Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»

Զորյան ինստիտուտի` Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն այժմ հասանելի է Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնում 04/19/2023   12:08  |  ԼՐԱՀՈՍ

Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականցվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երեւան այցելած ուսանողների, դասախոսների, հետազոտողների եւ գիտնականների համար:

Զորյան ինստիտուտը 2018 թվականին համաձայնության հուշագիր է ստորագրել ՀԱՀ-ի հետ «Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոն» հիմնելու վերաբերյալ՝ ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուի հարցազրույցները տառադարձելու, թարգմանելու եւ անգլերեն ենթավերնագրեր ավելացնելու նպատակով։

ՀԲԸՄ Փափազյան գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը կենտրոնի գործունեության համակարգման գործում մեծ դեր է ունեցել հիմնադրման օրվանից ի վեր: Հարցին, թե ինչ նշանակություն ունի ՀԱՀ-ում Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, վերջինս ասաց.

«Որպես կենտրոնի զարգացման թիմի անդամ, ես շատ ոգևորված եմ, քանզի կարծում եմ, որ կենտրոնը եւ այս հավաքածուն հսկայական ազդեցություն են ունենալու ՀԱՀ ուսանողների եւ հետազոտողների գիտական եւ հետազոտական աշխատանքների վրա: Ես հպարտ եմ զգում, որ իմ ներդրում ունեմ այս կենտրոնի ստեղծման գործում եւ անհամբեր սպասում եմ տեսնելու այն աշխատանքն ու հետազոտությունը, որը ծնունդ է առնելու հարցազրույցների այս հավաքածուից»։

ՀԱՀ-ի ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու գրադարանավար Արազ Մարգոսյան, ով նաեւ Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնի կառավարման եւ աշխատանքների համակարգման պատասխանատուն է, նշում է.

«Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունները եզակի եւ անհատական մարդկային հոգիների հիշողություններ ու վկայություններ են, ովքեր ականատես են եղել եւ վերապրել են Հայոց ցեղասպանության վայրագությունները: «Զորյան ինստիտուտի եւ ՀԱՀ բանավոր պատմության կենտրոնի» համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ստանձնել այս վկայությունների պահպանության, ժողովածուի տառադարձման ու թարգմանության աշխատանքների վերահսկման եւ Հայաստանում դրանց հասանելիության համակարգման գործը»:

Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագիծը մեկնարկել է 1983 թվականին, երբ ակնհայտ դարձավ, որ ժամանակի հետ նոսրանում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների շարքերը։ Այժմ այն իր տեսակի մեջ ամենամեծ տեսալսողական հավաքածուն է:

Տարիների ընթացքում բազմիցս վերահաստատվել է այն իրողությունը, որ սույն հավաքածուն շատ արժեքավոր ռեսուրս է հետազոտողների, գիտնականների եւ կինոգործիչների համար՝ հաշվի առնելով այն գիտական մոտեցումը, որն օգտագործվել է հարցազրույցի վարման եւ տեսանկարահանման ընթացքում։ Մշակվել է 90 հարցից բաղկացած հատուկ հարցաշար, որը ներկայացվել է չորս ընդհանուր խորագրի ներքո՝ քաղաքային/գյուղական կյանքը հայրենիքում, կոտորած եւ տեղահանություն հայրենիքից, որպես ներգաղթյալ ունեցած փորձառությունները, վերաբերմունք եւ մեկնաբանություն:

Այս հարցաշարը մանրաքնին մշակվել է տարբեր մասնագետների կողմից, այդ թվում՝ մարդաբանների, սոցիոլոգների եւ հոգեբանների: Այս հարցաթերթիկները ոչ միայն կոչված էին բացահայտելու Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն, այլ նաեւ մանրամասներ եւ արժեքավոր պատումներ ներկայացնելու Ցեղասպանությանը նախորդած հայ ժողովրդի կյանքի եւ գործունելության մասին։

«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը խոսել է այն  կարեւորագույն նշանակաության մասին, որը այս հավաքածուն ունի հետազոտողների համար․

«Ինքս՝ որպես հետազոտող, աներեւակայելի արժեքավոր եմ համարում Զորյան ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուն: Հետազոտության մեջ սկզբնաղբյուրային նշանակության վկայությունների օգտագործումը նպաստում է տարբեր տեսակետների եւ հայեցակարգերի ձեւավորմանը, որոնք լրացնում են փաստագրված պատմության բացերը: Հավաքածուի մանրամասն ներկայացված քարտացուցակի շնորհիվ հնարավոր է լսել այս վկայությունները, առանձնացնել որեւէ շրջանի մարդկանց պատմությունները, ապա մեկտեղելով ընդհանրական իրողությունները որոշակի պատկերացում կազմել տվյալ շրջանի մասին։ Ուրախ եմ, որ Զորյան ինստիտուտի եւ ՀԱՀ-ի համատեղ ջանքերով մենք կարող ենք այս հարցազրույցները հասանելի դարձնել աշխարհի հետազոտողներին»։

Բացի իր ակադեմիական արժեքից, հավաքածուի տեսողական բաղադրիչը տարիների ընթացքում գրավել է նաև մի շարք կինոգործիչների ուշադրությունը: Զորյան ինստիտուտի հարցազրույցները Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ երկու լիամետրաժ ֆիլմերի ոգեշնչման աղբյուր եւ ստեղծման հիմք են հանդիսացել: Կինոռեժիսոր Թեոդոր Բողոսյանի 1988 թվականի՝ Ամերիկայի հանրային հեռարձակման հիթ դարձած «Հայկական ճանապարհորդություն» ֆիլմը վկայակոչում է Մարիամ Դևիսի հարցազրույցը, որը ժողովածուի համար արված առաջին հարցազրույցը է։ «Բարս Մեդիան» ներկայացնող ռեծիսոր Իննա Սահակյանի բազմաթիվ մրցանակների արժանացած «Արշալույսի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը հիմնված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հետ Զորյան ինստիտուտի կատարած հարցազրույցի վրա։

Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնում կատարվող աշխատանքների շրջանակում ՀԱՀ ուսանողներին է վստահվել նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի բանավոր պատմության ծրագրի շրջանակներում իրականացվող հարցազրույցների տառադարձման եւ թարգմանության աշխատանքները։ Այս դեպքում եւս նպատակը նույնն է՝ թարգմանել հարցազրույցները անգլերեն եւ հասանելի դարձնել դրանք աշխարհի գիտնականներին եւ հետազոտողներին:

Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուի եւ Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնում իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://zoryaninstitute.org/the-armenian-genocide-oral-history-collection/ վ: և https://library.aua.am/ziauaoh/ :

Զորյան ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ծառայում է կրթաթոշակների եւ հանրային իրազեկման գործին` կապված մարդու իրավունքների, ցեղասպանության և սփյուռք-հայրենիք հարաբերությունների խնդիրների հետ: Աշխատանքներն իրականացվում են գիտնականների եւ մասնագետների համակարգված շարունակական ջանքերի շնորհիվ՝ օգտագործելով համեմատական եւ միջգիտակարգային մոտեցում եւ ակադեմիական բարձրագույն չափանիշներին:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) հիմնադրվել է 1991 թվականին։ Այն մասնավոր, անկախ համալսարան է՝ կցված Կալիֆորնիայի համալսարանին եւ հավատարմագրված  Միացյալ Նահանգների WASC ավագ քոլեջի եւ համալսարանական հանձնաժողովի կողմից: ՀԱՀ-ը տեղացի եւ միջազգային ուսանողներին առաջարկում է արևմտյան ոճի բարձրակարգ կրթություն բակալավրիատի, մագիստրատուրայի եւ վերապատրաստման ծրագրերի միջոցով, խթանում է հետազոտությունն ու նորարարությունը, խրախուսում է քաղաքացիական ներգրավվածությունը եւ համայնքային ծառայությունը, խթանում ժողովրդավարական արժեքները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:29 20/01/2023  |  ՔաղաքականԹուրքիան հայկական Սփյուռքից վախենում է, գիտակցում է, որ գալու է հատուցման պահը. Արյան վրա կառուցված երկիրը չեն կարող երկար կառավարել. Բալասանյան (տեսանյութ)
13:42 01/10/2022  |  ԼՐԱՀՈՍԿալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը
12:33 22/09/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրք հաղորդավար. «1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների»
12:31 02/08/2022  |  ՄեկնաբանությունՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը սխալվել է՝ հեռացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ իր գրառումը.ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի մեղսակիցը.Ֆրենկ Փալոն
13:32 29/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի ԳԱ նախագահը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին, հեռացրել է ցեղասպանության մասին գրառումը
18:03 16/07/2022  |  ԼՐԱՀՈՍՇեյխ Իմրան Հուսեյնը Հիշողության պուրակի մերձակա տարածքում եղևնի տնկեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
17:52 07/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը
16:09 07/05/2022  |  ՄեկնաբանությունՔյոլնում քանդեցին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը․Զոհրաբյան
10:52 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ վերջին նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
12:09 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍՈւրուգվայի խորհրդարանում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը՝ երկրի նախագահ Լուիս Լագաժե Փոուի ներկայությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]