ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակության հաշտեցումն ավելի հեշտ է, քան թվում է. Վահե Հովհաննիսյան 04/26/2023 16:41 | Մեկնաբանություն
Ներքին հաշտեցումը այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը
Որքան էլ տարօրինակ հնչի, դրա առաջին քայլը բաժանարար գիծն է զտումը։ Լինում են իրավիճակներ, երբ միայն դրանով է հնարավոր հասնել համախմբման։
Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և ովքեր՝ ոչ։ Բաժանարար գիծ է։
Հանդուրժելի՞ է Արցախի կորուստը, Սյունիքի կորուստը, պետականության կորուստը, թե՞ ոչ։ Նիկոլը Մեծարգո՞ է, թե՞ ոչ, սպասելու ենք լիդերների հայտնվելո՞ւն, թե՞ ինքներս ենք տեր կանգնելու մեր երկրին։ Սրանք առողջ բաժանարար գծեր են, որոնք մի կողմում թողնում են ճնշող մեծամասնությանը, մյուս կողմում՝ այլոց։
Անհանդուրժողականության մթնոլորտ է պետք ձևավորել որոշ գաղափարների և դրանց կրողների հանդեպ։ Պատկերավոր ասած՝ պետք չէ վիզ ծռել ու Ալենից հանդուրժողականության մթնոլորտ աղերսել։ Լրիվ հակառակը։
Եկեղեցին և մենք
Մեզ բաժանել են, բզկտել են անթույլատրելիության աստիճանի։ Այնքան խորն է բաժանումը, որը երբեմն մտածում ես, թե արդյո՞ք նույն ժողովուրդն ենք։
Մենք պետք է գնանք ներհասարակական հաշտեցման, առանց հաշտեցման ոչ մի խնդիր չենք լուծելու։
Մենք պետք է գնանք նոր տիպի հասարակության ձևավորման՝ նոր խաղի կանոններով, համակեցության նոր կանոններով, նոր արժեքներով։ Վերադառնանք մարդկային հասարակության, արժանապատիվ հասարակության որակներին։
Այս հարցում պատմական նշանակություն ունի եկեղեցին։ Սա է հայ առաքելական եկեղեցու պատմական առաքելությունն այսօր։ Իշխանությունը հիմա եկեղեցուն ուզում է տեսնել ինչ-որ բարիկադի կողմում, բզկտման մի առանցքում։
Եկեղեցին վեր է ամեն բարիկադավորումից։ Եկեղեցու առաքելությունն այսօր ներհանրային հաշտեցումն է, ազգային և հասարակության բարոյական նեխման կասեցումը։ Եկեղեցին ունի բնական դաշնակից՝ հանրային գործիչների լայն շերտը, որն օր օրի ավելի ազդեցիկ է դառնում, ձևավորում հանրային տրամադրություններ։ Այստեղ պետք է, սակայն, որ ոչ միայն հասարակությունը զգա եկեղեցու աջակցությունը, այլև եկեղեցին՝ հասարակության։ ՔՊ համայնքն ու նրանց «հովվապետի»՝ եկեղեցու դեմ ձեռնարկած անթաքույց արշավին պետք է հակադրվի մարդկային լայն աջակցությունը, և դրա ձևերը պետք է քննարկել, այդ թվում, գուցե, հրապարակային մեծ ակցիաների միջոցով։
Բարիկադները՝ ֆիկցիա
Եթե ճիշտ աշխատեցինք, շատ արագ կհասկանանք, որ ոչ մի իրական բարիկադ էլ չկա։ Հասարակության պառակտման նպատակով դաշտ նետված թեմաները, մանիպուլյացիոն տեխնոլոգիաների լայն կիրառումը ստեղծել են պատրանք, թե հանրությունը բաժանված է «խաղաղության» ու «պատերազմի» կողմնակիցների, «նախկինների» ու «ներկաների» ճամբարների։ Իրական բաժանումը բոլորովին այլ է։ Իրական խաղաղության կողմնակիցների, արդար պետության կողմնակիցների, սոլիդ իշխանության և առողջ մարդկային դեմքով հասարակության ճամբարը 90 տոկոս է։ Մյուս՝ տասը տոկոսանոց ճամբարում, հանրությանը մանիպուլացնող, պետությունը թուլացնող ուժերն են և նրանց շահառուների մի խումբ, որոնց համար Հայաստանը, Արցախը, պետությունը, քաղաքացին որևէ իրական արժեք չունեն, և որոնց պետք է լայն ճնշման միջոցով հեռացնել իշխանությունից։ Սրա համար մեզ պետք է, որ 90 տոկոսը վերջապես վերգտնեն միասնությունն ու համերաշխությունը։ Սա կոնկրետ աշխատանքի առաջարկ է, որը տալու է շատ կոնկրետ արդյունք։ Եթե մենք չգործենք, մենք դառնալու են դիտորդ՝ հետևելով, թե ինչպես է 10 տոկոսի հովվապետն ավերում ամեն ինչ, ներառյալ՝ ներառյալ 90 տոկոսին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն