ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդին պետք է դուրս բերենք պայքարի. թույլ չենք տա կապիտուլյացիա ստորագրվի. Սաղաթելյան 06/13/2023 13:48 | Քաղաքական
Առաջիկայում համաժողովրդական ընդվզման ու դիմադրության նոր ճակատ կձևավորվի։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թուղթը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նոր կապիտուլյացիա, որի ստորագրումը հայ ժողովրդին կանգնեցնելու է աղետալի ու ողբերգական հետևանքների առջև։
«Դրա համար մենք պետք է կազմակերպենք ժողովրդի ընդվզումը, ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Մեր առաջիկա քայլերն ու գործողություններն ուղղված են լինելու դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրել ու մարսել, իրենք ստորագրելու են։ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև ակնհայտորեն կա պայմանավորվածություն՝ այդ պրոցեսն ավարտին հասցնելու մասով»,- ասաց նա։
Սաղաթելյանը համաժողովրդական շարժման մեկնարկի ժամկետների մասով որևէ հստակ տեղեկություն առայժմ չհայտնեց։ Ասաց, որ այդ գործընթացի հետ կապված հետագա բոլոր քայլերն ու գաղափարներն առաջիկայում քննարկելու են խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ իրատեսական է համարում այս գործընթացի ընթացքում ժողովրդին միավորելու հնարավորությունները։
«Հայ մարդը չի կարող համակերպվել այս իրավիճակում։ Յուրաքանչյուր հայ պետք է տեր կանգնի իր հայրենիքին, իր մշակույթին, իր ինքնությանը։ Մենք մեծ խնդիր և դժվարություն ունենք սպասվող աղետի բոլոր սպառնալիքները մարդկանց լիարժեքորեն բացատրելու։ Վստահ եմ, որ եթե կարողանանք դա իրականացնել, ապա մարդկանց կմղենք պայքարի, այդ թվում՝ մեր այն անտարբեր քաղաքացիներին, որոնք այս ընթացքում ունեն որոշակի կրավորական կեցվածք»,- ասաց նա։
Ըստ Սաղաթելյանի, անցնող 3 տարիների ընթացքում գրանցած բոլոր անհաջողությունների պատճառն այն է եղել, որ իրենք չեն կարողացել ժողովրդի լայն զանգվածներին բացատրել բոլոր այդ սպառնալիքները, որի արդյունքում նրանք դուրս կգային պայքարի։ Այդուհանդերձ, ըստ ՀՅԴ ԳՄ անդամի՝ վերջին տարվա ընթփացքում որոշակի իրավիճակ է փոխվել։
«Եթե անցած տարի Նիկոլ Փաշինյանը խոսեց նշաձողն իջեցնելու մասին, և մենք այն ժամանակ շատ հստակ ասացինք այդ վտանգները և դուրս եկլանք պայքարի՝ շատերն այն ժամանակ խորությամբ չէին գիտակցում, թե ինչ է կատարվում։ Մեզ մեղադրում էին իշխանության համար պայքարելու մեջ։ Հիմա, կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է։ Մարդը շատ հստակ հայտարարեց, որ գնում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ճանապարհով։ Դա աղետ ու ողբերգություն է բերելու հայ ժողովրդի ու ՀՀ պետականության համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ