ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ 04/25/2023 14:46 | ԼՐԱՀՈՍ
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակով գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը:
«Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ մենք անելիք ունենք ԿԳՄՍ-ի հետ համատեղ: Օրենքով կան համապատասխան դրույթներ, թե ինչ է տեղի ունենում, երբ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես որ պետք է: Մենք պետք է գրանցենք բոլոր այն հուշարձան-շենքերը, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, և հետևողականորեն սկսենք աշխատել, որ դրանց վերականգնման աշխատանքները տեղի ունենան»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի, որից շուրջ 3800-ը վերաբերում է ինքնակամների օրինականացմանը: Զեկուցվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում պատասխանված գրությունների թիվը հասել է 593-ի, որը քառակի ավելի է նախանցյալ շաբաթվա ցուցանիշից: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է կազմել ժամանակացույց և հնարավորին սեղմ ժամկետում պատասխանել դիմումներին՝ գործընթացը տանելով զրոյացման:
Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ:
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ. տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում: Զեկուցվել է, որ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն այժմ կիրճի տարածքում չափագրման աշխատանքներ է տանում: Զուգահեռաբար բնապահպանության վարչության կողմից էլ իրականացվում են ճահճային բուսականության և եղեգների չորացման աշխատանքներ:
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում կկառուցվի շատրվանային համալիր, կտրվեն տարածքին համահունչ լուծումներ: Ծրագիրն արդեն մեկնարկել է:
Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր, նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում: Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ:
Համատիրությունների մասին օրենքում հիմնարար փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Գործընթացի նպատակը համատիրությունների գործառույթների ու պարտականությունների հստակեցումն է և առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալը: Համայնքը կշարունակի աջակցել համատիրություններին, որպեսզի կարողանան հաջողել, ինչը ենթադրում է հիմնարար լծակների ու ֆինանսավորման տրամաբանության փոփոխություններ:
Ապրիլի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մայրաքաղաքը նախաձեռնությանը կմիանա «Երևան՝ իմ տուն» կարգախոսով: Աշխատանքներ են տարվում գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով. կազմվել է գործողությունների ծրագիրը, հաշվի են առնվել հնարավորությունները, հստակեցվել այգիներն ու պուրակները, ինչպես նաև աղբի կուտակման մշտական հասցեները:
«Շատերս խոսում ենք, թե ինչքան ենք սիրում մեր քաղաքը: Քաղաքի նկատմամբ սերը նաև արտահայտվում է, թե ինչպես ես վերաբերվում քո քաղաքին, ինչ է քաղաքը քեզ համար, ինչ է Երևանը քեզ համար: Իմ համոզմամբ՝ եթե բոլորիս համար քաղաքը լինի տան պես, վերաբերմունքը լինի տան պես, փողոցում երբեք չենք ունենա աղբի այն կուտակումները, որ ունենք այսօր: Չէ՞ որ մենք մեր սեփական տանը աղբ չենք թափում, իսկ ինչով է մեր տան շքամուտքը, վերելակը, մեր բակն ու փողոցը ոչ մեր տունը: Եվ ամեն անգամ, երբ խոսքերով կարող ենք ասել, որ սիրում ենք քաղաքը, բայց ավտոմեքենայի պատուհանից կարող ենք ծխախոտի մնացորդ նետել, աղբ նետել, դա նշանակում է, որ մենք ընդհանրապես չենք սիրում մեր քաղաքը: Այն պահից սկսած, երբ մենք մենք քաղաքին վերաբերվենք որպես մեր տան, վստահ եմ, քաղաքում չենք ունենա աղբի այն խնդիրը, որ ունենք այսօր, և այս շաբաթօրյակը հենց այդ խորագրի ներքո է անցնելու. «Երևան՝ իմ տուն»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը