ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն․ Վահե Հովհաննիսյան 03/27/2023 20:13 | ԼՐԱՀՈՍ

Պետք է լինի այն ուժը, որը կկառուցի հանրության հետ այդ կարևոր կամուրջը, կկարողանա բացատրել այս ամենը, ուժ, որը կկարողանա բանակցել հանրության հետ այս բոլոր հարցերի շուրջ՝ հասնելով հաջողության։ Այս մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Հովհաննիսյանը։
«1. Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։
2. Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատասխան, մեր երկրում զարգացումները այլ կլինեին։
3. Եթե Մնացական Մարտիրոսյանին քրեական դատարանի նախագահ նշանակումը (մարդ, որին նույն Նիկոլը և նրա նկարով «ազնվացող» ԲԴԽ նախագահը ժամանակին համարել են իշխանության կամակատար, որակել ամենատգեղ բառերով, որի մասին զեկույցներ են գրել) հարուցեր համատարած, հրապարակային ցասում, կնշանակեր, որ շանսեր ունենք առողջացման։
4. Եթե հասարակությունը լիներ ավելի զգայուն՝ պետության իրավական կառուցվածքի հարցերում, և այլ վերաբերմունք ցույց տար ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի «գրիչային» թեմաներում, մենք այսօր շատ ավելի ամուր կլինեինք որպես պետություն։
5. Եթե իշխանափոխության օրերին Նիկոլին ձերբակալելու եկած, իսկ հետագայում Նիկոլի հրահանգով արդեն նրա քաղաքական հակառակորդներին ձերբակալող գլխավոր դատախազին հասարակությունը մերժեր՝ որպես մարդկային և մասնագիտական դեֆոլտի խորհրդանիշի, այլ ոչ թե հրճվեր «իմ սրտի դատախազ» ձևակերպմամբ, մենք այսօր այսքան անարժապատիվ վիճակում չէինք լինի։
6. Եթե զգալի ռեսուրսների տիրապետող և պետական մեծ փորձ ունեցող գործիչները պայքարեին ոչ թե միայն ու միայն սեփական անձը դատաիրավական ռեպրեսիաներից պաշտպանելու համար, այլ լիներ ավելի մասշտաբային գիտակցում և աշխարհայացք՝ ստեղծել դատաիրավական տեռորի դեմ պայքարի լուրջ համակարգեր, ապա վիճակը երկրում այսքան տխուր չէր լինի։
Նման եթե-ների շարքը մեծ է, և նման հակազդեցության բացակայությունն է բերել էս օրվան։ Բայց սա, ինչ-որ իմաստով, արդեն երեկ է։ Մեր այսօրն ունի ավելի վտանգավոր եթե-ներ։ Եթե հասարակությունն այսօր հասկանա, որ ցուցադրական հակառուսականությունը նոր պատերազմի մեծ ռիսկեր է պարունակում, որ ՀԱՊԿ-ի դեմ դեմարշները լկտիացնում են Ադրբեջանին, որ բանակցություններում տապալումները բերում են Արցախի վերջնական մեկուսացմանը, մենք կկարողանանք գուցե կանխել այդ ամենը։ Բայց դրա համար հասարակությանը պետք է բացատրել այս նոր եթե-ների բերած վտանգները։ Պետք է լինի այն ուժը, որը կկառուցի հանրության հետ այդ կարևոր կամուրջը, կկարողանա բացատրել այս ամենը, ուժ, որը կկարողանա բանակցել հանրության հետ այս բոլոր հարցերի շուրջ՝ հասնելով հաջողության։ Հանրության հետ բանակցություններում հաջողության հասնող ուժը կկարողանա դառնել արդեն դրսի աշխարհի ու հակառակորդների հետ Հայաստանի նոր բանակցողը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2023 08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
- 05/27/2023 08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- 05/27/2023 08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
- 05/27/2023 08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/28/2023 13:47 Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային. Շարմազանով
- 05/28/2023 13:09 Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ առերեսվելու քաջություն չունի․ Գևորգ Պետրոսյան
- 05/28/2023 12:49 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում
- 05/28/2023 12:43 Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև․ Ոսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2023 21:45 Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
- 05/27/2023 21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/27/2023 20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
- 05/27/2023 20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
- 05/22/2023 18:16 Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
- 05/15/2023 23:00 Առավել վտանգավոր շրջանը կսկսվի մայիսի 19-ից հետո. Աստղաբան (տեսանյութ)
- 05/14/2023 09:06 «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)