Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» 05/07/2024   08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» 05/07/2024   08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   07:46 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» 05/07/2024   07:42 Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» 05/07/2024   07:37 Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» 05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել

Գենոցիդի որբերը․․․ Նրանք 400 000-ից ավելի էին, իսկ որբանոցների թիվը 125-ի էր հասնում 04/24/2023   11:54  |  Վերլուծություններ

«Գենոցիդի որբերը»՝ այսպես է վերնագրել պատմաբան-Ցեղասպանության անխոնջ հետազոտող, «Հայոց ցեղասպանություն․ նախափուլ և հետևանքները»՝ մատենաշարի եւ այլ  հատորների հեղինակ՝ Արա Քեթիպյանը։ Ցեղասպանության մասին այս իր հրատարակած 11-րդ հատորն է:

1890-1922 թվականների ամերիկյան մամուլը, ներառյալ առաջատար օրաթերթերը՝ «Նյու Յորք Թայմզ», «Բոստոն Գլոբ», «Քրիստիան Սայնս Մոնիտոր», «Վաշինգտոն Պոստ», «Լոս Անջելես Թայմզ», «Չիկագո Թրիբյուն», փաստել և փաստագրել են Օսմանյան Թուրքիայի՝ հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության բոլոր մանրամասները։

«Գենոցիդի որբերը»՝ գրքի վերնագիրն արդեն բացահայտում է թեման, իսկ փաստական նյութին ծանոթանալով շոշափելի տեսնում ես, որ հարյուրից 80 տոկոսն այդ որբուկների՝ ազգությամբ հայեր են։ Անշուշտ կային նաև բազմաթիվ հույներ, ասորիներ․․․

1894-1896 թվականների համիդյան կոտորածների ժամանակից մինչ օրս թուրքական քաղաքականությունը նույնն է, նույն կերպ այն կրկնվում է այսօր՝ Արցախի շրջափակմամբ․․․

Միայն փաստերով առաջնորդվելու կողմնակից Արա Քեթիպյանն ամերիկյան լրագրերի դրվագներն է վկայակոչում՝ «1894-96 թվականների համիդյան կոտորածների ժամանակ օսմանյան կայսրութունը կղզիացնում էր տարածքները, որ ո՛չ մտնող լիներ, ո՛չ դուրս եկող։ Ոչ լրագրող, և ո՛չ օտար-դիվանագիտական անձինք, հյուպատոսականներկայացուցիչներ՝ բոլորի ելումուտն արգելում էին որպեսզի ականատեսներ չլինեին։ Այս պատճառով էին լուրերն ուշացումով հասնում ժամանակի ամերիկյան թերթերին․ 1894-1896 թվականներին տեղի ունեցած դեպքերն 1896- 1897ին նոր միայն զանգվածաբար տեղ էին գտնում մամուլում, մինչդեռ նախորդ երկու տարիներին դրանք չնչին էին։

Խոսելով ամերիկյան նահանգների կազմակերպած դրամահավաքներից, որոնք 1900-ականներին իրականացնում էր ժողովրդավարության քարոզիչ և տարածող ԱՄՆ-ը, Արա Քեթիպյանը որպես օրինակ նշում է Միջին Արևելքի, Թուրքիո տարածքում՝ Կոստանդնուպոլսում, Արևելյան Բուլղարիայում, 1922-ից հետո՝ Հունաստանում, նաև Հայաստանում՝ Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսա- Վանաձորում կառուցված որբանոցների մասին, ի հավելումն՝ Դիլիջանի՝ աչքի վարակիչ հիվանդությամբ՝ տրախոմայով հիվանդ երեխաների համար կառուցված որբանոցը․․․ Անշուշտ, ամենամեծը Ալեքսանդրապոլի որբանոցն էր։ Այնքան վատառողջ էին ՝ցեղասպանության որբերը՝ լեռներից, ճանապարհների եզրերից, անտառներից, տարբեր տեղերից հավաքված երեխաները։ Այնքան սովահար էին բոլորը, որ հատուկ սննդակարգով՝ կաթիլ-կաթիլ պիտի կերակրվեին, այդ էլ՝ բժիշկների հսկողությամբ․․․

Գրքի առաջաբանում հեղինակը հիշատակում է փոքրիկ մի տղայի մասին, որին քաղցած ու բոբիկ գտել-բերել են մանկատան հիվանդանոց։ «Երեխան շարունակ լաց է եղել՝ ամեն կերակուր մերժել է և միայն հաց է ուզել խնամող բուժքույր-բժիշկներից։ Հաց, հաց կուզեմ․․․Ու երբ վերջիններս նրան ասել են՝ հիմա չես կարող հաց ուտել, ասել է՝ ես ուտել չեմ ուզում, ուզում եմ պահել, որ իմանամ՝ հացը մոտս է։

Սա մի օրինակ է, բայց ընդհանրապես, բոլոր երեխաներն են հոգեբանական ահավոր վիճակներում եղել․․․Նույն կերպ, փոքրիկներն իրենց տրված կոշիկները չեն հագել մանկատանը, ու երբ հարցրել են դայակները, թե ինչու՞ չեն հագնում, ասել են, թե՝պահում են, որ երկար քայլելու ճամփեքին հագնեն․․․

Ի դեպ, որբանոցներում սննդաբանների հետ այն ժամանակ աշխատող հոգեբաններ էլ են եղել, որոնք կոչված էին երեխաների մոտ խաղը զարգացնելուն, խաղալ սովորեցնելուն, քանզի հայ որբուկները, որ սեփական անունն էին մոռացել, նույնիսկ խաղալ չգիտեին, չէին խաղացել երբեք․․․

Դոկտոր Մարտին Նիպագեն՝ գերմանացի պրոֆեսոր, գերմանական դպրոցի դասատու՝ 1913-16 թվականներին, նամակ էր հղել Գերմանիո ԱԳՆ-ին, թե՝ ամաչում է իր ժողովրդի իրականացրած հանցանքների համար։ Այդ նույն ընթացքում  ամերիկյան առաջատար թերթերը տպագրել էին դոկտոր Մարտինի պատմածը՝ ով հղում էր արել Իրաքի Մոսուլ քաղաքի՝ Գերմանիո հյուպատոսին, իսկ վերջինս հենց այն դիվանագիտական պաշտոնյան էր, որ Մոսուլից Հալեպ ճամփորդելու ընթացքում շատ վայրերում սեփական աչքերով տեսել էր փոքր երեխաների՝ գետնատարած ձեռքեր, ձեռքեր․․․ և ձեռքերն այնքան շատ են եղել, որ ասում է՝ կարող էին ծածկել ճանապարհը՝ կիլոմետրեր․․․

Դոկտոր Մարտինը հիշատակում է նաև մի փոքրիկ աղջկա մասին, որի զույգ ձեռքերը կտրված էին, այսինքն, թուրքերը ոչ միայն կոտորել կամ աքսորել են, այլ նաև՝ խոշտանգել էին հայ մանուկներին։ Եվ դա արել էին նպատակային։

Այսպիսի բազմաթիվ դրվագներ կան նաև «Բռնի դավանափոխությունները Օսմանյան Թուրքիայում 1895-1920թ․» հատորում ։

Արա Քեթիպյանը գրքի առաջաբանում անդրադարձել է նաև թրքուհի Հալիդե Էդիպ հանում Ադըվարին․․․

«Այս կինը լինելով Կոստանդնուպոլսի աղջկանց ամերիկյան դպրոցի շրջանավարտ, ժամանակի՝ իբրև թե՝ առաջադեմ, արևմտյան արժեքների հետևորդ մտավորական է ներկայացել ամենքին, ամերիկացիներն էլ նրան ցանկացել են հրավիրել, որ ելույթներ ունենա, իսկ իրականում եղել է երիտթուրքերի պարագլուխների գաղափարակիցը, հայ երեխաների թրքացման պատասխանատուն, որին ժամանակին իր իսկ դպրոցական ընկերուհին՝ հայուհի Աղավնի Եղենյանն է մերկացրել՝ հայտնելով ողջ ճշմարտությունը նրա մասին։ «Նա թերթերում գրել է, որ արևմուտքի գաղափարներով իբր լեցուն սույն տիկինը խայտառակ կերպար է: «Այս փոքր մարմնով կինը՝, որ այդքան հաճախ կհպարտանա, թե ամերիկյան արժեքների կրող է, իր ընկերների հետ հայ մայրերի և ջահել կանանց մահը ծրագրել է, հետո սկսած է որբ երեխաները թրքացնելու աշխատանքը»։ Հայուհին գրել է՝ «Խորհուրդ կտամ սա չգա ԱՄՆ», իսկ նրա հոդվածի վերնագիրն էր՝ «Թուրք ժաննա դը Արկը»։

Ամերիկացի բարերար տիկին  Քաբոտ Սթեվենսի խոսքերն են՝ «թուրքական  կառավարությունն ամեն միջոց գործադրել է, որ մանկությունը սպանի»։

Այս խոսքերը Ցեղասպանության հետազոտող Արա Քեթիպյանի՝ վերջին՝ «Գենոցիդի որբերը» գրքում են զետեղված՝ քաղված ամերիկյան մամուլի էջերից։  Սակայն, ամերիկացի ժողովուրդը գաղափար անգամ չուներ,   թե հայ որբերն իրենց հիմնած մանկատներում հանգրվանելուց առաջ ինչ տանջանքների միջով են անցել։ Մի լրատվություն կա՝ սննդի սպասող որբերը, մեկից երեք տարեկան երեխաները  հազիվ, կողքինների վրա հենվելով  կանգնել են և բավական է մի սխալ շարժում, գետին կտապալվեն․․․

 Ընդհանրապես, այդ օրերի Երևանի և Ալեքսանդրապոլի փողոցների  հիմնական տեսարանը՝ ցեղասպանության որբերն էին՝ պատերին հենված, կիսամեռ երեխեքը, որ կյանքի հետ էլ կապ չունեին, մահվան սպասող էին։

1920-1922 թթ․ ամերիկյան մամուլի տվյալներով՝ 1922-ի վերջին  1 մլն 250 հազար քրիստոնյա էր մնացել Միջին Արևելում, մինչդեռ պատերազմից առաջ /առաջին համաշխարհայինից/  երեքուկես միլիոն էին․․․ Ամերիկյան որբանոցներում, միայն Թուրքիո մեջ 110000 որբ երեխա կար,  90000 քրիստոնյա երեխաներ իսլամացած էին։ Գենոցիդի որբերը 400 000-ից ավելի էին, իսկ որբանոցների թիվը՝ 125-ի էր հասնում։ Այս որբերի 80 տոկոսը հայ որբերն էին։

Ամերիկյան մամուլի ներկայացմամբ՝ հայ աղջիկները, որ հարեմներում են եղել,  շատ մեծ պրոբլեմներ են ունեցել։  Դրանցից մեկը միայն հիշատակենք, որով բացահայտվում է, թե թուրքերն ինչ սպառնալիքի տակ են պահել նրանց։  

«Օրինակ,  տաքգլուխ հայ երիտասարդներ կային, որ մտնում էին թուրքերի տները, ուր  հայ աղջիկներն էին, ամեն տուն չէին մտնի, նախապես իմացել են, հարկավ, բայց քանի որ թուրքերը սպառնացել են, թե՝ որ ասեք հայ եք, սպանելու ենք, նրանք չեն խոստովանել, թաքցրել են, ասել են՝ «թուրք ենք»։

Նաև՝ շատ են դեպքերը, երբ  հայ կանայք որոնք թուրքական տների մեջ են եղել ու զավակ են ունեցել, սպանել են իրենց զավակին, որովհետև արատ են համարել թուրքից երեխա ունենալը Ի դեպ, որդեգրումների մասին ևս գրքում շատ հրապարակումներ կան մամուլից։

Ինչպես մանկատներում երեխաներին պահելու համար հանգանակությունների, այնպես էլ՝ որդեգրումների մասին կանխավ գովազդում էր ամերիկյան մամուլը, իսկ երբ  որբերին որդեգրության  էին տալիս, պիտի 100 տոկոսով  վստահ լինեին, որ ծնողները մահացած են։ Օրինակ դեպքեր են եղել, երբ որդեգրության են տվել երեխային և հետո ծնողը գտնվել է։

Այդպիսի նշանավոր մի դեպքի մասին է պատմում Արա Քեթիպյանը՝ «Մի աղջիկ, որ 1919-20 թվին էր ծնված, տարագրության  ժամանակ ծնողներին կորցրել էր և նրան  ուղղակի  մահամերձ վիճակում գտել էին ամերիկացի  բժիշկ ամուսինները։ Վերջիններս հույս անգամ չեն ունեցել, թե՝ աղջիկը կապաքինվի։ Բայց․․․ աղջիկը  լավացել է, հաղթահարել է։ Հետո՝  բժշկի կինը շատ է սիրել հայ  աղջկան և ամուսինները որոշել են  որդեգրել նրան։  Այս ամենից հետո՝ միայն աղջկա  ծնողները գտնվել են, այցելել են իրենց դստերը, բայց․․․ գտնվելուց հետո բժիշկ ամուսիններին ասել են, թե՝  ավելի լավ է մնա ձեզ մոտ, քանզի  մեզ հետ ապագա չունի»։  Քեթիպյանի պատմելով՝   ամերիկացու հետ ընտանիք կազմած, երեխաներ և թոռներ ունեցած  այս հայուհին,  2009-ին, 90 տարեկանում է  մահացել․․․

Այս պատմությունները և հեգեբանական զգայնությունները փաստում են, որ  այն ժամանակ Ամերիկան իսկապես ժողովրդավար և իսկապես  հումանիստական է եղել, ավելին,  մտածել են՝ ճիշտը  հայ որբերին մանկատներում պահելն է, որ նրանք չկտրվեն իրենց մշակույթից և ազգակիցներից։ Հանգանակություն-դրամահավաքներն էլ ընթացել են ամեն որբ երեխայի ամսական  սննդի համար 5 դոլար սկզբունքով։ Եվս 5 դոլար՝ հագուստի համար։ Հանգանակություններ կազմակերպվել են բոլոր նահանգներում, բազմաթիվ քաղաքներում․․․

Ֆրենկ Բրաունը՝ միջազգային  կիրակնօրյա դպրոցների միության ընդհանուր քարտուղարը ասում է՝ «Մեր կազմակերպության շատ առաջնորդներ գնացին Միջին Արևելք՝ մեր հավաքած օգնությունը տանելու, որտեղ  տեսանք երեխեք՝ հայ, սիրիացի, հույն և պարսիկ՝  այնքան տառապած էին այդ երեխաները, որ անգամ իրենց անուններն էին  մոռացել․․․»

Իրենք նրանց մի ընդհանուր անունով են կոչել՝ «Աքսորյաններ», որ կնշանակի աքսորի զավակներ, որոնց հավաքել, որբանոցների մեջ են բաժանել։

Ամերիկյան պարբերական մամուլի հրապարակումները փաստում են ամերիկացիներին համակած սարսափների մասին։ Խոսքն այս դեպքում վերաբերվում է Ցեղասպանությունից փրկված հայ  որբերի մարմինների վրա թուրքերի ձեռքով արված ահավոր դաջվածքներին։ Այս մասին գրված է նաև գրքի  առաջաբանում՝ ասում է Քեթիպյանը․ «Երբ երեխաները հասան ԱՄՆ, նրանցից շատերի վրա դաջվածքներ կային, ամերիկացիք առաջին անգամ տեսնելով սարսափել են, քանի որ մինչ այդ կարդացել էին թերթերում թուրքերի այդ գազանությունների մասին։ ԱՄՆ ժողովուրդը ոտքի էր կանգնել օգնելու հայերին, բայց որքան էլ տեղյակ էին կոտորածներին, պատկերացնել չէին կարող թե ինչ են արել թուրքերը։ Կարծում եմ, հայ կանանց  ու երեխաների հետ կատարվածը սեփական աչքերով տեսնելը, նրանց ճակատագրերին առնչվելը՝  ամերիկացիների կեցվածքը փոխեց էապես։ Ի դեպ, շատ կանայք   ԱՄՆ հասնելով՝  իրենց դեմքն այրել են, որ չերևան․․․ այդ մասին թերթերում նշված են»։

ՈՒշագրավ մի դեպքի մասին են նաև ծանուցել ժամանակի ամերիկյան թերթերը։ Պարզվում է՝ մի անգամ Կոստանդնուպոլսում հրդեհ է բռնկվել  թուրքական թաղում, ուր տները փայտից են եղել ու մինչ օգնություն կհասնեին պատկան կառույցները,  200 հայ տղերք՝ որբանոցի տղաները շղթա են կազմել և դույլերով կրակը մարել են։  Պատկերացրեք, իրենց ծնողներին սպանած,  իրենց որբ թողած թուրքերին հայ որբերը փրկել են՝ հանգցնելով նրանց այրվող  տների կրակը․․․

Սա կենսաբանություն է․․․

 

Անահիտ Եսայան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:33 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍԿոլորադոյում 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
11:30 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում. Ալեքսանդր Ազարյանի ուղերձը
11:00 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի Արտաքին Գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման փաստը
10:50 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍԲայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի. Նիդերլանդների դեսպանը Թումանյանի խոսքերով զորակցություն հայտնեց հայ ժողովրդին
10:38 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին․ Նատալի Լուզո
10:19 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու. Ալեն Սիմոնյան
10:15 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՊայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը. Գարեգին Բ
12:46 22/04/2023  |  ԼՐԱՀՈՍՖեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը
11:41 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
12:08 19/04/2023  |  ԼՐԱՀՈՍԶորյան ինստիտուտի` Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն այժմ հասանելի է Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]