Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Շրջական միջավայրի նախարարությունը պնդում է, թե Սեւանի ափին՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, կատարվող շինարարությունն օրինական է. Փորձագետը հակադարձում է՝ ստում են 07/01/2023   12:32  |  Բնապահպանական իրավունք

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վստահեցնում է, թե Ազգային պարկի տարածքում՝ 1901-1903 մետր բարձրության վրա, շինթույլտվության համար կա համապատասխան ՇՄԱԳ, ինչը փորձագետներն արժանահավատ չեն համարում։

«Շրջակա միջավայրի նախարարի խոսնակն ասում է, որ ՇՄԱԳ են կազմել և որևիցե վնաս չի՞ տալիս (Սևանի ջրերի մեջ կառուցվող շինությունը – խմբ.): Ու դա այն շենքն է, որը վերագրվում է Արցախի նախագահին կամ որն իրականում կադաստրով Հակոբջանյանի՞ն է պատկանում (Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդուն- խմբ.)։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչ փոխանցեցիք ինձ»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը, ով արդեն տևական ժամանակ է՝ պայքարում է Շողակաթ համայնք «Սևան» ազգային պարկի տարածքում իրականացվող շինարարության կառուցման դեմ։ Էկոլոգիական խնդիրներ լուսաբանող լրագրողը հիշեցրեց դեռևս 2001 թվականին ընդունված Սևանի մասին օրենքը։ Հավելեց, դրանով նախատեսվում էր ջրի մակարդակի տարեկան բարձրացում իրականացնել՝ թույլ չտալու համար Սևանա լճի արագ ծերացում՝ էվտրոֆիկացիա։

«Երեկ նորից կառավարությունն ընդունում է գերջրառի մասին օրենք, որ շրջանցի 2001 թվականին ընդունված օրենքը։ Այսինքն, բացի 150 մլն. խմ-ից, մի հատ էլ 70 մլն. խմ ջրառ է կատարվելու, որը խեղդելու է անգամ լճի բնականոն հունով մակարդակի բարձրացման հնարավորությունը։ Կառավարության որոշումով նորից ջուրն իջեցնելու են»,- հայտարարեց նա։

Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում, հենց լճի անմիջապես մեջ շինարարության իրականացման մասով տրված թույլտվության վերաբերյալ հարցին ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ գերատեսչությունը բնական միջավայրի վրա ազդեցության գնահատում է իրականացրել։ Եզրակացություն է կազմվել, որ «Սևան» ազգային պարկի մոտ 7 հա տարածքում կառուցվող շինությունը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին, որևէ խախտում չկա։

«Այն նախագիծը, որը ներկայացվել է փորձաքննության, եղել է նիշից բարձր և համապատասխանել է բոլոր չափորոշիչներին։ Եթե Դուք ունեք փաստեր, որ այդտեղ կա խախտում, ապա պետք է դիմել կա՛մ Քաղաքաշինության կամ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին, կա՛մ համայնքին։ Դա իրենց գործառույթն է՝ գնալ և տեղում տեսնել՝ նախագծին համապատասխան է շինարարությունը, թե ոչ»,- ասաց նա։

Նախարարությունից՝ ի դեմս մամուլի քարտուղար Անի Հակոբյանի, այդուհանդերձ, նաև հայտնեցին, որ տվյալ շենք- շինության կառուցման որևէ փուլում նախարարությունը տարածքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատող որևէ ուսումնասիրություն, երբևէ չեն իրականացրել։ Այդ աշխատանքն, իրենց խոսքով, նույնպես վերապահված է ոչ թե իրենց, այլ Բնապահպանության և ընդերքի պահպանության տեսչական մարմնին։

Անդրադառնալով չափորոշիչների վերաբերյալ Անի Հակոբյանի հայտարարություններին՝ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության խոսնակն օրենքին չի տիրապետում և սուտ է խոսում։ Իր խոսքով՝ այս ամնն ինքը կարող է ապացուցել փաստաթղթերով։

«Ե՛վ կադաստրի թղթերն ունենք, և՛ նաև տարածքում համատիրության ղեկավարի սուտն ենք հայտնաբերել։ Կադաստրից մեր ստացած փաստաթղթերը շղթայով ցույց են տալիս, թե երբ ինչ է եղել։ 2021 թվականին, Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, թույլ տալով շինարարությունը, շրջանցել է օրենքը, քանի որ դա «Սևան» ազգային պարկի տարածքում է, որտեղ կա գոտիավորում։ Նույնիսկ տեղացիներն էին զարմացած։ Ասում էին՝ գնում- գալիս էինք, չգիտեինք՝ ինչ էին կառուցում երկու տարվա մեջ։ Ահռելի մի դղյակ է, հենց ջրի մեջ»,- ասաց նա։

Նարինե Կիրակոսյանը հայտնեց, որ շենքը կառուցվել է նաև անթույլատրելի մակարդակում։ Ըստ օրենքի՝ կառուցապատում առհասարակ չի թույլատրվում 1905 մետրից ցածր հատվածում, այնինչ իրենց հենց Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի կենտրոնից են հայտնել, որ լճի բարձրությունն այժմ 1901 մետր է։ Փաստինֆո-ի զրուցակիցը նաև տեսակետ հայտնեց, որ անցած տարիներին թափած ջանքերի արդյունքում հնարավոր էր եղել որոշակի չափով բարձրացնել լճի մակարդակը։ Վերջին 2 տարում, սակայն, նորից հետընթաց է գրանցվել՝ հասնելով 2011 թվականի մակարդակին։ Այս բոլոր հարցերն, ըստ Կիրակոսյանի, պետք է մեկնաբանի նաև Սևանի խորհուրդը, որը նախարարության կողմից բացարձակ անտեսվում է։

«Եթե մինչև այդ, վերջին իշխանությունները հայտարարում էին, որ գերջրառն իրականացվում էր ոռոգման կարիքները հոգալու համար, ապա, իր խոսքով, լրագրողների ճնշման արդյունքում, հիմա մեկ այլ պատճառաբանություն են գտել՝ հայտարարելով, թե էլեկտրաէներգիա ստանալու նպատակով է դա իրականացվում։ Հիմա այսպիսի շինությունների կառուցումն անհնարին է դարձնում ջրի մակարդակի բարձրացումը, քանի որ այդ դեպքում կառույցը պարզապես մնալու են ջրի տակ»,- ասաց նա։

Այս առումով, Կիրակոսյանը հիշեց դեռևս տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ապամոնտաժվելու են Սևանի ափին կառուցված բոլոր ցանցերն ու կառույցները։ Այժմ, սակայն, «Սևան» ազգային պարկից ներկայացուցիչներն իրենց հայտնել են, որ այս պահի դրությամբ Սևանի ափին շարունակում է մնալ մի քանի հազար ապամոնտաժման ենթակա շինություն։

«Մեր հարցին, թե դրանք ինչու չեն ապամոնտաժվել՝ (իշխանությունները- խմբ.) պատճառաբանեցին, թե պատերազմից հետո ժամանակ չեն ունեցել, դրա համար միայն ջրի տակ մնացած ծառերն են հեռացվել, ինչը նույնպես չի արվել։ Հատկացումներն, այդուհանդերձ, լինում են։ Սա նույնպես բյուջեի գումարները մսխելու ձև է։ Մի բան էլ կա։ Ուր որ գնում էինք՝ բոլորն ասում էին Սարգսյան Հայկը՝ «Շիշ բռնողը», տարածքին հետևում է, հանկարծ իրենց բան չասեք, ինքը շատ լավ տղա է, բոլորին թողնում է աշխատել։ Սա զազրելի երևույթ է պարզապես։ ՄԵնք պետությո՞ւն ենք, թե՞ ինչ...»,- ասաց նա։

Որպես եզրափակում, մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ «Սևան» ազգային պարկի տարածքում կառուցվող շենքի հարակից տարածքում նաև ավազի հանք է բացվել, ինչն, իր խոսքով, պարզապես անթույլատրելի է։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:24 21/06/2023  |  ԼՐԱՀՈՍՍևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք. վարույթ է հարուցվել
17:47 09/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան
10:17 26/05/2023  |  Բնապահպանական իրավունք19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել
13:01 07/03/2023  |  ԼՐԱՀՈՍՆրբագեղ լուսանը տեսախցիկի առջեւ
23:53 22/11/2022  |  ԼՐԱՀՈՍ«Գործ ունենք հզոր «հանցագործների» հետ. գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները Տիգրան Ավինյանին հրավիրում են նկարվելու` ապօրինի կառուցապատման շինհրապարակում
17:16 12/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել, տնկվել է 451 000 տնկանյութ
12:43 11/11/2022  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է
11:29 06/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀամապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել.ՇՄՆ
12:07 05/10/2022  |  ԼՐԱՀՈՍՏավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին
16:16 28/08/2022  |  ԼՐԱՀՈՍԼուռ են ՔՊ-ական փոխքաղաքապետ կոչվածները, ովքեր պնդում են, որ դա իրենց գործը չէ, ապօրինի շինարարությունը շարունակվում է. Վարդանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]