Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց 05/20/2024   16:40 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 05/20/2024   16:30 Հ1–ի նկարահանող խմբին փորձել են ոստիկանական մեքենայով տանել Կիրանց, բարձրացված աղմուկից հետո չեն կարողացել 05/20/2024   16:24 Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին. ոստիկանները փակել են ճանապարհը, բայց քաղաքացիներին մեղադրում դրա մեջ
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր

Արցախի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է. չեն կարող շրջանցել ինքնորոշման իրավունքը․ Արտակ Բեգլարյան 05/22/2023   22:06  |  ԼՐԱՀՈՍ

Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները

Որոշ նկատառումներ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միտումների և Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին հայտարարության՝ Արցախին առնչվող հատվածների վերաբերյալ:

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ Նախագահի, Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի ու արտաքին գործերի նախարարության մակարդակներով: Անընդունելի է, քանի որ՝
1.1. Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրություն, իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային դաշնագրեր, Հելսինկյան եզրափակիչ ակտ և այլն) 1991թ.-ին իրացրել է իր ինքնորոշման անօտարելի իրավունքը (որն, ի դեպ, jus cogens (պարտադիր) նորմ է համարվում միջազգային իրավունքում), իսկ հետագա տարիներին՝ պաշտպանել այն և ապացուցել ինքնիշխանության սեփական կամքն ու կարողությունը:

1.2. Թեև Արցախի Հանրապետությունը լրիվությամբ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, սակայն նրա անկախության փաստն ընդունվել է որպես իրողություն, իսկ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվել է որպես վիճելի ու հակամարտային տարածքի կարգավիճակ:

1.3. Արցախի կարգավիճակի ու ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է, մնացած մեծ ու փոքր դերակատարները ունեն իրավունք միայն իրենց դիրքորոշումները հնչեցնելու, բայց ոչ՝ Արցախի ժողովրդի փոխարեն որոշելու կամ Արցախը առևտրի օբյեկտ դարձնելու:

1.4. Ուստի, այս անցած ճանապարհը և Արցախի բնիկ ու տիտղոսակիր ժողովրդի իրավունքներն ու գոյաբանական լրջագույն վտանգները անտեսելը պարզապես միջազգային հանցագործություն է:

Ադրբեջանական հերթական ծուղակներից ու կեղծ փաստարկներից մեկը խորհրդային սահմանների ինքնաշխատ շարունակականության թեզն է, որի հիման վրա են ծավալվել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերջին շրջանի գործընթացները: Ինչո՞ւ է այդ փաստարկն անհիմն ու կեղծ, որովհետև՝

2.1. ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris (նախկին ներքին սահմանների շարունակականության)  միջազգային իրավական սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև այդ սկզբունքը ինքնաշխատ կերպով գործող սկզբունք չէ և մեծ վերապահումներով կիրառվել է միայն Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ փոխհամաձայնության առկայությամբ: Այդ սկզբունքի բացառման լավ օրինակներից մեկը Կոսովոն է, քանի որ Հարավսլավիայի փլուզման դեպքում էլ նախկին անդամ երկրների սահմանների հստակեցման հարցում առաջնային սկզբունքը «անջատում հանուն փրկության» սկզբունքն էր՝ անքակտելիորեն հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

2.2. Նույնիսկ Ադրբեջանն է բարձրագույն մակարդակով մերժել խորհրդային սահմանների շարունակականությունը, երբ այդ երկրի Գերագույն խորհրդի կողմից 1991թ. ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Այս փաստը կարևոր է ընդգծել ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է uti possidetis juris սկզբունքի կիրառումը, այլև՝ նախախորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն՝ Ազգերի Լիգայի կողմից համարվել է որպես վիճելի տարածք, ընդ որում՝ նախկին ԼՂԻՄ-ի հետ համեմատած շատ ավելի ընդարձակ տարածքներով և Հայաստանի հետ ընդհանուր սահմանով:

2.3. Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ: Ուստի, ծայրահեղ դեպքում Հայաստանի Հանրապետության համար սա նույնպես հնարավորություն է ինչ-որ ձևով համատեղելու խորհրդային սահմանների շարունակականությունը Արցախի արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ: Սակայն դրա համար անհրաժեշտ պայմանն այն է, որ Հայաստանը որևէ կերպ չփորձի էլ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և չփակի Արցախի ինքնորոշման պայքարին սատարելու հնարավորությունն ու պարտավորությունը:

Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները՝ պայմանավորված ոչ միայն հանրահայտ միջազգային իրավական հիմքերով, այլև՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես՝

3.1. Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը հստակորեն ճանաչում է Արցախը որպես ՀՀ մաս՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Թեև հետագայում ընտրվեց Արցախի անկախության ճանապարհը՝ շեղվելով ՀՀ Անկախության հռչակագրի տվյալ դրույթից, սակայն նույնիսկ այդ շեղման պայմաններում միանշանակորեն բացառվում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իրավական հնարավորությունը: Ուստի, լինելով ՀՀ Սահմանադրության հիմնաքարը՝ Անկախության հռչակագիրը ամուր իրավական հիմք է հակասահմանադրական և ի սկզբանե առոչինչ ճանաչելու ՀՀ կողմից ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր, որը կարող է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս:

3.2. Վկայակոչվող 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագիրը, նախ, հղում է անում նաև ինքնորոշման իրավունքի վրա, և, երկրորդ, պարզապես հռչակագիր է, որը բխել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթղթից՝ 1991թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագրից: Ահա այս համաձայնագիրն է վավերացրել ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ. փետրվարի 18-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հստակ վերապահումներով, որոնցով՝

5-րդ հոդվածը լրացվել է «ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը» բառակապակցությամբ՝ վավերացնելով հետևյալ տարբերակով. «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։
10-րդ կետում նշված է. «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:
3.3. 1992թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդն ընդունել է որոշում, որի 2-րդ կետով ամրագրվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

3.4. Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր հիմնադիր փաստաթղթով՝ Անկախության հռչակագրով հստակորեն ու անշրջելիորեն բացառել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հնարավորություն, իսկ Գերագույն խորհրդի՝ օրենքի ուժ ունեցող որոշումներով ամրագրել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը և ստեղծել իրավական հիմք ԱՊՀ-ին Արցախի անդամակցության հնարավորության համար, ինչպես նաև ուղիղ կերպով անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի նշմամբ ցանկացած փաստաթուղթ: Ուրեմն, Հայաստանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ երբեք Արցախի ներառմամբ կամ 86,600 կմ2 տարածքով: Այդ առումով խիստ անընդունելի ու մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ոչ իրավական հիմնավորումներին, ապա հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը Հայոց պետականության ու Հայ ազգի անվտանգության, միջազգային հարաբերությունների, ինքնության և այլ ոլորտներում՝ շատերի համար նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչու է անթույլատրելի ու անընդունելի Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն: Այս ուղղության մանրամասներին կանդրադառնամ այլ հրապարակումներով:
Հ.Գ. Իսկ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին Միշելի երկչոտ ու անհիմն հորդորներին ու արտահայտություններին անդրադառնալու դեպքում, նրա կողմից ադրբեջանական թեզերի կիրառման պատճառով, ստիպված եմ նրան կոչել «նախկին Հարավային Նիդերլանդների բնակչության նախկին ընտրված ներկայացուցիչ»: Իսկ ահա Հայաստանի Հանրապետության համար Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը չեն կարող շրջանցել ինքնորոշման իրավունքը, որն այս պարագայում առանցքն է մնացած իրավունքների և նույնիսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության ճարտարապետության»,- գրել է նա: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:36 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն ուզում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը․ Վահե Հովհաննիսյան
18:24 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ վստահություն, որ մի քանի ամիս հետո էլ չեք ասի, որ այսօրվա ձեր հայտարարությունն այլևս ժամանակավրեպ է. լրագրողի հարցը վարչապետին
18:10 22/05/2023  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսից հետո իրավապահ մարմինները ևս մեկ ցուցում ստացան. իրավապաշտպան
17:31 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԻնձ ասում են՝ ձեզ ի՞նչ կա, դուք մեր ցավը ո՞նց կարաք հասկանաք, ես իրենց ասում եմ՝ սխալվում եք, յուրաքանչյուրդ մեկին է կորցրել, ես 4000-ին. Փաշինյան
17:27 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե միջազգային հանրությունը տեսնի, որ կողմերը ոչ թե ուզում են իրար խաբեն ու խաղաղության սոուսի տակ նոր պայթյուն հարուցեն, կգտնվի մի երկիր, որ կմիանա որպես երաշխավոր. Փաշինյան
16:28 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀամոզված ե՞ք, որ Եռաբլուրում ոստիկաններն ապօրինություն են թույլ տվել. Փաշինյան
16:23 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱնկլավների հարցով քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ասել են՝ ոչինչ, անկլավներով ստորագրի, ասել եմ՝ չեմ ստորագրի. Փաշինյան
16:19 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԿրեմլն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությանը
16:06 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԲալանսավորված քաղաքականության հնարավորությունները ամեն օրվա հետ ավելի ու ավելի քիչ են դառնում, բայց դա չի նշանակում՝ պետք է կտրուկ քայլեր անենք. Փաշինյան
15:41 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում մոլորված ադրբեջանցիներ չկան. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]