Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները գաղտնի են պահում․ինչ սպասել Մոսկվայից ու Բրյուսելից․«Հրապարակ» 05/09/2023   08:34  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.  Երեկ առավոտյան միջազգային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկա հանգստյան օրերին Բրյուսելում կվերսկսեն խաղաղ բանակցությունները` արևմտյան դաշնակիցները կուժեղացնեն միջնորդական ջանքերը հակամարտող հարևանների միջև տեղի ունեցած վերջին միջադեպերից հետո։

Մասնավորապես, բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով հանդիպման նախապատրաստումից տեղյակ երեք պաշտոնյաների, գրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Սա կլինի երկու առաջնորդների առաջին դեմառդեմ հանդիպումը փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից և անցած շաբաթ Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների քննարկումներից հետո:

Բրյուսելյան հանդիպման անոնսն անակնկալ էր այն առումով, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո պաշտոնական շրջանակներից եղան հայտարարություններ, որ շաբաթվա վերջին Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։ Ընդ որում՝ մոսկովյան սպասվող հանդիպման մասին հայտարարեցին թե Փաշինյանը, թե Ալիեւը։ 
Հիշեցնենք, որ մայիսի 1-4-ը Վաշինգտոնում ընթացավ Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով քառօրյա բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի  ճանապարհային քարտեզը: Թեև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, որ կողմերն արձանագրել են նշանակալի առաջընթաց, այդուհանդերձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում բարձրաձայնեց, որ չկա համաձայնություն մի շարք հարցերի շուրջ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի, անգամ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մեխանիզմի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքների շուրջ: 

Այս ֆոնին հեղինակավոր բրիտանական պարբերականով տարածվում է բրյուսելյան հանդիպման մասին տեղեկությունը։ Դժվար է պատկերացնել, թե այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվա այցի մասին հայտարարություններից հետո, հատկապես, որ անցած տարվա դեկտեմբերից հետո պաշտոնական Երեւանն ու Ադրբեջանը տարաձայնություններ ունեն բրյուսելյան ֆորմատի հարցում։
Նախորդ տարի դեկտեմբերի 7-ին չկայացավ նշանակված հանդիպումը, որովհետև Բաքուն պնդում էր հանդիպման եռակողմ, իսկ Երևանը՝ քառակողմ ձևաչափի հարցում, մասնավորապես, Փաշինյանն ու իշխանականները հայտարարեցին, որ անցած հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեկտեմբերին Բրյուսելում քառակողմ ֆորմատը պետք է պահպանվի, մինչդեռ Ադրբեջանը դեմ էր Ֆրանսիայի մասնակցությանը։

Ինչեւէ, բրյուսելյան սպասվող հանդիպման անոնսից բառացիորեն ժամեր անց ՀՀ կառավարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Մոսկվա, սակայն այլ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին խոսք չկա։

«Ակնհայտ է, որ կողմերը թաքցնում են վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե չլինեին պայմանավորվածություները, հաստատ Բրյուսելում հանդիպում չէր նախատեսվի, որտեղ ըստ ամենայնի ձեռք բերված պայմանավորվածությունները փորձելու են կյանքի կոչել», կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ վաշինգտոնյան բանակցային մարաթոնի առաջին օրերին խոսվում էր «առաջընթացի» մասին, իսկ վերջում հաղորդեցին, որ կողմերը համաձայնության չեն եկել մի շարք հարցերի շուրջ։ Եթե հաստատվի բրյուսելյան հանդիպումն, անկասկած է դառնալու պայմանավորվածությունների փաստը, որոնք դեռեւս գաղտնի են պահում հանրությունից, իսկ դա իր հերթին կնշանակի, որ նոր զարգացումներ են սպասվում․«Երկրորդ «ապացույցը» կարող է լինել Ադրբեջանի գործողություններն առաջնագծում․ վերջին ժամանակներում որքան էլ կողմերը թաքցնում են պայմանավորվածությունները, միեւնույն է, ինչ-որ ժամանակ հետո դրանք տեսանելի են դառնում ադրբեջանական կողմի գործողություններից: Ադրբեջանը կյանքի է կոչում պայմանավորվածությունը, մի քանի օր դժգոհություն է բարձրանում ու վերջ, թեման փակվում-գնում է: Դիցուք Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի առաջխաղացումը, կամ Լաչինի սկզբնամասում, այսպես կոչված, անցակետի տեղադրումը, կասկած չկա, որ սրանք արվել են ՀՀ իշխանությունների իմացությամբ, պայմանավորվածությամբ։ Տեսանք, որ ընդամենը մի քանի օր դժգոհություն բարձրացավ, թեման փակվեց: Ղեկավարները միմյանց նկատմամբ խնդիր չունեն, խնդիրը հանրությունն է, որը շուտ համակերպվում է։ Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացքող ողջ գործընթացը եւ սա կարելի է ասել դառնում է մարտավարություն, երբ հանրությունը պայմանավորվածությունների մասին տեղեկանալու է պոստ ֆակտում»։

Ինչ վերաբերում է մոսկովյան այցին, ապա քաղաքագետի խոսքով պետք է հասկանալ, թե ինչ օրակարգով է Փաշինյանը Մոսկվա մեկնում․«Եթե միայն մասնակցելու է  Մեծ Հայրենականի միջոցառումներին, ապա դա մի հարց է, եթե, այնուամենայնիվ, բանակցային գործընթաց է սպասվում՝ այլ։ Չնայած բոլոր այն խոսակցություններին, թե ՌԴ-ի առաջարկած տարբերակը նույնն է, ինչ Արեւմուտքինը, ես կարծում եմ, որ միանշանակ տարբերություն կա․ ռուսական կողմը հստակ է հայտարարում նոյմբերի 9-ի փաստաթղթի դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտության մասին, Արեւմուտքում նույն սկզբունքները չկան»։

Քաղաքագետի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է նոյեմբերի 9-ի օրակարգն այլ օրակարգով փոխել, մինչդեռ ՌԴ-ն Ուկրաինայի հետ հակամարտության եւ իր դիրքերի  պատճառով միգուցե չի կարողանում Ադրբեջանին որոշ բաներ պարտադրել, բայց կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը․«Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր հակահայկական կետերը կատարվել են, Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները, որոնք կարելի է ասել մինուս են իր վրա, հիմա Արեւմուտքն ուզում է Ադրբեջանին այդ մինուսներից էլ ազատել, որպեսզի վաղը այլ հանգամանքներում որեւէ մեկը չասի՝ բան եք պայմանավորվել, չեք անում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 05․ 23 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:41 06/05/2023  |  ՄամուլԱշխարհաքաղաքական «շպագատ». «Փաստ»
11:38 04/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱլիևը Հայաստանի հետ առանց միջնորդների բանակցելու ցանկություն է հայտնել
12:35 24/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում բանակցություններ անցկացնելու հրավեր են ստացել Շառլ Միշելից
16:54 18/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը
10:10 15/11/2022  |  Մամուլ«Բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք». «Փաստ»
10:01 07/10/2022  |  ՄամուլԻ՞նչ գիրք է դրված սեղանին. «Հրապարակ»
15:30 31/08/2022  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում մեկնարկել է Փաշինյան, Ալիև, Շառլ Միշել եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
18:26 06/08/2022  |  ՎերլուծություններՀայաստանին ուղղված՝ ազարբայջանի՝ շարունակաբար «պահանջելու», «պարտադրելու» ստորացուցիչ տոնայնությունը բացառապես ա՛յս իշխանության «նվաճումն» է
12:12 26/07/2022  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է հանդիպեն
09:30 26/05/2022  |  ՄամուլԲրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ»

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]