ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր զինվորների վրայից, բառի բուն իմաստով, հողի և խոտի հոտ է գալիս, նրանք դեռ հողի վրա են քնում, արթնանում. Աշոտ Սևյան 05/09/2023 19:11 | ԼՐԱՀՈՍ
Որպես պայքարի և միասնության խորհրդանիշ՝ լավ եմ գնահատում Կոռնիձորում բողոքի ակցիա իրականացնելու նախաձեռնությունը, ոչինչ չանելու փոխարեն պայքարի ելնելն, իհարկե, շատ ավելի գերադասելի քայլ է, սակայն, ուզում եմ հարց տալ՝ իսկ ինչո՞ւ հենց Կոռնիձորում։ Վստահ եմ՝ չափազանց մեծ թվով մարդիկ կցանկանան գնալ և մասնակցել, բայց նրանցից շատերն այնտեղ հասնելու ֆինանսական խնդիրներ կարող են ունենալ՝ 400 կմ գնալ և այդքան էլ վերադառնալը լուրջ բան է։ Ո՞րն է մարդկանց այստեղից Կոռնիձոր հասցնելու նպատակը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է արցախյան գոյամարտերի մասնակից, ազատամարտիկ չարեքթարցի Աշոտ Սևյանը և հավելում՝ Կոռնիձորում պայքարողները դեռևս 2 տարի առաջ, հենց այնտեղից գոռում էին, որ Արցախից հետո հերթը Սյունիքին է հասնելու՝ թուրքերը գալու են հասնեն մինչև Երևան։ Այդպես էլ եղավ, ասում է Սևյանը։
Իսկ ինչո՞ւ մարդիկ իրենց բողոքի ակցիաները չեն կազմակերպում, հենց, Երևանում, հարցադրում է կատարում ազատամարտիկը. «Ընդ որում, ես, արդեն, նկատի ունեմ ոչ թե խաղաղ անհնազանդության ակցիաներ, որ մինչ այս արվել է ու, բացարձակապես, ոչ մի արդյունք չի տվել, բացի հերթական հիասթափությունից, այլ ավելի արմատական և վճռական քայլերով գործողություններ, որովհետև ակնհայտ է՝ այս իշխանություններն ուղղակի ակցիաներով հեռացողը չեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր դեռ անդարդ ման են գալիս Երևանի փողոցներում և վայելում կյանքը, պետք է իմանան, որ Արցախից և Սյունիքից հետո թուրքն, արդեն, իրենց է «հյուր» գալու՝ ուղիղ Երևանում»։
Ազատամարտիկը նկատում է՝ քաղաքական ուժերից, անգամ ընդդիմադիր թևի, ինքը հույսը կտրել է, իսկ պայքարի քաղաքները փոխելով, իրավիճակը դրանից չի փոխվելու. «Եթե հասկացել եք, որ քաղաքական ուղիներով գնալուց ոչ մի արդյունք չեք գրանցում, բացի նրանից, որ մենք մեր աչքի առաջ, օր օրի մեր Հայրենիքի հողերն ենք կտոր – կտոր կորցնում, իսկ իշխանությունը չի փոխվում, ուրեմն, ուժային մեթոդների դիմեք։ Ի վերջո, այս երկիրը ձեզ համար թանկ է չէ՞ դուք չե՞ք ուզում Հայրենիք ունենալ՝ եթե գինն, այլևս, անհայրենիք մնալն է։ Մի հատ նայեք՝ ի՞նչ են անում Ֆրանսիայում թոշակառուները՝ ի՞նչ է իրենց թոշակի տարիքը մի երկու տարի պետք երկարաձգվի։ Ի՞նչ է՝ այդքան անինքնասեր ենք դարձել, ախր մեզանից մեր Հայրենիքն են խլում, մեր լինել – չլինելու հարցն է դրված սեղանին։ ֆրանսիացիների չափ է՞լ չկանք…»,- ասում է Սևյանը և հեգնական հավելում՝ արդեն, նույնիսկ, պատկերացնում է, որ 2050 թվականին Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովի ամբիոնից խոսելու է Հայաստանը հանձնելու մասին, իսկ պատգամավոր Արփի Դավոյանը վարչապետի առաջին խորհրդականն է լինելու։ Փաշինյանն իր իշխանությունը ձգելու է այնքան, որքան կկարողանա, իսկ որ օրը հասկացավ, որ այլևս հնարավոր չէ՝ կամ պատերազմ է հրահրելու կամ փախչելու է, ասում է ազատամարտիկը։
2021 թվականին՝ ինչ – որ պահի, երկրում, այնուամենայնիվ, իրավիճակ փոխելու ռեալ հնարավորություն ստեղծվեց, երբ գեներալիտետը պատրաստվում էր ոտքի կանգնել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ևազատամարտիկ Աշոտ Սևյանը նկատում է՝ տիտղոսավոր գեներալներից, արդեն շատ վաղուց ոչինչ չի սպասում. «Ամեն մեկն իր սեփական ունեցվածքը պահելու համար քաղաքական դիվիդենտներ է հավաքում, ուրիշ ոչինչ չեն անում։ Այնինչ, ես իմ սեփական աչքերով տեսնում եմ, որ մեր շարքային զինվորները դեռ հողի վրա են քնում։ Հասկանո՞ւմ եք, կամ կարո՞ղ եք, արդյո՞ք, պատկերացնել, որ նրանց վրայից, արդեն, հողի և խոտի հոտ է գալիս՝ բառի բուն իմաստով՝ հողի հոտ։ Բայց միթե՞ սա թույլատրելի կամ հանդուրժելի բան է…Հետևաբար, իմ համար գեներալն այսօր իմ զինվորն է, որ հենց հիմա կողքիս կանգնած է։ Մեր էրեխեքի կյանքի և առողջության, մեր Հայրենքի հաշվին սրանք վայելում են կյանքը, քեֆերի ու խրախճանքների մեջ են։ Մի հատ պետական պարտքի թվերին նայեք…Մնում է՝ մենք հասկանանք, թե արդյո՞ք սա, այլևս, հանդուրժելու իրավիճակ է և վճռական քայլեր ձեռնարկենք…Ի վերջո, հասանք նրան, որ Թուրքիան խառնվում է մեր երկրի ներքին խնդիրներին և սպառնում ու պահանջում, որ մենք մեր երկրից հանենք այս կամ այն արձանը…Ա՜յ քեզ անարժանապատիվ կյանք…»,- ասում է Աշոտ Սևյանը։
Ամփոփելով զրույցը՝ ազատամարտիկն ասում է՝ վրա է հասել այն օրհասական պահը, երբ մարդիկ գիտակցաբար պետք է վերջ դնեն անլուրջ պայքարի ձևերին, բոլորով միասին հավաքվեն և որոշեն, թե ի՞նչ են անելու, այլապես, թշնամին, այլևս մեր փոխարեն մեր ճակատագիրն, արդեն որոշել է. «Այնտեղ, որտեղ ես հենց հիմա գտնվում եմ, որտեղից ձեզ հետ խոսում եմ՝ բոլորովին լավ բաներ չեմ տեսնում։ Եթե փորձեմ տեսածս ու զգացած փոխանցեմ, ապա միայն մի նախադասությամբ կարող եմ բնորոշել՝ տպավորություն է, որ մենք այլևս Հայրենիք չունենք…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել