ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր զինանշանը որևէ ձևով կապված չէ մեր ներկա Հանրապետության հետ. Նիկոլ Փաշինյան 06/15/2023 20:08 | ԼՐԱՀՈՍ
Ուզում եմ ընկալեք այն, ինչ հիմա կասեմ։ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության վիճարկելով Արարատ սարի պատկերում ՀՀ զինանշանի վրա։
Նա մասնավորապես պատգամավորների ուշադրությունը հրավիրեց զինանշանին պատկերված խորհրդանիշներին։ Հայտարարեց, որ զինանշանն արտահայտում է մեր ժողովրդի հոգեբանությունը և որևէ ձևով կապված չէ մեր ներկա Հանրապետության հետ։
«Ի՞նչ է պատկերված այնտեղ, Նոյյան տապանը՝ Արարատ սարի վրա։ Հայաստանի 4 դինաստիաների, 4 հարստությունների զինանշանները։ Այդ զինանշանին նայելիս վերջերս ինձ մոտ հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի։ Ինչի՞ մասին է։ Ընդ որում, նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է։ ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է։ Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում։ Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, մեզնից յուրաքանչյուրի մեջ պատմական ու իրական Հայաստանի երկվության մասին է։ Իրական Հայաստա՞նը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին։ Սա է այն պատմական ու դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պիտի տանք»,- ասաց նա։
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են ներկա Հայաստանի տարածքում։
«Իսկ այդ մայրաքաղաքներում ե՞րբ եք եղել։ Տեսե՞լ եք դրանց վիճակը, գնահատե՞լ եք՝ ինչ վիճակում են։ Բա այդքան ավանդույթներից ենք խոսում, արժեքներից ենք խոսում։ Մեր մայրաքաղաքները, մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների տակ են։ Կներեք, սա էլ ասելու բան չէ, Հայաստանից դուրս գտնվող որոշ մայրաքաղաքներ կարող է պարզվի, որ ավելի լավ վիճակում են, քան ՀՀ տարածքում գտնվողները։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Մենք մտածե՞լ ենք սրա մասին։ Մտածե՞լ ենք՝ էս պատկերն այսօր Հայաստանում ամեն ընտանիքի, ամեն երեխայի, ամեոն ծնողի, ամեն հոր, ամեն մոր հետ ինչպես է առնչվում և ինչ է ասում ապագայի մասին»,- ասաց նա։
Այս համատեքստում, Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որ կադաստրի թուղթն առկա է, ինչո՞ւ եք փնտրում՝ Փաշինյանն ասաց, որ եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, ապա իր խոսքով, կնշանակի, որ մենք կհայտարարենք «ոչնչացրեք մեզ»։ Նա հայտարարեց, որ որևէ մեկն իրենից ավելի հայրենասեր չի կարող լինել։
«Ես կարող է շատ ճոռոմ բան ասեմ, բայց չեմ կարող պատկերացնել մի մարդ, կներեք, ամենայն հարգանքով բոլորիդ հանդեպ, որը կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրի։ Չի կարող այդպիսի բան լինել, բացառված է։ Որովհետև, եթե ես մտածեմ, որ որևէ մեկն ինձնից շատ է սիրում իմ հայրենիքը, դա նշանակում է, որ ես չեմ սիրում իմ հայրենիքը։ Այդպես պետք է մտածեք յուրաքանչյուրը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը