համայնք: Համայնքների բնակիչներին այդ աջակցությունը տրամադրում են նաև իրենց համայնքներում և, քանի որ համայնքներում այդ գործընթացը դեռևս չէր սկսվել, ինքը նախընտրեց, որ ստանա Մարտակերտից: Այդ ժամին, որ ինքը եկել էր 11:00-12:00 էր ու հոսանք չկար, համակարգչային ոչ մի ծրագիր չէր աշխատում: Ես Վերայի հետ մոտեցել եմ Միասնական սոցիալական գործակալություն և խնդրել, որ Վերան Մարտակերտից ստանա իր բաժինը, նրան տեղեկացրեցին, որ կարող է սպասել և Աղաբեկալանջից ստանալ, բայց նաև չմերժեցին, որովհետև արդեն եկել հասել էր այդտեղ»:

Վերայի խոսքով` քանի որ Լեոն արդեն հոգնել էր և ուզում էր քնել, օրն էլ բավականին շոգ էր, մտածել է երեխային տուն տանի և ժամը 14:00-ից հետո, երբ կլինի հոսանք գա և ստանա օգնության փաթեթը: «Ես չէի կարող սպասել, քանի որ տանը ձեթը վերջացել էր, կարտոֆիլ էի պատրաստել, երեխաները հաց էին կերել, իսկ երեկոյան առանց ձեթի որևէ բան պատրաստել չէի կարող, գիշերը Լեոն քաղցր թեյ է խմում նոր քնում, իսկ տանը, նաև ոչ մի խանութում չկար շաքարավազ»,- պատմում է Վերան, ու անընդհատ կրկնում` ես իմ երեխաներին չէի կարող սոված թողնել, աշխատում էի ու գումարը հերիքում էր միայն սննդի համար, հաճախ պատքով էի ապրանք գնում, բայց հիմա` շրջափակման հետևանքով խանութները դատարկ են: «Կեսօրին ուժեղ արև էր, Լեոն քնած էր, Գիտային ասել եմ երեխային նայիր գնամ օգնությունը ստանամ, գամ: Ոտքով Աղաբեկալանջից հասել եմ Մարտակերտ ու հետ վերադարձել: Միշտ էլ, երբ օգնություն են տվել գնացել եմ ստացել իմ երեխաների համար, որ սոված չմնան»,-ասում է Վերան, ընդգծելով` իմ երեխաները շրջափակման զոհն են դարձել: Նա վստահ է, եթե չլիներ շրջափակումը և սննդի ու վառելիքի պակասը, նա Մարտակերտ երթուղայինով կգնար ու ժամանակին կվերադառնար, եթե չլինեին էլեկտրոէներգիայի հովհարային անջատումները, նա ստիպված չէր լինի երեխային տուն տաներ և կրկին գնար Մարտակերտ քաղաք, եթե խանութներում լինեին գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները և սնունդը, նա կարող էր ձեթն ու շաքարավազը գնել խանութից: «Այսօր մեծ աղջիկս, որ դեպքի օրը Ստեփանակերտում ազգականի տանն էր, նրբերշիկ էր ուզում, ման եկա, ոչ մի խանութում չկար: Որ խանութ մտնում ես դատարկ է: Ներկա պահին ինչպես պահեմ երեխային, որ ոչինչ չկա: Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու, որ երեկոյան հաց պատրաստեի, տղաս սրտի արատ ունի, այդ շոգ եղանակին ոտքով ինչպես տանեի հետս, եթե չկար ոչ մի մեքենա: Աղաբեկալանջի ճանապարհին են զանգել ասել երեխաները չկան, ամբողջ գիշեր ման են եկել ու առավոտյան ես իմ երեխաների դիակը տեսել եմ»:

Գոհար Գյուրջյանը նշել է, որ Վերայի ընտանիքը գտնվում էր իրենց ուշադրության կենտրոնում, մի քանի անգամ ստացել է օգնություն և շրջանի վարչակազմի, և ԱՀ ՍԶՄ նախարարության միջնորդությամբ: «Տարբեր անհատ բարերարների միջոցով, նաև մենք էլ իրենց ընդգրկել ենք այդ ծրագրերի մեջ և մի քանի անգամ սննդային աջակցություն ստացել են: Աշխատանքի տեղավորվելուց հետո Վերան ինչ-որ չափով կարողանում էր սննդի հարցը հոգալ, ուղղակի, քանի որ խանութներում սննդամթերք չկար, առաջին անհրաժեշտության սնունդն ինքնուրույն չէր կարողանում ձեռք բերել ու օգնության կարիք ուներ»:

Ամեն նոր բացվող օր շրջափակված Արցախում հազարավոր մարդիկ շարունակում են դիմակայել դժվարություններին, ժամ առ ժամ սաստկացող այս իրավիճակի թիրախում արդեն մարդկային կյանքերն են, իսկ աշխարհը լուռ է»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:53 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍԲաքուն ԿԽՄԿ-ին կրկին առաջարկել է բեռնափոխադրումն իրականացնել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով
10:53 14/07/2023  |  ՔաղաքականԻնչի՞ն եք սպասում, բավ է, այլևս հյուծվելու տեղ չունենք. Արցախի պետնախարարը դիմեց Հայաստանին ու Ռուսաստանին
09:52 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում մեկնարկել է անժամկետ համաժողովրդական շարժումը. Ուղիղ միացում
23:20 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում քիչ առաջ բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը. Զոհրաբյան
22:11 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍՍա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող...հաշվարկը ժամերով ու րոպեներով է․․Մետաքսե Հակոբյան
21:57 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍՇուշիի շրջանում կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
21:25 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍԲոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում․ Բաբայան
21:10 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀրատապ. Արցախի պետնախարարը հայտարարել է համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին. իրավիճակը օրհասական է (տեսանյութ)
20:58 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ալիք է հասունանում. կոնկրետ գործողությունների ծրագիրը կքննարկեն ու կորոշեն վաղը
20:50 13/07/2023  |  ՄեկնաբանությունԵրևանը պիտի իր հստակ մեսիջն ունենա առ Հայկական Արցախ, Ստեփանակերտ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]