Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   10:47 ԱԺԲ-ն պատրաստականություն է հայտնել օժանդակելու պայքարին. Արա Պապյան 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/15/2024   10:34 Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է շարժումից. Վիգեն Սարգսյան 05/15/2024   10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր 05/15/2024   10:16 Տիգրան Ավինյանը մեկնել է Փարիզ 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   08:47 Քաղաքացիները փակել են Աբովյան փողոցը 05/15/2024   08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» 05/15/2024   08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» 05/15/2024   08:22 Տերյան-Արամի խաչմերուկն այս պահին 05/15/2024   08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» 05/15/2024   08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ». 05/15/2024   08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» 05/15/2024   08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» 05/15/2024   08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» 05/15/2024   08:01 ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» 05/15/2024   07:56 Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» 05/15/2024   07:49 ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» 05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

Ոստիկանության զարգացումը մեզ համար պետության զարգացման խնդիր է. Վարչապետը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ 04/17/2023   16:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է Ոստիկանության կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին: Կառավարության ղեկավարը շրջայցի ընթացքում ծանոթացել է Ոստիկանության տրանսպորտային նոր միջոցներին, այդ թվում՝ էլեկտրամոբիլներին:

Կոլեգիայի նիստում Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ներքին գործերի հարգելի նախարար,

Նախարարի տեղակալներ,

Հարգելի ներկաներ,

Հոգևոր հայրեր,

Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Ոստիկանության օրվա առիթով և ձեզ յուրաքանչյուրիդ և բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության համար, որովհետև Ոստիկանությունն այն կառույցն է, որը պետականության ողնաշարն է, և պետականության ողնաշարը պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի: Մենք այս մասին շատ ենք խոսել. հիմա Ոստիկանությունը և ընդհանրապես, ներքին գործերի համակարգը մեծ վերափոխումների գործընթացի մեջ է: Ուզում եմ ընդգծել, թե որն է այդ փոփոխությունների առանցքային նպատակը և իմաստը: Առանցքային նպատակը և իմաստը նոր, բարձր և շարունակական բարձրացող ստանդարտներ սահմանելն է Ոստիկանության աշխատանքի համար, և ես ուզում եմ ընդգծել այս ճանապարհի երեք ուղղություն:

Առաջինը պրոֆեսիոնալ հմտությունների շարունակական զարգացումն է և համոզվածությունը, որ մի նշաձողից ներքև որևէ ոստիկան իր պրոֆեսիոնալ, ինտելեկտուալ հմտություններով չի կարող լինել: Մենք այսօր Ոստիկանության օրն ենք նշում, դրա համար ենք դա ընդգծում, իսկ, ըստ էության, նույնը վերաբերում է Փրկարար ծառայությանը և ընդհանրապես ամբողջ համակարգին:

Երկրորդ հատվածը, ուզում եմ ընդգծել, սոցիալական երաշխիքների համակարգն է: Մենք պետք է հասկանանք, որ լինել ոստիկան, լինել ոստիկանության աշխատող և մտածել, որ ասենք, օրինակ, երեխայիս ուսման վարձն ինչպես եմ վճարելու կամ որ երեխաս հիվանդացավ, ընտանիքիս անդամը հիվանդացավ, ինչ եմ անելու՝ սա նոնսենս է, սա պետության դեմ գործող իրավիճակ է: Չի կարող այդպիսի բան լինել, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն: Մենք չենք խոսում հիմա այն անձի մասին, ով իր իրավիճակի բերումով անընդհատ մտածել է և մտածում է դրա մասին: Այսինքն՝ նկատի ունեմ ոչ միայն Ոստիկանության կամ Փրկարար ծառայության կամ պետական ուժային այլ կառույցներում ծառայողների սիրույն ենք մենք այս մտքերն ունենում կամ այս ուղղությամբ փոփոխություն անում, այլ, առաջին հերթին, մյուս քաղաքացիների, որովհետև դուք բոլորդ ապահովում եք մյուս քաղաքացիների իրավակարգը, պետության իրավակարգի անվտանգությունը:

Հետևաբար, եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այնպես անել, որ դուք ձեր աշխատանքի մեջ կենտրոնացած մնաք անվտանգության ապահովման վրա և ոչ թե ամենատարբեր կենցաղային խնդիրների, որոնք հատուկ են բոլորին և անընդհատ ձեզ ձեր աշխատանքից շեղելու և այլ օրակարգեր ունենալու պարտադրանքի առաջ կդնեն աշխատանքի ընթացքում և աշխատանքային ժամերին: Այստեղ է, որ այս երկու հարցն ուզում ենք լուծել: Առաջինը՝ լուծել երաշխիք քաղաքացիների համար, որ մեր Ոստիկանության համազգեստ կրող ցանկացած մարդ համապատասխանում է որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների, այսինքն՝ երաշխավորել դա քաղաքացիների համար, իսկ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի նախարարության աշխատողների համար ստեղծել սոցիալական երաշխիքներ, որ նրանք համոզված լինեն, որ այդտեղ աշխատելն արդեն իսկ նշանակում է սոցիալական որոշակի մինիմում, որից ներքև այդ երաշխիքները չեն կարող լինել: Սա է պատճառը, որ մենք, ահա, սկսում ենք կամավոր ատեստավորման գործընթացը:

Ուզում եմ ընդգծել, որ մենք այս ընթացքում, հատկապես Ոստիկանության մասին խոսելիս չպետք է մոռանանք մի բան, որ Ոստիկանությունն ուժային կառույց է: Ոստիկանությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ հմտություններ՝ ոչ թե ինքնանպատակ, այլ, ըստ անհրաժեշտության, ուժ կիրառելու, ուժ գործադրելու: Բայց դա պետք է տեղի ունենա հանրային անվտանգության սիրույն, հանուն հանրային անվտանգության և ոչ թե հակառակը, և պետք է գործողությունները լինեն օրինական. սա շատ կարևոր է: Սա կարևոր է և՛ ոստիկանի, և՛ քաղաքացու համար, որպեսզի լինի կանխատեսելի ոստիկանի համար, թե որ գործողության համար ինչ հետևանքներ կամ արդյունքներ կարող են լինել: Որովհետև կա ուժային գործողություն, որի արդյունքում ոստիկանը կարող է խրախուսվել, պարգևատրվել, մենք շնորհակալություն հայտնենք նրան դրա համար, կան դեպքեր, երբ, ընդհակառակը, կարող է հետևել պատասխանատվություն, դրա համար շատ կարևոր է նաև ոստիկանների համար: Ատեստավորման գործընթացը հենց այս նրբությամբ էլ է կարևոր, որ ոստիկանը կարողանա լիարժեք տիրապետել իր գործողությունների դաշտին, որովհետև հրամանատարությունը հրամանատարություն, որը, իհարկե, տիրապետում է այդ ամեն ինչին, բայց բոլոր աշխատողները պետք է լինեն, որովհետև հրամանատարը չի կարող ոստիկանի ձեռքը բռնած իրեն ամեն տեղ ուղեկցի, որովհետև ոստիկանն իր ուսադիրների բերումով արդեն իսկ հրամանատար է, որոշակի հմտություններ պետք է ունենա և նաև անհրաժեշտ պահին իր վրա պատասխանատվություն վերցնելու ընդունակություն, որովհետև անգործությունը նույնն է թե սխալ գործողությունը, անգործությունը նույնն է, թե ապօրինի գործողությունը:

Ծառայության պայմանների մասին եմ ուզում խոսել: Ես, եթե չեմ սխալվում, ճիշտն ասած, չեմ ստուգել թվային առումով, երևի կարող ենք նաև ստուգել, բայց ինտուիտիվ՝ Ոստիկանության համակարգում Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում: Սա էլի վերաբերմունք է և՛ հանրության նկատմամբ և՛ Ոստիկանության նկատմամբ: Ես հիշում եմ՝ երբ մենք Պարեկային ոստիկանությունը պետք է հիմնադրեինք, այն ժամանակ խոսակցություն էր գնում, թե ինչպես ենք ապահովելու տեխնիկական միջոցները. ամենատարբեր ֆինանսական և ռեսուրսային սահմանափակումներ կային: Ինձ համար խնդիրը եղել է միանշանակ՝ որևէ օգտագործված մեքենա, տեխնիկական միջոց չպետք է լինի, չպետք է օգտագործվի նոր ծառայությունների հիմնադրման գործում: Սա մեր վերաբերմունքն է ոստիկանին և հանրությանը, որովհետև այն մյուս պայմաններն ապահովելուց հետո պետք է պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովել, որովհետև մարդը կարող է լինել պրոֆեսիոնալ, գիտակ, բայց եթե տեխնիկական պատշաճ միջոցներ չունի, ապահովված չէ համապատասխան միջոցներով, և՛ պրոֆեսիոնալ, և՛ ազնիվ, և՛ գիտակ, և՛ նվիրված լինելու բերումով կարող է ուղղակի բոլորովին ուրիշ արդյունք ստացվել:

Այս իմաստով ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր տեղ ենք հասել, շատ կարևոր հանգրվանում և խաչմերուկում ենք գտնվում։ Իհարկե, Ոստիկանության զարգացումը մեզ համար պետության զարգացման խնդիր է։ Չենք կարող ասել, որ գիտեք ինչ, մենք չունենք սոցիալական, տեխնիկական անհրաժեշտ միջոցներ՝ աշխատանքային պայմանները ապահովելու համար, որովհետև դա կնշանակի հրաժարում ինքնիշխան պետություն ունենալու նպատակից, իսկ դրանից մենք երբեք չենք հրաժարվի։ Եվ ես ուզում եմ, որ մենք կենտրոնացած մնանք այս խնդրի վրա, որովհետև հատկապես ուժային կառույցները, պետական կառույցները ոչ մի վայրկյան չպետք է մոռանան, թե որն է, ի վերջո, մեր նպատակը: Մեր նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է, ուժեղացնելն է, մեր պետության մրցակցայնությունը ավելացնելը, մեր երկրի միջազգային իմիջը ուժեղացնելը։

Այսօր, 2019 թվականի համեմատ, մենք զբոսաշրջության ոլորտում 35 տոկոս աճ ունենք առաջին եռամսյակի տվյալներով, ինչը մեծ ռեսուրսներ է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Այդ թվում Ոստիկանության աշխատանքից է կախված, թե այդ մարդիկ վերադառնալով ուրիշներին կքաջալերեն գալ Հայաստանի Հանրապետություն, թե, ընդհակառակը, կասեն ավելի լավ է ուրիշ տեղ ընտրեք և ուրիշ տեղ գնացեք։ Սրանք փոխկապակցված են, խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որ պիտի նաև ձեր աշխատանքի արդյունքում կամ ներհոսի Հայաստան, կամ արտահոսի Հայաստանի Հանրապետությունից։ Փառք Աստծո, այսօր գոնե տնտեսության, տնտեսական աճի ոլորտում մեր գործերը լավ են, և ես ուզում եմ հավատալ, հավատում եմ և համոզված եմ, որ դա նաև ձեր աշխատանքի շնորհիվ է։ Որովհետև մենք, ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչ անում ենք՝ ստեղծելու հավասար պայմաններ, հավասար հնարավորություններ, ստեղծելու պայմաններ օրենքի առաջ բոլորի հավասարության, օրենքի գերակայության համար։ Իհարկե իդեալի չենք հասել, բայց ամեն օր պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, բոլորիդ և յուրաքանչյուրիդ Ոստիկանության օրվա առիթով և շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար»:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար, ՀՀ ներքին գործերի նախարարության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների: Վարչապետը շնորհավորել է նրանց և պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:09 17/04/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Ալիեւի հետ նախորդ տարի հանդիպել է 6 անգամ. Բանակցություններն ընթանում են 4 հիմնական ուղղություններով
17:01 16/04/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ձևավորել այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել ինքնիշխան և մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ. վարչապետ
16:42 16/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱյնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ կայուն ֆինանսավորումն ինքնանպատակ չէ և չի շտկելու բոլոր խնդիրները․ Փաշինյան
12:00 15/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը փաստացի պատանդ է հանձնում ՀՀ֊ն՝ էն ակնկալիքով, որ իրեն կգթան և ինքը կմնա իշխանության. Ալեն Ղևոնդյան
11:27 15/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. aysor.am
08:43 15/04/2023  |  ՄամուլԿառավարության կասկածելի նախագիծը. «Ժողովուրդ»
08:20 15/04/2023  |  ՄամուլՓաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան. թեժ կլինի. «Ժողովուրդ»
08:10 15/04/2023  |  Մամուլ...Երբ բոլոր «վարունգները» շարունակ թարս են աճում․ «Փաստ»
19:39 14/04/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Սյունիքի հանձնումը կբարդի ԱԱԾ-ի վրա, այս անգամ կհեղինակազրկի ու կլուծարի ԱԱԾ-ն. Ազատամարտիկ
16:02 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱկնկալում ենք տպավորիչ առաջնություն. Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]