Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

Վարչապետին է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը 04/10/2023   15:13  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ:  Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված պետական օժանդակության ծրագրերը: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է 49,5 հա ինտենսիվ այգի (7 հա խաղողի և 42,5 հա ինտենսիվ պտղատու այգի), պետական օժանդակության ծրագրի շրջանակում մարզում աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմել է 339,1 հա, լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, տրամադրվել է 330 միավոր վարկ (1 մլրդ 1 մլն դրամ): Նույն լիզինգային ծրագրի շրջանակում մարզում ձեռք են բերվել ագրոպարենային սարքավորումներ, ինչի նպատակով ծախսվել է 201 մլն, 200 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա ընթացքում Վայոց ձորում կնքվել է 54 մթերման պայմանագիր, ինչպես նաև ապահովագրական 42 պայմանագիր, որից փոխհատուցվել է 16-ը:

2022 թվականի ընթացքում մարզում ձեռք է բերվել 63 գլուխ տոհմային եղջերավոր կենդանի, կառուցվել է 3 «խելացի» անասնաշենք, ինչի համար ներդրվել է 40 մլն 500 հազար դրամ: Արդեն իսկ մարզում առկա է 6 «խելացի» անասնագոմ, ընթացիկ տարում նախատեսվում է հիմնել ևս 5-ը:

Մարզում առկա է 15 հազար 900 հեկտար վարելահող, որից մշակվում է 60 տոկոսը: Աշխատանքներ են տարվում մշակվող ցանքատարածքների ծավալը տարեցտարի ընդլայնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանին նաև զեկուցվել է մարզում իրականացված ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի մասին:

Այնուհետև վարչապետին զեկուցվել է  2018-2022թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ մարզի համայնքներում 2018-2022թթ. իրականացվել է 105 սուբվենցիոն ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 4 մլրդ 863 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 807 մլն դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 2 մլրդ 23 մլն դրամ:

2022թ. համար ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի 34 հայտ, որից հաստատվել է 27 ծրագիր: Ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 825,7 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 2 մլրդ 139,7 մլն դրամ (55,9 %), իսկ համայնքի մասը՝ 1 մլրդ 685,9 մլն դրամ (44,1 %): 2023թ. համար ներկայացվել է 29 հայտ, որից դեռևս հաստատվել է 4 ծրագիր, ընդհանուր գումարը կազմում է 266 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 163, իսկ համայնքի մասը՝ 103 մլն դրամ:

Զեկուցվել է 2022թ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին՝ ըստ ոլորտների: Ըստ այդմ՝ իրականացվել է 4958քմ բակերի բարեկարգում, 18 մետր կամրջակի կառուցում, 6000 մետր մայթերի սալարկում, 2170 քմ հուշահամալիրի կառուցում, 600 քմ հողատարածքի գնում՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով, 63 քմ մանկապարտեզի վերանորոգում, 5235մ ասֆալտապատում,  370 քմ հասարակական շենքերի վերանորոգում, 31,1կմ լուսավորության անցկացում, 9804մ ջրամատակարարման/ջրահեռացման աշխատանքներ, 11847մ ոռոգման համակարգի կառուցում:

Տեղեկացվել է, որ 2018 թվականից մինչ օրս Վայոց ձորի մարզում հիմնանորոգվել կամ կառուցվել է ընդհանուր 165 կմ ճանապարհ:

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է կադրային ապահովման, վերապատրաստման և ատեստավորման ընթացքի մասին: Մշակութային և սպորտային միջոցառումների շարքում անդրադարձ է կատարվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարին, «Մենք քեզ հետ ենք Հայոց բանակ» խորագրով համերգին, «Ֆրանսիայի օրեր Վայոց ձորում» շրջանակում տեղի ունեցած միջոցառումներին, «Քույր դպրոցներ» ծրագրին, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին, մասսայական սպորտին առնչվող ծառայությունների իրականացմանը և այլ միջոցառումների:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով ներկայացվել է, որ 17 մանկապարտեզից շուրջ տարին գործում է 13-ը, ջեռուցման խնդիր ունեն 4-ը, հիմնանորոգված են 7-ը, մասնակի վերանորոգման և կահավորման կարիք ունեն 9-ը, հիմնանորոգման կարիք ունի 1-ը: Արենի համայնքում կառուցվում է 1 մանկապարտեզ, 2023թ. նախատեսվում է կառուցել երկու մանկապարտեզ Եղեգիս և Արենի համայնքներում: ՏՄԱԿ-ի կողմից վերապատրաստվել է 49 մանկավարժ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններից:

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում առկա վիճակն ու հաշվետու տարում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բժշկական կենտրոնների, ԱԱՊԿ ՊՈԱԿ ֆիզիկական վիճակը, խնայողությունների հաշվին իրականացված ծրագրերը և առողջապահական միջոցառումները: Նշվել է, որ միջոցառումների շրջանակում իրականացվել է 245 վիրահատություն Վահագն Ագլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնում, իրականացվել է մարզի դպրոցականների տեսողության սկրինինգ՝ 2100 շահառուի համար: 

Առողջապահական համակարգում ներդրումների մասով ներկայացվել է, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձորի ԲԿ Համակարգչային շերտագրման (ՀՇ) բաժանմունքում, ձեռք է բերվել ՀՇ սարք: ԿԽՄԿ հովանավորությամբ հիմնվել է  անհետաձգելի բուժօգնության 3 կայան Վայքի ԲՄ-ում, Ջերմուկի ԱԿ-ում և Խաչիկի ԲՄԿ-ում, ձեռք է բերվել շտապ բուժօգնության երկու մեքենա:

Զեկուցվել են վարչատարածքային բարեփոխումների, զբոսաշրջության, քաղաքաշինության, տրանսպորտային և ճանապարհաշինության ուղղությամբ կատարված աշխատանքները, մանրամասներ են ներկայացվել Վայոց ձորի մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման և կառուցվածքի վերականգնման մասին:

Ներկայացնելով 2021-2022թթ. Վայոց ձորի մարզի տնտեսական զարգացման ցուցանիշները, պատասխանատուները տեղեկացրել են, որ արդյունաբերության ոլորտում 2021 թ. համեմատ 2022-ին գրանցվել է 10,3 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 9,1 տոկոս աճ, շինարարության ոլորտում՝ 36,3 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում՝ 35,1 տոկոս աճ, առևտրի ոլորտում եղել է 1,1 տոկոս նվազում:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների սեփական եկամուտները նախատեսված են եղել 1 մլրդ 191 մլն դրամ, սակայն հավաքագրվել է 1 մլրդ 101 մլն դրամ սեփական եկամուտ: Կատարողականը կազմել է 92 տոկոսից ավելի:

Նշվել է, որ զբոսաշրջության ոլորտն ունի սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն և այս բնագավառը մարզի գերակա ուղղություններից մեկն է: Նախորդ տարվա ընթացքում մարզ է այցելել 175 հազար զբոսաշրջիկ, որը 2021 թվականի համեմատ ավելի է 17 հազարով: 

Վարչապետին նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի, Չիվա, Եղեգիս, Գոմք բնակավայրի նոր մոդուլային դպրոցների շինարարական աշխատանքները, Գետափի միջնակարգ դպրոցը նախագծման փուլում է, Եղեգնաձորի հիվանադանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մասնակի կարգավորվել են 9 դպրոցների առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, նորոգվել է Գլաձոր համայնքի ոռոգման ընդհանուր ջրագիծը: Տեղեկացվել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցել դեռևս 16 մանկավարժ, որոնց ամսական աշխատավարձը կրկնապատկվել է` դառնալով 250-300 հազար դրամ:

Հաշվետվության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասով իրականացված աշխատանքներին:

Վարչապետն ընդգծել է մարզպետարանների կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ինտենսիվության հարցում գործադիրին պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը` ծրագրերը շարունակաբար լավարկելու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խրախուսել ինտենսիվ գյուղատնտեսական ծրագրերը բնակչության շրջանում, որոնք էապես բարձրացնում են արդյունավետությունը: Միաժամանակ, ընդգծվել է մարզում առկա մշակվող հողատարածքների ծավալների, ինտենսիվ այգիների ծրագրերի ընդլայնման, սպանդանոցների գործունեության խթանման, համայնքների սեփական եկամուտների շարունակական ավելացման, տարբեր համայնքներում սուբվենցիոն և այլ ծրագրերի միջոցով ճանապարհաշինական ծրագրերի ընդլայնման կարևորությունը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել  է նաև աշխատանքներ տանել ուսուցիչների շրջանում` ատեստավորվող մանկավարժների թիվն առաջիկայում ավելացնելու նպատակով: Վարչապետը նշել է, որ իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում մանկավարժները կարող են գործունեությունը շարունակել անկախ տարիքից, այսինքն` մասնագիտական հմտությունների բերումով: Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև ճանապարհների զարգացման ռազմավարություն ունենալու, ճանապարհամերձ հատվածներում ապօրինի շինությունների դեմ պայքարի, ճանապարհների տեխնիկակական շերտի ապահովման անհրաժեշտությունը: 

Անդրադարձ է կատարվել նաև Վայոց ձորում ժամանակակից մարզական համալիրի կառուցման հնարավորությանը, զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներին և այլ ընթացիկ հարցերի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:26 09/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀրատապ.Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել,Տեղ համայնքից մոտ 450 հա հանձնել է թշնամուն.Արթուր Գրիգորյան
09:41 08/04/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 172. «Ժողովուրդ»
21:11 07/04/2023  |  Հարցազրույց«Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
18:46 07/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ վարչապետ
16:22 07/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարին
10:32 07/04/2023  |  ՔաղաքականԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը Հայաստանում է.նախատեսվում է նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ
08:25 07/04/2023  |  ՄամուլՓաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են․ «Հրապարակ»
14:34 06/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱրտաշես Պետրոսյանն ազատվել է Չինաստանում ՀՀ-ի առևտրական կցորդի պաշտոնից
12:28 06/04/2023  |  ՔաղաքականԼավ լուր. հարկերից խուսափելու նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը մեզ շատ ինֆորմացիա կտա. Նիկոլ Փաշինյան
12:07 06/04/2023  |  ԼՐԱՀՈՍԻսկապես դրախտավայրա մեր երկիրը. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]