Թեմաներ
Շաբաթ 09 / 30 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/30/2023   12:55 Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 32 հազար 200 քաղաքացի 09/30/2023   12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան 09/30/2023   12:40 Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան 09/30/2023   12:28 Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը 09/30/2023   12:15 Արցախից բռնի տեղահանվածների թիվն անցել է 100 հազարը 09/30/2023   12:10 Մեղավորներ մի փնտրեք, սա էլ կանցնենք. Ալեն Սիմոնյան 09/30/2023   11:59 Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ 09/30/2023   11:46 Anonymous-ի հաքերները պատերազմ են հայտարարել Ադրբեջանին (տեսանյութ) 09/30/2023   11:18 Այսօր «հայ» սպաների հրամանով մեծ հավանականությամբ կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող մի շարք քաղաքացիներ․ Հակոբյան 09/30/2023   11:08 Արցախի Հանրապետության մայրաքաղաքը դատարկվում է. վերջին կադրերը՝ Վերածննդի հրապարակից (տեսանյութ) 09/30/2023   10:59 Արցախի Հանրապետությունում քանդվում են ՊԲ-ի պաշտպանական դիրքերը (տեսանյութ) 09/30/2023   10:33 Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները 09/30/2023   10:26 Դատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ 09/30/2023   09:29 Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org 09/30/2023   08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ» 09/30/2023   08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ» 09/30/2023   08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ» 09/30/2023   08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ» 09/30/2023   08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ» 09/30/2023   08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ» 09/30/2023   08:19 Սահմռկեցուցիչ տեսարան՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վերջինն հայերն են. (լուսանկարներ) 09/30/2023   08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ» 09/30/2023   08:01 Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ» 09/30/2023   07:58 Ինչու է դատախազն ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում. «Ժողովուրդ» 09/30/2023   07:55 ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ» 09/30/2023   07:52 Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ» 09/30/2023   07:47 Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ» 09/30/2023   00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ 09/29/2023   23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com 09/29/2023   23:45 էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/29/2023   23:27 Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան 09/29/2023   23:25 Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը վերսկսում են եռակողմ խորհրդարանական համագործակցությունը 09/29/2023   23:12 Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով 09/29/2023   22:54 Հաթերք գյուղի մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն 09/29/2023   22:36 Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան 09/29/2023   22:20 Ռուբեն Վարդանյանի «ձերբակալումը» իրավական փակուղու առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանությանը և դատական համակարգին․ Վահան Հովհաննիսյան 09/29/2023   22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի 09/29/2023   22:15 Արցախում մի քանի հազար մարդ է մնացել․ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ․ Բեգլարյան 09/29/2023   22:01 Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ 09/29/2023   21:46 Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը 09/29/2023   21:23 Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել 09/29/2023   21:18 ԼՂ-ից տեղափոխված 10 երեխա վերակենդանացման բաժանմունքներում է, 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր 09/29/2023   21:00 Արա Բաբլոյանը բաց նամակով դիմել է Ալիեւին ու հիշեցրել իր խոստումը 09/29/2023   20:48 Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ 09/29/2023   20:41 Եթե այս իշխանությունների լուռ համաձայնությամբ մարդիկ են գերեվարվում, ապա կարող են նաև համաձայնություններ լինել՝ հետագայում ինչ – որ անձանց ՀՀ-ից հանձնելու վերաբերյալ. Օհանյան 09/29/2023   20:23 Ալյոշա Աղաջանյանը որոնվում է որպես անհետ կորած 09/29/2023   20:03 Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ որևէ իրավական գործընթաց չի կարող իրականացվել միջազգային իրավական չափանիշների պահպանմամբ. Անահիտ Մանասյան 09/29/2023   20:00 Պետք է այս ամոթի տակից դուրս գանք. Սոս Հակոբյան 09/29/2023   19:48 Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան 09/29/2023   19:40 Հաջորդը Սյունիքի վաճառքն է․ Ավետիք Իշխանյան
09/29/2023   15:01 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում 09/28/2023   21:58 Հրանուշ Խառատյանը նոր հանձնարարություն ունի՝ նա Հայաստանում ադրբեջանական պատմամշակութային հետքեր է որոնում 09/28/2023   14:35 Քյոխը՝ Կարեն Ջալավյանը, Գորիսում է 09/28/2023   20:02 Բարի գալուստ թուրքական՝ 10.000 քկմ տարածքով նոր Հայաստան. Հայկ Նահապետյան 09/29/2023   21:00 Արա Բաբլոյանը բաց նամակով դիմել է Ալիեւին ու հիշեցրել իր խոստումը 09/29/2023   16:17 «Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան. aravot.am 09/28/2023   15:18 Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com 09/29/2023   13:28 Google-ը քարտեզից ընդհանրապես հանել է Արցախի բնակավայրերի հայկական անվանումները 09/28/2023   17:38 45 հոգի էինք ընդհանուր, ամենափոքրը 6 ամսական էր ու երեք գիշեր լուսացրել ենք բաց երկնքի տակ՝ քաղցած ու դողացնելով․ երեխաների լացի ձայնն ականջիցս չի գնում․ բռնի տեղահանված 09/29/2023   15:42 Ալիևը հայտնել է, որ մինչ այս տարվա ավարտ Արցախի տարածքը կբնակեցնի 5500 ադրբեջանցիներով 09/28/2023   17:55 Լևոն Տեր-Պետրոսյան. Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ 09/28/2023   17:33 Ադրբեջանը սկսում է Արցախում մնացած հայերի հաշվառման պրոցեսը 09/28/2023   16:07 Ինքնասպանության փորձից հետո 18-ամյա աղջիկը շեղել է ոստիկաններին ու փախչելով՝ նետվել կամրջից. shamshyan.com 09/28/2023   21:50 Հետս պոստ պահած շուն է, ոնց կարող է թողնեի. Արցախցին գաղթել է Մոսկայի հետ (տեսանյութ) 09/29/2023   10:51 «Սա արդարացում չունի. մեկը որոշել է մարդկանց վռնդել իրենց տներից. ես դաղստանցի եմ, բայց հաստատ կլինեմ զոհի՝ Հայաստանի կողմից» 09/28/2023   17:26 Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին փորձում են մեկուսացնել 09/28/2023   22:03 Կառավարությունը մի վաֆլի, մի ջուր, երկու բանան է տվել. 45 տարի տուն տեղ եմ դրել, դուռս փակել դուրս եմ եկել. արցախցիների ընտանիքը Երևանում փողոցում է մնացել 09/29/2023   21:23 Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել 09/28/2023   13:37 Քրեական գործ են հարուցել ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի դեմ 09/29/2023   17:27 Այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանականակն կեղծ լուրերի թիրախում. Սաղաթելյան

Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   19:28  |  Անցուդարձ

2011 թվականից, հաստատվելով այստեղ՝ Ստրասբուրգում, մասնագիտությանս մեծ սիրահարը լինելով, չէի պատկերացնում, որ կարող եմ որևէ այլ բանով զբաղվել, քան պարն է։ Բայցի այդ, մեծ ցանկություն և նպատակ ունեի՝ հայկական ազգային պարի գաղափարի շուրջ համախմբել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, և որոշեցի հենց այստեղ՝ օտար երկրում, հայկական ազգային պարերի դպրոց հիմնել, որի գաղափարը վաղուց ունեի՝ դեռևս Ֆրանսիա տեղափոխվելիս»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում պատմում է «Rêve et Danse» («Երազանք և պար») միության «Renaissance» պարախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սիլվա Մելիքյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` դպրոցի հիմնադրումից ընդամենը վեցը ամիս անց, արդեն, կազմված ծրագիր ուներ, որով պարախմբի սաները հանդես էին գալիս ֆրանսիացի հանդիսատեսի առաջ, այնուհետև, եղան նաև հրավերներ՝ եվրոպական այլ երկրների կողմից նույնպես՝ մասնակցելու մշակութային միջոցառումներին, միջազգային պարային ամենատարբեր փառատոններին։

Սիլվա Մելիքյանն ասում է՝ արդեն չի էլ հիշում, թե որքան խնդիրների և խոչընդոտների հանդիպեցին իրենք, նպատակի իրականացմանը հասնելու համար՝ օտար մի երկրում հայկական ազգային մշակութային օջախ հիմնելու ճանապարհին, սակայն, այդ ողջ ընթացքում որպես ուղենիշ՝ իր առաջ ունեցել է Հայրենիքում ստացած փայլուն կրթությունն ու մեծագույն ուսուցիչների թողած ավանդը. «Հայաստանում 28 և ավել տարիների աշխատանքային փորձ ունեի։ 1986-ից մինչև 2007 թվականները պարել եմ Հայաստանի պարի պետական վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարի պետական անսամբլում», ղեկավարությամբ՝ Վանուշ Խանամիրյանի, Սուրեն Չանչուրյանի, ապա նաև՝ Ասատուր Կարապետյանի և Գագիկ Կարապետյանի ղեկավարությամբ։ Հանդես եմ եկել նաև, որպես մենապարուհի, ում բախտ էր վիճակվել իրականացնել մասնագիտական ամենանվիրական երազանքները՝ պարել սիրելի ղեկավարի՝ Վանուշ Խանամիրյանի կողմից բեմադրված պարային գեղեցիկ ներկայացումներում։ Պրոֆեսիոնալ կրթությունս ստացել եմ Պարարվեստի պետական ուսումնարանում։ Այն բախատավորներից եմ եղել, ում մեծ վաստակ ունեցող ուսուցիչներ են բաժին հասել, որոնց շնորհիվ փորձ և վարպետություն եմ ձեռք բերել և հիմա, ինքս եմ ուսուցիչ դարձել, սակայն, արդեն, Հայրենիքից դուրս՝ հեռավոր Ստրասբուրգում ապրող և հայկական արմատներից հեռանալ չցանկացող երեխաների, պատանիների և մեծահասակների համար»։

Պարուհին հիշում է` «Բարեկամություն» պետական խորեոգրաֆիկ անսամբլի հիմանադիրներից մեկն էր՝ Նորայր Մեհրաբյանի ղեկավարությամբ, ով ոչ միայն ղեկավարում էր պարային հեղինակավոր անսամբլը, այլ նաև՝ խմբի մասնակիցների մեջ ամուր հիմքեր դնում՝ ուսանելու հայկական պարի պատմությունն ու այդ պատմությունը կերտողների անցած ուղին, ում օրինակին այսօր հետևում է նաև ինքը. «Արդեն իմ հիմնած պարային դպրոցում ոչ միայն պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան ազգային պարեր եմ ուսուցանում, այլ նաև՝ այդ պարերի ստեղծման և դրանք ստեղծած անվանի և պատվարժան անհատների պատմությունն եմ ուսուցանում իմ սաներին, փոխանցում նրանց հայկական ազգային մշակույթի գաղտնիքներն ու պատմութունը։ Ես ուրախ եմ, որ այստեղ՝ օտար ափերում հիմնած արվեստի այս դպրոցը դարձել է հայկական մշակույթի պահպանման և փոխանցման յուրահատուկ մի վայր, որտեղ հաճախում են հայկականն ու ազգային մոռանալ չցանկացող հայ ընտանիքիների զավակները։ Տարիների ընթացքում ներդրած ջանքերի արդյունքում հասանք համեստ ձեռքբերումների, նրան, որ օտարներն այսօր հիանում են հայկական ազգային պարով և մաքրամաքուր երաժշտությամբ, առհասարակ, մեր մշակույթով ու սա ավելի ու ավելի մեծ եռանդ է հաղարդում մեզ՝ էլ ավելի հղկելու մեր ծրագրերն ու պարը՝ գրագետ, կիրթ աշխատանք, ճիշտ բեմադրություններ, պրոֆեսիոնալ հայկական պար ունենալու և ներկայացնելու համար»։

Սիլվա Մելիքյանը պատմում է պարային դպրոցի հիմնադրման առաջին տարիներին բերմադրել է իր ուսուցիչներ՝ Վանուշ Խանամիրյանի, Գագիկ Կարապետյանի և Ասատուր Կարապետյանի բեմադրությունները։ Հիմա, արդեն, ինքն է բեմադրում խմբի պարերը. «Ստրասբուրգում հիմնած այս դպրոցի հաջողությունների համար պարտական եմ իմ ուսուցիչներին։ Միայն նրանց տված գիտելիքների, փոխանցած հայրենասիրության և պարի նկատմամբ սերմանած սիրո արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել օտար երկրում հայկական մշակութային օջախ հիմնելու, երբեմն, անհանղթահարելի թվացող բոլոր դժվարությունները։ Սկզբնական շրջանում, իհարկե, որոշակի օգնություն ստացանք նաև տեղի հայկական մշակութային կենտրոններից, օրինակ՝ Փարիզի «Նավասարդ» պարախմբի աջակցությամբ՝ ձեռք բերեցինք մեր առաջին պարային կոստյումները։ Միայն հետո, ամուսնուս մասնագիտական գործունեության շնորհիվ, մենք լրացրինք այդ բացը, ինչ համար շնորհակալ եմ նրան։ Նա նպաստեց մեր աշխատանքի կայացմանը ոչ միայն իր ներկայությամբ և սիրով, այլ նաև՝ մասնագիտական ներդրմամբ։ Նրա օգնությամբ, մենք կարողացանք լուծել պարային մեր խմբերի գրագետ հագուստների, այսինքն, տարազների, ինչպես նաև՝ համապատասխան զարդերի և զարդանախշերի խնդիրը, ստեղծեցինք մեր թագերը։ Սրանք ցանկացած պրոֆեսիոնալ պարային խմբերի պարտադիր ատրիբուտներից են համարվում։ Մեծ է եղել նաև մեր սաների ծնողների օգնությունն ու աջակցությունը՝ պարային խումբը կայացնելու և այսպիսի երկրում այն ներկայանալի ու պրոֆեսիանալ մակարդակի հասցնելու գործում։ Հրեա ընկերների՝ բժշկուհի տիկին Սյուզան Էսսայագի ընտանիքի օգնությամբ ունեցանք նաև մեր դահլիճը, որտեղ զրոյից՝ ընդամենը հինգը աշակերտներով, հիմնադրեցինք մեր մշակութային օջախը։ Արդեն կայացած պարախումբը երեք տարիքային խումբ ունի՝ փոքրիկների (ընդունելությունը սկսած՝ 6 տարեկանից), միջին տարիքային խումբ և մեծահասակների։ Ընդունելությունը պարային խմբում կատարվում է ամեն տարի՝ հուլիս – օգոստոս ամիսներին»։

Սիլվա Մելիքյանի խոսքերով՝ «Rêve et Danse» միության «Renaissance» պարախումբն, արդեն, հայտնի է ոչ միայն տեղի հայ համայնքի ներսում, այլ նաև՝ օտարերյա հանդիսատեսի համար.«Ցեղասպանության 100 ամյակին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի (2011- 2016 թթ.) միջնորդությամբ, պարախումբը ելույթ ունեցավ Ստրասբուրգի Մայր տաճարում՝ հայ համայնքի կողմից կազմակերպված մոմավառություն հիշատակի երեկոյին։ Այնուհետև, Եվրոպայի խորհրդում մեր հաջորդ ներկայացուցչի՝ Պարույր Հովհաննիսյանի կողմից, ևս, հրավեր ստացանք՝ մասնակցելու տեղում կազմակերպված հայկական մշակույթի օրերին, որտեղ մեր մասնակցությամբ ներկայացված հայկական պարային արվեստը շնորհակալական խոսքերի և մեծարանքի արժանացավ։ Միջոցառմանը ներկա էր նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ով տպավորված հայկական պարով և երաժշտությամբ, ասաց՝ հուզված է, որովհետև լինելով Հայաստանից հեռու, իրեն Հայաստանում է զգացել, հատկապես, պարային ներկայացման ավարտին՝ Արարատի ազդեցիկ պատկերի շնորհիվ»։

Պարուհին ասում է՝ խումբը լիարժեք ինտեգրվել է նաև տեղի մշակութային կառույցների աշխատանքին, մասնակցում է Ալզասի ռեգիոնալ մշակութային ծրագրերին, միջազգային փառատոններին. «Արդեն չորս տարի է, ինչ մեր պարային խումբը մասնակցում է, նաև գերմանական Կարլսրուե քաղաքում անցկացվող ֆոլկլորային պարերի փառատոնին, որտեղ ավելի քան 220 ազգային պարեր ներկայացնող խմբեր են մասնակցում։ Ահա, այս փառատոնին, ի դեմս մեր պարախմբի, ավելացավ նաև Հայաստանը ներկայացնող խումբը, որ ամեն տարի փառատոն է գալիս նոր ծրագրով ու պարային գրագետ, գեղեցիկ ներկայացումներով, ինչի համար ես, իսկապես, շատ հպարտ և ուրախ եմ»։

Այս տարի մայիսի 26-ին, «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա» հ/կ-ի հրավերով, նախագահ Միքայել Մինասյանի գլխավորությամբ, մեր պարախումբը հրավիրվեց Բեռլին՝ մասնակցելու տեղում անցկացվող մշակութային օրեր միջոցառմանը։ Առաջին օրը հանդես եկանք հագեցած երկու ծրագրով, իսկ, արդեն, մեկ օր անց, մասնակցեցինք կազմակերպված ֆլեշմոբին, որն իրենից ներկայացնում էր Բեռլինի տեսարժան վայրերում ավանդական պարերի, մեր դեպքում՝ «Քոչարի» և «Վերվերի» կատարումները։ Արդեն մայիսի 28-ին, Ռեյխստագի դիմաց կազմակերպված մեծ միջոցառմանը, որին մասնակցում էին մի շարք երկրների պարային խմբեր, հանդես եկանք նաև մենք, պարեցինք մեր ազգային «Քոչարին», մեզ միացավ նաև հրապարկում հավաքված հանդիսատեսը, մեծ շուրջպար բռնեցինք, Բեռլինի հրապարակում ծածանեցինք Հայաստանի դրոշը։ Ինչ խոսք, հուզիչ, տպավորիչ և հպարտություն ներշնչող երեկո էր մեզ համար։ Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի համայնքապետ Մարտին Շեֆերը, նույն շրջանի մշակույթի հանձնակատար տիկին Կատրին Գոկշը։ Օտարները հիացած էին մեր մշակույթի գեղեցկությամբ և վեհությամբ։ Միջոցառումը դեռ չավարտած, արդեն, խոսում էին հաջորդիվ նախատեսվելիք նմանօրինակ համագործակցության մասին»։

Ամփոփելով զրույցը, Սիլվա Մելիքյանը նկատում է՝ թեև եվրոպական երկրներում իրենց կողմից հիմնադրված ազգային պարերի խումբը մեծ ընդունելության, հնչեղ ծափերի և անկեղծ հիացմունքի է արժանանում, սակայն, Մայր Հայրենիքից որևէ հետաքրքրություն կամ արձագանք իրենք մշակույթի զարգացմամբ մտագոհ այրերից չեն ստացել. «Հույս ունեմ մի օր այս բացը կլրացվի և Հայաստանում հայկական մշակույթի տարածմամբ և հանրահռչակմամբ մտահոգ այրերը կհետաքրքրվեն մեր կատարած աշխատանքով, այն դժվարություններով, որով անցնում ենք մենք, այստեղ՝ օտար երկրում` վառ պահելու համար հայկական մշակույթի մաքուր ոգին և ազգային տեսակը։ Առայժմ մենք ոգեշնչվում ենք մեր Հայրենիքում ապրող մեր ավագ ընկերների՝ Գագիկ Կարապետյանի, Սրբուհի Բաբայանի, Նորայր Մեհրաբյանի՝ մեզ տված արժեքավոր խորհուրդներով, նրանց անկեղծ հիացմունքով և ոգևորիչ խոսքերով, որոնց հետ կապն, այս ողջ տարիների ընթացքում, չի ընդհատվել»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:29 12/05/2023  |  ՔաղաքականՍտրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է
13:28 24/11/2022  |  ՄեկնաբանությունՍտրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Հայկական եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա
11:58 09/11/2022  |  ԼՐԱՀՈՍՍտրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև
00:12 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական պատգանավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները
19:13 26/09/2022  |  ՎերլուծություններՀայաստանի այցեքարտն առաջին հերթին մեր մշակույթն է, գերխնդիրը՝ ուժեղ պետություն ունենալը․․․
20:55 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների միջազգային դաշինքն ընդդեմ Ադրբեջանի կդիմի Ստրասբուրգի դատարան
08:49 25/09/2021  |  ՄամուլԸնդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ «Հրապարակ»
18:14 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
17:16 06/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿյանքի 87-րդ տարում մահացել է ռուս հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին
10:50 18/12/2018  |  Միջազգային լրահոսՄեղադրանք Է առաջադրվել Ստրասբուրգի հրաձգության առնչությամբ ձերբակալվածներից մեկին. BFM

Արխիվ

[]