ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուրուկուայի մէջ Հայոց Ցեղասպանութեան 108 ամեակի ոգեկոչման միջոցառում Նախագահ Լուիս Լագաժէ Փօու-ի եւ Փոխ Նախագահուհի, Ա.Ժ.-ի Նախագահուհի Պէադրիս Արխիմոնի ներկայութեամբ 05/03/2023 14:23 | ԼՐԱՀՈՍ
Երկուշաբթի 24 Ապրիլին, ինչպէս 21 տարիէ ի վեր կը կատարուի, Ուրուկուայի Խորհրդարանի նախասրահին մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108 ամեակին նուիրուած միջոցառումը, կազմակերպուած Ուրուկուայի Խորհրդարանի Նախագահի եւ Հայ Դատի Յանձնախումբին կողմէ:
Ձեռնարկին ներկայ գտնուեցաւ երկրի նախագահ Լուիս Լագաժէ Փօու, Փոխ-Նախագահուհի եւ Ա.Ժ.-ի Նախագահուհի Պէադրիս Արխիմոն, բազմաթիւ նախարարներ, փոխ նախարարներ, պատգամաւորներ, ծերակուտականներ, դիւանագիտական ներկայացուցիչներ, Ուրուկուայի Հայոց Թեմի առաջնորդ Յակոբ Արք. Գլնճեան, ինչպէս նաեւ հայ համայնքի կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներ:
Միջոցառման բացումը կատարեց Խորհրդարանի Նախագահ՛ պատգամաւոր Սեպասդիան Անտուխարը, ով անդրադառնալով Արցախի ներկային, ըսաւ թէ «Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար մակարդակով աղետալի իրավիճակ է առաջացուցած»: Շարունակելով իր ելոյթը նշեց թէ՛ «Հայ ժողովուրդը իրաւասութիւն ունի, որպէսզի պատմական փաստերը, պատմական յանցագործութիւնը ճանչցուին ինչպէս որ էն: Մենք համոզուած ենք թէ ոչ ոք չպետք է վախնայ ճշմարտութիւնէն: Կարելի չէ որ հաշտութիւն ըլլայ, առանց ճշամարտութեան: Պետք է պատմութիւնէն դասեր քաղենք եւ միասին աշխատինք, որպէսզի մարդկութեան դեմ յանցագործութիւնները չի կրկնուին:»
Յաջորդաբար խօսք առաւ պատգամաւոր Գոնրատո Ռոտրիկեզ՛ Ուրուկոայ - Հայաստան Միջ-խորհրդարանական բարեկամական խումբի անդամ, ով 2022-ին Հայոց Ցեղասպանութեան եւ Հրեական Հոլոքոստի ժխտումը քրէականացնող օրինագիծը ներկայացուցած էր: Պատգամաւորը վերլուծեց ժխտողականութեան դերը որպէս ցեղասպանութեան յանցագործութեան շարունակութեան ձեւ եւ յիշեցուց ատելութեան հրահման օրենքին ընդլայնելու անհրաժեշտութիւնը, ներառնելով Հայոց Ցեղասպանութիւնը ու հրեական Հոլոքոստի ժխտումը:
Այս արթիւ տեսաուղերձով իր պատգամը փոխանցեց Մարդու Իրաւունքներու Եւրոպական Դատարանի մէջ՛ Հայաստանի Հանրապետութեան լիազոր ներկայացուցիչ՛ Եղիշէ Կիրակոսեանը: «Այս 108 տարուան ընթացքին աշխարհը փոխուած է, բայց բռնապետութիւններն ու մարդկութեան դեմ յանցագործութիւնները չեն փոխուած» ըսաւ Կիրակոսեան: «Այսօր Լեռնային Ղարաբաղի հայերը ուղղակիօրէն կանգնած են բնաջնջման կամ էթնիկ զտումներու վտանգի առջեւ: Արդեն 4 ամիսէն աւելի է, որ Ատրպէյճանը փակած է Լեռնային Ղարաբաղը, Արցախը, Հայաստանին և լրիւ աշխարհին կապող միակ ճանապարհը».
Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռներու կատարման անհրաժեշտութեան վերաբերեալ, ան ըսաւ թէ «ցեղասպանութիւնները տեղի կունենան ոչ միայն ստեղծուած մթնոլորտի (էթնիկական խտրականութեան), այլ նաև պատասխանատուութիւն վերագրելու եւ հաշուետուութիւն պահանչելու բացակայութեան պատճառաւ»:
Յաջորդաբար խօսք առաւ միջազգային յարաբերութիւններու եւ պատմութեան մագիստրոս Ռոտրիկո Մելկարը, որ բացատրեց Ցեղասպանութիւն հասկացողութեան զարգացումը՛ Ռ. Լեմգինի կողմէ ստեղծումէն մինչեւ Ցեղասպանութեան Յանցագործութիւնը Կանխելու եւ Պատժելու գոնվենցիայի մէջ ներառնուելը:
Միջոցառմանը վերջին ելոյթով հանդէս եկաւ Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի տնօրէնուհի Սթեֆանի Տեմիրճեանը,
«Մեծ հաճոյք է կարենալ կրկին այս ժողովրդավարութեան տան մէջ հանդիպիլ, սոյն հատուկ թուականը ոգեկոչելու համար:» ըսաւ Տեմիրճեան: Անդրադառնալով Արցախին, ան նշեց թէ՛ «Ատրպէյճանը ոչ միայն կը շարունակէ ցեղասպանական շրջափակումը, այլ հենց երեկ միջանցքին վրայ անցակետ տեղադրեց, վստահ ըլլալով միջազգային հանրութեան կաթուածահարութիւնէն ե անոր ՄԱԿ-ի բարձրագոյն դատական մարմնի վճիռները կատարելու անկարողութիւնէն:»
«Պատմութեան կրկնութիւնէն խուսափելու համար, մենք խորին վստահութիւն ունինք Ուրուկուայի նկատմամբ՛ անոր երկարամեայ աջակցութեան եւ համերաշխութեան աւանդոյթին:» ըսաւ Տեմիրճեան: «Մենք կը վստահինք անոր ժխտողներուն և ատելութիւն ներմուծելը փորձողներու դեմ ապացուցուած պայքարի կարողութեանը»: «Աշխարհի ոչ մի երկիր չունի այն լեկիտիմութիւնը որը ունի Ուրուկուայը, որդեգրելու համար այս պահուս այդ անհրաժեշտ առաջինը ըլլալու դերը: Հայ ժողովուրդը, Հայաստանի, Արցախի եւ Սփիւրքի մէջ չի սխալիր, երբ իր յոյսերուն մեծ մասը հոս կը դնէ»:
«Շնորհակալութիւն կը յայտնենք բոլորին, որոնք Հայոց Ցեղասպանութեան տարելիցը ոգեկոչելու համար մասնակցեցան այյ միջոցառմանը: Ձեր ներկայութիւնը անհրաժեշտ է մեզի, աջակցելու համար այն աշխատանքին, որ կը տանինք ամէն օր ի նպաստ հայ դատին:» ըսաւ Տեմիրճեան աւարտելով իր խօսքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը