Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:57 Ինչ եղավ Արթուր Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ է պահանջում 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

«Հայփոստ»-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ 05/17/2023   18:35  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։ «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է ՊՎԾ-ն։

Ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2017-2019թթ.-ին ընկերությունն աշխատել է շահույթով, սակայն 2020-2021 թվականների գործունեության ամփոփ հաշվետվությունով արձանագրվել են ֆինանսական վնասներ:

Պարզվել է, որ «Հայփոստը» փոստային ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով իռլանդական «Էսչեր Գրուպ» (Escher group) կազմակերպությունից շուրջ 1,7 մլն դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել «Riposte» ծրագրային համակարգ, սակայն համակարգը երբևէ չի գործածվել, չի ծառայել առաջնային նպատակներին: Փաստացի չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել է որպես «Հայփոստի» ակտիվների ավելացում, ինչով պայմանավորված՝ շուրջ 446 մլն դրամ գումար՝ որպես ֆինանսական փոխհատուցում, վճարվել է ընկերության հավատարմագրային կառավարիչին։ Համաձայն գնման պայմանագրի՝ ծրագիրը ոչ միայն չի շահագործվել, ինչպես նախատեսվել էր (նախատեսված էր օգտագործել 2016-2026թթ.-ին), այլև 2016-2021թթ.-ի համար շուրջ 410 մլն դրամ գումար ծախսագրվել է ծրագրի մաշվածության համար: Մասնավորապես՝ 2016թ.-ի համար ծախսագրվել է շուրջ 24,8 մլն դրամ, իսկ 2017-ի համար՝ շուրջ 75,8 մլն դրամ, 2018-2021թթ.-ին յուրաքանչյուր տարվա համար շուրջ 77,4 մլն դրամ:

Վերոգրյալը հետագայում բացասական ազդեցություն է ունեցել ընկերության՝ ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման տեսանկյունից .արդյունքում ընկերությունը կրել է շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս։
Հատկանշական է, որ ծառայության ուսումնասիրության ժամանակահատվածում, խախտումների հայտնաբերումից հետո, դադարեցվել է չօգտագործվող ծրագրի մաշվածության հաշվարկը:

«Հայփոստը» պատշաճ չի կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները՝ չի հաշվարկել և պետբյուջե չի վճարել շուրջ 724 մլն դրամի չափով շահութաբաժնի գումար և դրա նկատմամբ հաշվարկված տույժեր:

Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 1-ից 2021թ. դեկտեմբերի 22-ի ընթացքում ընկերությունը հաշվարկել է շուրջ 2,5 մլրդ շահութաբաժնի գումար, սակայն չի վճարել պետբյուջե, որի պատճառով էլ առաջացել է շուրջ 568 մլն դրամի տույժ: 2019 թվականին և 2021 թվականին ընկերության կողմից չի հաշվարկվել շուրջ 146 մլն դրամ շահութաբաժնի գումար, որի պատճառով ևս առաջացել է շուրջ 11 մլն դրամի տույժ (01.02.2022թ. դրությամբ):

ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունն ԱՄՆ-ում հաշվառված իր դուստր կազմակերպությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին, 2015-2022թթ.-ի ընթացքում մատակարարել է նամականիշներ, մինչդեռ միջոցներ չի ձեռնարկել տրամադրված ապրանքի դիմաց նախատեսված գումարները ստանալու համար, որի արդյունքում առաջացել է ընդհանուր շուրջ 758 մլն դրամի դեբիտորական պարտք։

Ընկերության կողմից 2019-2021թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 55 մլն դրամ գումարի չափով շահութահարկ։

Ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում՝ «Հայփոստի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 39 մլն դրամի պարգևավճար, ինչպես նաև շուրջ 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցման գումար։ Մինչդեռ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ տնօրենը պարտավոր էր թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում, ինչը սակայն չի պահպանվել:

Պետական վերահսկողական ծառայության կողմից խախտումներ են արձանագրվել նաև վարձակալության պայմանագրերում: Ընկերությունը մի դեպքում իր սահմանած նվազագույն գնային սանդղակից ցածր արժեքով պայմանագիր է կնքել և զրկվել նվազագույնը շուրջ 82 մլն դրամից, մյուս դեպքում՝ իր սահմանած առավելագույն գնային սանդղակից ավել գումարով կնքել է վարձակալության պայմանագիր, որի արդյունքում կրել է շուրջ 125 մլն դրամի վնաս:

Իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 25 մլն դրամի տարաբնույթ խախտումներ. հաշվարկված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, ավել հաշվառված և վճարված գումարներ, հանձնման-ընդունման ակտերի համաձայն ապամոնտաժված, սակայն չմուտքագրված ապրանքանյութական արժեքների գումարներ, անորակ և անարդյունավետ աշխատանքներ և այլն:

Ընկերության ներդրած «Phoenix» ծրագրի օգտագործման ընթացքում ծրագրային սխալի հետևանքով՝ աշխատակիցներից որպես պակասորդ պահվել է շուրջ 24 մլն դրամ գումար, մեկ այլ դեպքում՝ առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի ծախսագրվել են շուրջ

17 մլն դրամի առհաշիվ ծախսեր:
Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ առանց հիմնավոր պատճառների բացակայել են ՀՀ-ից, սակայն շարունակաբար ստացել ամբողջական աշխատավարձ, և հաշվարկվել է շուրջ 15 մլն դրամի խախտում:

Արձանագրվել են նաև շուրջ 448 մլն դրամի չափով խախտումներ ընկերության կողմից դուստր կազմակերպությանը տրամադրված փոխառության գումարների, աշխատակիցներին ազատելու մասին ուշ ծանուցման հետևանքով վճարված տույժերի և այլ ծախսերի հետ կապված:

Այս ամենից զատ, ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր չի պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գնումներն իրականացվել են համապատասխան որակավորում չունեցող մասնագետների միջոցով՝ առանց իրավական հիմքերի, առանց գնումների պլանների և այլ փաստաթղթերի հրապարակման։
Իրականացված վերահսկողության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 23/03/2023  |  ԼՐԱՀՈՍՄի շարք բժշկական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. 6 ԲԿ-ներում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542մլն ՀՀ դրամ. ՊՎԾ
18:02 15/03/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՊՎԾ-ն խոշոր չափերի հարկերի չհայտարարագրման դեպքեր ու այլ խախտումներ է հայտնաբերել «Ջրառ» ընկերությունում
17:28 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ի կողմից 2022 թվականին նախաձեռնվել է 77 քրեական վարույթ
09:14 28/12/2022  |  ՄամուլԾորակ, հատակի լաթ, մաքրող միջոցներ․ ՊՎԾ-ի գնումները․ «Ժողովուրդ»
09:56 16/12/2022  |  ՄամուլՊՎԾ-ն մտել է բժշկական հաստատություններ ու Հայփոստ. «Ժողովուրդ»
09:42 13/12/2022  |  ՄամուլՊՎԾ-ն ստուգում է բոլոր կառույցներն ու մեքենաները. «Ժողովուրդ»
09:04 09/12/2022  |  ՄամուլՆոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա. «Ժողովուրդ»
17:53 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍ2018-ից հետո «Գավառի պետհամալսարան»-ի 15 աշխատակից, բացակայելով ՀՀ տարածքից և չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ.ՊՎԾ
18:55 28/10/2022  |  Քրեական խրոնիկոնՊՎԾ-ի կողմից նախաձեռնվել են 35 քրեական վարույթներ
10:51 25/08/2022  |  ՄամուլԿոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին նաեւ այսօր. ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]