Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Կնոջը սպանել է երեք տարեկան երեխայի աչքի առաջ. ՔԿ-ն սահմռկեցուցիչ մանրամասներ է բացահայտել 05/01/2023   20:20  |  Քրեական խրոնիկոն

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Մրգավետ համայնքի ղեկավարի որդու՝ Նարեկ Սարգսյանի, մեղադրանքը ծանրացվել է, նրան այժմ մեղսագրվում է նաև սպանության ընթացքում ցուցաբերված առանձին դաժանությունը։ Պարզվում է՝ կինը խեղդամահ է արվել՝ երեք տարեկան երեխայի աչքի առաջ։

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։

Գործով նախաքննությունն օրերս ավարտվել է, առաջիկա օրերին տեղի կունենա նախնական դատական նիստը։ Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեղադրանքը փոփոխվել է, խստացվել, նրան ներկայացված մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ են արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Պաշտպանը, սակայն պնդում է, որ որևէ փաստական տվյալ չկա, որ երեխան եղել է դեպքի վայրում, եթե անգամ հիմնավորվեր, որ դա Նարեկ Սարգսյանն է արել։ Ավելին՝ փորձաքննության եզրակացություն է բերվել, որը վիճարկել է։ Ծառուկյանի խոսքով՝ փորձաքննության եզրակացության համաձայն՝ երեխան իր տարիքում ունի ընկալման հետ կապված խնդիրներ, երեխան դեպքն ամբողջությամբ՝ ոչ իրավական, ոչ տեսական, ոչ օբյեկտիվ իրականության մեջ ընկալել չի կարող, հետևաբար, առանձնակի դաժանության հանցակազմը բացառվում է, ընդ որում, վարույթի շրջանակներում կան տվյալներ, որ երեխան դեպքի վայրում չէր կարող լինել, քանի որ նա տանից դուրս է եկել։ Բացի այդ, նախ պետք է հասկանալ, որ Սահմանադրությունը հստակ երաշխիք է տալիս՝ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու, երեխան ունի ընտրության իրավունք, բայց քանի որ անչափահաս է՝ չի կարող դա անել։

Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։

«Մենք ունենք սուբյեկտ, որը ցուցմունք է տալիս և ասում, որ դեպքի ժամանակ՝ X ժամանակահատվածում տեսել է Նարեկ Սարգսյանին՝ տուժողի դուռը ծեծելիս, մինչդեռ, ապացույցներով հիմնավորվում է, որ փաստացի այդ պահի դրությամբ՝ Նարեկ Սարգսյանը եղել է այլ վայրում»,- նշեց փաստաբանը։

Մյուս հանգամանքը, որն ըստ պաշտպանության կողմի, վկայում է, որ Նարեկ Սարգսյանին վերագրվող արարքը չէր կարող նրա կողմից կատարված լինել, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է։

«Մահը վրա է հասել դիահերձումից 12-16 ժամ առաջ, իսկ դիահերձումը սկսել է ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն, պետք է հասկանանք, որ 2022թ մայիսի 4-ին ժամը՝ 21.15-ից մինչև 23.20 ընկած ժամանակահատվածում է դեպքը տեղի ունեցել, երբ տուժողը խեղդամահության արդյունքում մահացել է, մենք այստեղ փաստ չունենք, որովհետև դիահերձման փորձաքննությունն ասել է, որ ժամը 23.30-ից սկսած մինչև առավոտվա 06.00-ն կարող էր մահը վրա հասնել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում պնդում էին, որ դա կարող է լինել բժշկական անփութության արդյունք, քանի որ փաստական տվյալներ կան, որ բժիշկները վախ են ապրել, որ քրեածին գործողություններ են առկա և իրենց գործողությունները պատշաճ չեն իրականացրել։

Պաշտպանության կողմը գտնում էր, որ պետք է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն իրականացվեր՝ բացառելու բժշկական անփութության հարցը. «Քիչ չեն դեպքերը, երբ նախնական փորձաքննության եզրակացությամբ՝ մահը վրա է հասնում X պարագայում, սակայն կրկնակի փորձաքննություններից հետո բոլորովին այլ պատկեր է փաստվել։ Սա է, որ մեզ անհանգստացնում է, քանի որ գտնում ենք, որ օբյեկտիվ քննչական մարմինների գործողությունների հետ գործ չունենք, քանի որ կա միայն մեկ ուղղություն՝ անել ամեն ինչ, որ նարեկ Սարգսյանը մեղադրանք ունենա»։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործով առկա են նաև այլ փորձաքննություններ, հանձնել են բոլոր փորձանմուշները և փորձաքննությունների որևէ եզրակացություն չի եղել ի վնաս մեղադրյալի։

«ԴՆԹ անջատվել է և՛ տուժողից, և՛ իմ պաշտպանյալից, գենետիկական բնութագիր, որպես այդպիսին, հագուստներից՝ արական սեռի չի հայտնաբերվել՝ ըստ եզրակացության, մինչդեռ, հայտնաբերվել է հստակ կանացի ԴՆԹ, որի արդյունքում մենք միջնորդություն ենք ներկայացրել՝ պարզելու, թե դեպքի ժամանակ ինչ իգական սեռի ԴՆԹ է անջատվել, ստացել ենք մերժում, սակայն վարույթի նյութերում առանձին տեսնում ենք՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների հանձնարարություն՝ պարզելու, թե ինչ իգական սեռի անձանցից է անջատվել այդ ԴՆԹ-ն՝ որոշակի իրերի վրա։ Ստացվում է՝ ունենք կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվի բացառապես հօգուտ մեղադրյալի։ Ունենք ապացույցներ, որ Նարեկ Սարգսյանի՝ առաջին ելքի ժամանակ, երբ երեխային վերցրած դուրս է գալիս, տուժողը եղել է ողջ, սակայն երկրորդ անգամ, երբ Նարեկ Սարգսյանը գալիս է դեպքի վայր՝ կա երկու անձ, տեսնում ենք՝ մեկ անձի՝ շենքից դուրս գալու փաստ, չեն կարող պնդել, որովհետև չկա նույնականացում՝ Նարեկի վերաբերյալ, կա նաև փաստ, որ Նարեկ Սարգսյանի ալեհավաքները բոլորովին այլ վայրում են, այսինքն, տեսախցիկներում Նարեկը չէ»,- հայտարարեց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում պնդել են, որ դեպքի վայրում այլ անձ է եղել, պահանջել, որ առգրավվեն, ստուգվեն նկուղային հարկի տեսախցիկները, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի իրականացվել. «Ամբողջ քրեական վարույթում առկա են ցուցմունքներ բացառապես շահագրգիռ անձանց կողմից, ունենք մեկ անկախ ցւցմունք, որն արդարացնող է և ունենք ցուցմունքներ, որոնք սուտ են։

Շահագրգիռ անձանց մասով՝ բարեկամների ցուցմունքներ են, որոնք դեպքի վերաբերյալ ոչինչ չեն փաստում, փաստում են ենթադրյալ ծեծի մասին, որով առանձին վարույթ է իրականացվում։ Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ դեպքի ժամանակ Նարեկ Սարգսյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ, ապա պաշտպանը վստահեցրեց, որ դա հերքվել է. փորձաքննությունների եզրակացությամբ՝ արյան, մեզի և մազի նմուշներում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել. «Միայն սա բավարար է, որ այդ խոսակցությունների մակարդակից դուրս գանք, լրջորեն մոտենան հարցին և հասկանան, որ անձն՝ ակնհայտ անմեղ, գտնվում է անազատության մեջ»։

Նշենք, որ մայիսի 3-ին նշանակված է նախնական դատական նիստը, որի ընթացքում կքննարկվի նաև Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու հարցը։ Պաշտպանը մտահոգված է, որ Նարեկ Սարգսյանը, որն արդեն մեկ տարի է, ինչ կալանքի տակ է, չի կարող տեսակցել անգամ երեխային, ավելին, առկա է հոգեբանի կողմից տրված եզրակացություն, որի համաձայն՝ Նարեկ Սարգսյանի և իր երեխայի կապը խզվելու արդյունքում Սարգսյանն ունի հոգեբանական խնդիրներ, առկա է խոշտանգման տարրեր պարունակող հանգամանք։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:08 30/04/2023  |  Միջազգային լրահոսՌուսաստանի Դոնի Ռոստովում ձերբակալել են իրենց դստեր սպանության մեջ կասկածվող ամուսիններին
16:12 26/04/2023  |  Արտակարգ պատահարներԱրթիկում 9-ամյա տղա երեխայի ձեռքն արգելափակվել է լավաշի արտադրամասի ատամնավոր լիսեռի տակ. shamshyan.com
19:21 20/04/2023  |  ԼՐԱՀՈՍՍիսիանի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհած Գեւորգ Հայրապետյանի հինգերորդ արու զավակը
10:15 18/04/2023  |  Արտակարգ պատահարներ2 տարեկան երեխայի մատը արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ
22:42 13/04/2023  |  Արտակարգ պատահարներՆալբանդյան փողոցում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկան
20:01 09/04/2023  |  ԱնցուդարձԿին բժիշկը փորձել է թունավորել ամուսնուն խողովակները մաքրելու համար նախատեսված նյութի միջոցով և բռնվել
22:20 07/04/2023  |  Արտակարգ պատահարներԱվտովթար՝ Սաֆարյան և Դուրյան փողոցների խաչմերուկում. 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
23:06 05/04/2023  |  Արտակարգ պատահարներՎարդենիսում պատմության ուսուցիչը 07-ով վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն
22:40 05/04/2023  |  Արտակարգ պատահարներ«Մերսեդես Բենց»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
18:56 19/03/2023  |  Միջազգային լրահոսՌԴ բնակիչը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել կենակցուհու երեխային խոշտանգելու համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]